Փաշինյանը և Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Մեկնելու եմ Ստամբուլ. Ալեն ՍիմոնյանԱՊՐ 14, 2026 08:06

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը կիրակի օրը հաղթեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վի…

Ասում եմ՝ էս քննիչը Վանգա՞ն էր, ո՞նց ա հասկացել, որ Իգոր Սարգսյանի ձայնն է
Ռուսաստանը շահեր ունի Հայաստանում: Բնական է, որ Մոսկվան ցանկանում է ՀՀ-ում իշխանության ղեկին տեսնել ՌԴ-ի նկատմամբ բարյացակամ տրամադրված ուժերի. հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ։
Մասնագետը մեկնաբանել է որոշ քննադատների պնդումները, որ Ռուսաստանը հույսը դնում է հայկական ընդդիմության վրա: Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը ոչ թե կոնկրետ անհատի աջակցելն է, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորող քաղաքական կուրսի հավանությունը: Ռուսական կողմի համար կարևոր է, որ առաջիկա ընտրությունները լինեն հնարավորինս կոնֆլիկտներից զերծ։
«Ո՞վ կարող է անվանել որևէ երկիր, որը հետաքրքրված չէ իր սեփական շահերն առաջ մղելով: Նրանք տարածում են տարօրինակ խոսույթ, օրինակ՝ Ռուսաստանը ցանկանում է իր ներկայությունը, բայց ԱՄՆ-ն՝ ո՞չ: Իբր Ե՞Մ-ը դա չի ուզում, կամ Ֆրանսիա՞ն, կամ, իհարկե, Թուրքիան շահե՞ր չունի Կովկասում»,- պնդում է Մարկեդոնովը։
Սերգեյ Մարկեդոնովը կեղծ է անվանել ընտրությունների արդյունքների ընկալումը որպես քաղաքական գործընթացի որոշակի վերջնական արդյունք։ Հայաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում, առկա է հասարակական տրամադրությունների բազմազանություն, որը կպահպանվի՝ անկախ քվեարկության արդյունքից։ Ռուսաստանի նպատակն է ապահովել, որ իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի մեծ կշիռ ունենա, քան Միացյալ Նահանգներինը, Եվրոպական Միությանը, Ֆրանսիային կամ Թուրքիայինը։
Դիզելային վառելիքի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջանից Հայաստան։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից մեկնել է 22 վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում էր 1298 տոննա դիզելային վառելիք և չորս վագոն՝ 240 տոննա պարարտանյութ։
Բեռը Վրաստանի տարածքով կհասցվի Հայաստան՝ ուղղվելով դեպի Բոյուկ Քեսիկ կայարան։
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 15 ցիստեռն, որոնք տեղափոխում էին 887 տոննա դիզելային վառելիք։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 6312 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։