«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան

«Ներկայացված սահմանադրական տարբերակն արտացոլում է «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բայց ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հայաստանում կձևավորվի մի անասնական իրավիճակ, երբ «Հայաստանի Հանրապետության «հհհպպպաաասրրրտտտտ» բնակչությունը» կատաղի պայքար կմղի Հայ Ազգի դեմ՝ հանուն թուրքերի և ադրբեջանցիների պահանջով, թավշյա թելերով «կարված» բռնապետական, ապազգային և հակապետական սահմանադրության ընդունման։
     Սահմանադրության մի նախագիծ, որը, ըստ էության, իր բովանդակությամբ և հնարավոր հետևանքներով կարող է դառնալ Հայոց պետականության մահվան թուղթը։
     Եվ ամենացավալին այն է, որ այս ամենը փորձ է արվում ներկայացնել որպես սեփական ժողովրդի կամք։
     Չնայած այստեղ կա մի շատ հետաքրքիր «նյուանս»։
     Ներկայացված սահմանադրական տարբերակն իրականում արտացոլում է ոչ թե հայ ժողովրդի, այլ «ադրբեջանի ժողովրդի» իղձերն ու երազանքները։
     Չե՞ք հավատում։
     Դե ուրեմն ուշադիր կարդացեք, թե ինչ են այս մարդիկ առաջարկում մեզ՝ Սահմանադրության փոփոխման անվան տակ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *