25 միլիոն դոլարի ներդրում՝ ՀՀ-ում խթանելու արհեստական բանականության նորարարությունները

ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետում․ գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար»,- նշել է նախարարը:

 

«Եվրատեսիլ 2026»–ում Հայաստանի ներկայացուցիչը ջերմ հանդիպում է ունեցել ադրբեջանցի երգչուհու հետ

«Եվրատեսիլ 2026»–ում Հայաստանի ներկայացուցիչը ջերմ հանդիպում է ունեցել ադրբեջանցի երգչուհու հետ

Շիրակի մարզի Ջրառատ գյուղում հողին հանձնեցին ընտանիքի 4 անդամին


Նախօրեին Հանրապետությունը ցնցեց Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով տուժել էին 11 քաղաքացի։ Հանրապետակա…

Ոստիկանությունը գնդակահարել է «Լյուցիֆերին»


Նյու-Յորքում ոստիկանները գնդակահարել են մետրոյի ուղեւորներին մաչետեով սպառնացող տղամարդուն, ով իրեն անվանել է «Լյուցիֆեր»։ Այս մասին հայտնում են ամերիկյան պա…

Հայոց եկեղեցու պատմություն. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցի

Հայոց եկեղեցու պատմություն. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցի

Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու. Միքայել Մինասյան

Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը…