Կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իր հետ կապ չունեցող անձ. Պաշտոնյայի պարզաբանումը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ-ի համար գործող 143,7…

«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է։ – Իլհամ Ալիեւն ապրիլի 6-ին պետական այց կատարեց Վրաստան, որտեղ հանդիպեց նախագահ Միխայիլ Կավելաշվիլու եւ…
Կողմերից ոչ մեկը չի կարող Պուտին- Փաշինյան հանդիպման ժամանակ տեսակետների փոխանակումը համարել օգտակար: Իրականում թվում է, թե հանդիպումն ընդգծեց երկու վաղեմի դաշնակիցների միջև փոխադարձ անվստահությունը:
Լարվածությունը սրվել է վերջին մեկ տարվա ընթացքում, երբ սկսվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները․ գրում է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնը (CEPA):
Ինչպես նշվում է, առաջիկա ընտրությունները հիանալի հնարավորություն են՝ լուծելու այն, ինչը ՌԴ-ն համարում է Փաշինյանի խնդիրը: Փաշինյանը ցածր ժողովրդականություն է վայելում, և Կրեմլն այժմ հույս ունի առաջ մղելու իր դաշնակիցներին:
Հայաստանի տարբերակները սահմանափակ են: Ճիշտ է, որ երկիրը վերջերս բարելավել է իր կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ընթացքի մեջ են Թուրքիայի հետ երկար ժամանակ փակ սահմանի վերաբացման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով տարանցման վերաբերյալ բանակցությունները, և արդեն իսկ կան որոշակի արդյունքներ: Ավելին, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հռետորաբանությունը զգալիորեն մեղմացել է, և, կարծես, իրական հույս կա, որ երկարաժամկետ խաղաղությունը կամրագրվի խաղաղության փաստաթղթում:
Երկու կողմերն էլ համագործակցում են նաև «Թրամփի երթուղու» շուրջ, որը նախատեսում է անցնել Հայաստանի ամենահարավային` Սյունիքի մարզով: Այնուամենայնիվ, սա չի երաշխավորում Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունը:
Իրանում պատերազմական իրավիճակի և Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական մերձեցման պայմաններում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը չի բխում հայկական պետության շահերից: Ռուսաստանը մնում է կարևորագույն բաղադրիչ Երևանի անվտանգության հաշվարկներում։ Այնուհետև կա ԵՄ-ն, որը երկու տարվա ընթացքում ընդլայնել է իր համագործակցությունը Երևանի հետ, բայց դեռևս քիչ բան ունի առաջարկելու կոնկրետ քայլերի առումով, որոնք կբացեն Հայաստանի անդամակցության դուռը: Նման հեռանկարը թվում է հեռու՝ չնայած երկրին Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությանը։
Փաշինյան-Պուտին զրույցները ցույց տվեցին, որ Ռուսաստանը հասկանում է Հայաստանի դիլեմաներն ու դժվարությունները: Երևանն ավելի ու ավելի է բախվում Ռուսաստանի հետ, որն ավելի պահանջկոտ է, պատրաստ է վերջնագրեր ներկայացնել և օգտագործել իր քաջ ծանոթ հարկադրանքի գործիքները՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ճնշումը մեծացնելու համար: Երևանը քիչ տարբերակներ ունի դիմադրելու համար։
Բացահայտվել է 166 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ խարդախության,
11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։