Կատվի հետ համատեղ բնակությունը կարող է շիզոֆրենիայի զարգացման ռիսկի գործոն լինել։ Գիտնականները նման կապ են հայտնաբերել, հայտնում է Science Alert-ը։
Հոգեբույժ Է. Ֆուլեր Թորը և վիրուսաբան Ռոբերտ Յոլկենը հետազոտություններ են իրականացրել դեռևս 1990-ականներից։ Դեռ այն ժամանակ նրանք նկատել են, որ մանկության տարիներին կատվի հետ ապրած մարդիկ հետագայում ավելի հաճախ են տառապում շիզոֆրենիայով։
Գիտնականները ենթադրում են, որ հոգեկան հիվանդության հնարավոր հարուցիչը կարող է լինել տոքսոպլազմոզ մակաբույծը։ Այն վարակվում է հիվամդ կրծող ուտելու, չլվացված բանջարեղենի կամ կանաչեղենի, փողոցում կամ ամառանոցում աղտոտված հողի, ինչպես նաև մարդու կոշիկների ներբաններով տուն բերված կեղտի միջոցով։
Տոքսոպլազմոզը հատկապես վտանգավոր է հղիների համար․ մակաբույծը կարող է վնասել պտղի ուղեղը և հանգեցնել մտավոր զարգացման խանգարումների։
Հղիության բացակայության դեպքում հիվանդությունը շատ դեպքերում ընթանում է առանց ախտանշանների։ Վարակման միակ նշանը կարող է լինել ավշային հանգույցների մեծացումը։ Միևնույն ժամանակ, որոշ հիվանդներ ունեցել են զառանցանքներ և հալյուցինացիաներ, ինչը նման է շիզոֆրենիայով հիվանդների կլինիկական պատկերին։