Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել

Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել

Կանարյան կղզիների մոտ միգրանտներ տեղափոխող նավակի հետ կապված միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսը։ Ավելի վաղ փրկարար ծառայությունները հաղորդել էին 8-ից 10 զոհի մասին։
     Նավակը հասցվել է Էլ Հիերո կղզու Լա Ռեստինգա նավահանգիստ։ Ծանր վիճակում գտնվող 6 միգրանտի տեղափոխել են ուղղաթիռով, իսկ ևս 84 մարդու նավահանգիստ են հասցրել փրկարարական նավով։ Ընդհանուր առմամբ, նավակում կարող էր լինել մոտ 100 մարդ։
     Նավակը դուրս էր եկել Գամբիայից և 10 օր անցկացրել ծովում։ Այն հայտնաբերվել է Էլ Հիերո կղզու ափից 72 կմ հեռավորության վրա։
     Միգրանտների մեծ հոսքի պատճառով Էլ Հիերո կղզում արտակարգ դրություն է հայտարարվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *