Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie’s աճուրդի տանը


Ոճ և դեմքեր


Մարտին Լյութեր Քինգ կրտսերի՝ պատմության մեջ մտած «Ես երազանք ունեմ» (I Have a Dream) ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակը 2027 թվականի հունվարի 22-ին Յոթ էջից բաղկացած ձեռագիրը  Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը։ Յոթ էջից բաղկացած ձեռագիրը Քինգը գրել է 1963 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան՝ Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում։ Նույն օրը նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում անցկացված երթի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 250 հազար մարդ։

Փաստաթուղթը տասնամյակներ շարունակ պահպանվել է Քինգի օգնական Էդվարդ Քլեյթոնի գրասեղանի դարակում։ Այն 1990-ականների վերջին հայտնաբերել է նրա կինը՝ Քսերնոնա Քլեյթոնը, սակայն միայն 2024 թվականին պարզվել է, որ դա ելույթի միակ հայտնի ձեռագիր վերջնական տարբերակն է։

Հատկանշական է, որ ձեռագրում բացակայում են «Ես երազանք ունեմ» հայտնի բառերը, որոնք Քինգը ինքնաբուխ ավելացրել է ելույթի ժամանակ։ Փոխարենը պահպանվել է նրա հայտնի եզրափակիչ միտքը՝ «Վերջապես ազատ ենք, վերջապես ազատ ենք, փառք Ամենակարող Աստծուն, մենք վերջապես ազատ ենք»։ Աճուրդից ստացված հասույթը կուղղվի մի շարք բարեգործական կազմակերպությունների, այդ թվում՝ Քսերնոնա Քլեյթոնի հիմնադրամին և Քինգի կենտրոնին։ Ձեռագրի արժեքը կհայտարարվի ըստ պահանջի, սակայն սպասվում է, որ այն կվաճառվի ավելի քան 10 միլիոն դոլարով։




Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ


Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհուրդը նոյեմբերի 18-ին նախատեսված նիստում կքննարկի ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալը և ներքին հետաքննության արդյունքները։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։

Պարբերականի տեղեկություններով՝ հետաքննությունը վերաբերում է Հուանգի ենթադրյալ արտամուսնական կապերին, այդ թվում՝ Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ հնարավոր առնչություն ունեցող կնոջ և ընկերության աշխատակցի հետ։

Սկանդալի կենտրոնում Սինգապուրում գործող Megaspeed ընկերության ղեկավար Ալիս Հ.-ն է։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ վերջինս կարող է կապ ունենալ Չինաստանի պետական անվտանգության նախարարության հետ։ Megaspeed-ը տվյալների կենտրոնների կառավարման ոլորտում գործող ընկերություն է և Nvidia-ի չիպերի գնորդներից մեկը։

WSJ-ի հաղորդմամբ՝ Հուանգը, բացի Ալիս Հ.-ի հետ ենթադրյալ կապից, հարաբերություններ է ունեցել նաև Nvidia-ի առողջապահական արտադրանքի բաժնի ղեկավար Քիմբերլի Պ.-ի հետ։ Երկրորդ ենթադրյալ կապի մասին ավելի վաղ գրել էր նաև The New York Times-ը։

Nvidia-ն ներքին հետաքննություն է սկսել

Nvidia-ն նոյեմբերի 8-ին հայտարարել է ներքին հետաքննություն սկսելու մասին։ Ընկերության նախնական դիրքորոշմամբ՝ այս պահին հիմքեր չկան ենթադրելու, որ տեղի է ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսք կամ վտանգ է առաջացել ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Միաժամանակ ընկերությունը հայտնել է, որ Ջենսեն Հուանգը մտադիր է շարունակել ղեկավարել Nvidia-ն։

Հուանգի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունների ֆոնին ընկերության բաժնետոմսերը, ըստ հրապարակման, արտաբորսայական առևտրում նվազել են շուրջ 8 տոկոսով։

Հուանգի հնարավոր հեռացումը կարող է նշանակալից փոփոխություն լինել տեխնոլոգիական ոլորտում

63-ամյա Ջենսեն Հուանգը Nvidia-ի համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա ընկերության բաժնետոմսերի շուրջ 3.6 տոկոսի սեփականատերն է և համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Նրա ղեկավարությամբ Nvidia-ն դարձել է արհեստական բանականության համաշխարհային բումի առանցքային ընկերություններից մեկը՝ վերածվելով տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական մրցակցության կարևոր դերակատարի։

Nvidia-ի արտադրած գրաֆիկական պրոցեսորներն օգտագործվում են արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման, գերհամակարգիչների ստեղծման, ամպային ենթակառուցվածքների և մեծածավալ տվյալների մշակման համար։

Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի նաև ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցակցության համատեքստում։ Վաշինգտոնը Չինաստանի հասանելիությունը առաջադեմ ամերիկյան չիպերին դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր և սահմանափակումներ է կիրառել դրանց արտահանման նկատմամբ։

armradio.am


Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում


Քաղաքականություն


Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, մասնավոր հատվածի փոխգործակցությունը և պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բաքվին մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էներգետիկ սարքավորումների մատակարարման համար։



Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել


Աշխարհ


Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ «Անցած գիշեր Հորմուզի նեղուցում խախտում իրականացնող երկու լցանավի հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել։ Չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում հարավային երթուղու վտանգավորության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին, նավերը շարժվել են չարտոնված երթուղով։ Ուժգին պայթյունի հետևանքով դրանք կանգ են առել», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կորպուսը նշել է, որ երկու նավերն էլ սուպերտանկերներ են եղել և ընդհանուր առմամբ տեղափոխել են ավելի քան 4 միլիոն բարել նավթ։ Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների հանգուցային երթուղիներից մեկն է։

Նեղուցով նավագնացությունը զգալիորեն սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողության սկսվելուց հետո։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել սահմանափակումները մինչև իր պահանջների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։



Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն


Հայաստան


Գործադիրի որոշմամբ՝ Արդարադատության նախարարության «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային մասնաճյուղում կստեղծվեն աշխատանքային նորմալ պայմաններ և հնարավորություն կստեղծվի պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը։

Ըստ հիմնավորման՝ Ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղն իր գործունեությունը ծավալում է Արտաշատ համայնքի կողմից տրամադրված 986,2 քմ տարածքով շենքում։

Մասնաճյուղի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, չկան ջեռուցման համակարգ, սանիտարահիգիենիկ, ջերմախոնավային և անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ, ինչի պատճառով հնարավոր չէ պատշաճ կազմակերպել արխիվային փաստաթղթերի պահպանությունը և քաղաքացիների սպասարկումը, ինչպես նաև աշխատակիցների համար ստեղծել աշխատանքային բավարար պայմաններ։



Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով


Բիզնես


Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնելու և թողարկվող արտադրանքի պահման հնարավորությունները բարելավելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ձեռք բերել գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Հիմնավորման համաձայն՝ կաղնեփայտե տակառներն օգտագործվում են նաև սննդամթերքի ու խմիչքի արտադրության այլ ոլորտներում, մասնավորապես՝ պտղահատապտղային գինիների և օղիների, ինչպես նաև խնձորի քացախի արտադրության ոլորտներում՝ արտադրանքը պահելու, հնացնելու և ավելի բարձրարժեք ու պահանջված արտադրանք ստանալու նպատակով։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում գինեգործության ոլորտում գործող շահառուներից բացի՝ կաղնեփայտե տակառների ձեռքբերման հնարավորություն տալ նաև սննդամթերքի ու խմիչքի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։



Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է


Սպորտ


Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինները ձերբակալել են PFL-ի թեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովին։ Պատճառը նոյեմբերի 11-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա կատարված խմբակային հարձակումն է։


Միջադեպին արձագանքել և Նուրմագոմեդովի ձերբակալության մասին առաջինը հայտնել է վրացական ծագմամբ իսպանացի հայտնի մարտիկ Իլիա Թոփուրիան, որը սոցիալական ցանցերում խիստ քննադատության է ենթարկել ռուսաստանցի մարտիկին ու նրա թիմակիցներին։ «Դուք վախկոտների ոհմակ եք և ստիպված եք լինելու պատասխան տալ ձեր արածի համար։ Ըստ առկա տեղեկությունների՝ Ուսմանը ձերբակալվել է իր կողքին գտնվող վախկոտների հետ միասին։ Եվ այս մարդի՞կ են համարձակվում խոսել խոնարհության ու հարգանքի մասին։ Ինչպիսի՜ խայտառակություն։ Պատիվը, հարգանքն ու խոնարհությունը պարզապես բառեր չեն, որոնք պետք է քարոզել. դրանք արժեքներ են, որոնցով պետք է ապրել, իսկ դուք դրանցից ոչ մեկը չդրսևորեցիք»,- գրել է Թոփուրիան։

Զուգահեռաբար հայտնի են դարձել նաև հնարավոր իրավական հետևանքները։ Ըստ Home of Fight պարբերականի՝ ԱՄԷ-ի Հանցագործությունների և պատիժների մասին դաշնային օրենքի 390-րդ հոդվածի համաձայն՝ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար Նուրմագոմեդովին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում կամ շուրջ 2700 դոլար տուգանք: Հատկանշական է, որ այս հոդվածի կիրառման համար Դվալիշվիլիի կողմից պաշտոնական բողոք չի պահանջվում. որպես հիմք կարող են ծառայել բացառապես տեսաապացույցները։


Ներկայումս ոստիկանությունը հարցաքննում է Ուսմանին և միջադեպի մյուս մասնակիցներին։ Բացի այդ, ըստ նույն օրենքի 392-րդ հոդվածի, 3 և ավելի անձանց կողմից հարձակում գործելը համարվում է ծանրացնող հանգամանք։

Հյուրանոցի սրահում Ուսման Նուրմագոմեդովի ապտակից սկսված ծեծկռտուքի արդյունքում Մերաբ Դվալիշվիլին ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։



Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին


Հարեվաններ


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։ «Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝  նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։



Համայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունից


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 11-ինտեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում Համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման, լիազորությունների հստակեցման և ծառայության արդյունավետության բարձրացման հարցերն էին։ Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Քննարկվել են Համայնքային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների միջև լիազորությունների տարանջատման, կրկնվող աշխատանքների բացառման, ծառայությանը ոչ բնորոշ պարտականությունները համապատասխան պետական մարմիններին փոխանցելու, ինչպես նաև աշխատանքային գործընթացների օպտիմալացման հնարավորությունները։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթություններից է Համայնքային ոստիկանությանն անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելը՝ հնարավորություն ընձեռելով ծառայողներին առավելապես կենտրոնանալու իրենց հիմնական առաքելության՝ համայնքի հետ անմիջական աշխատանքի, հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման վրա։




ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի


Բիզնես


Եվրամիությունը նոյեմբերի 15-ին կհաստատի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադը։ «Երկուշաբթի մենք Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ լրացուցիչ 150 կազմակերպության և 50 բանկի նկատմամբ», – Հադադն ասել է LCI հեռուստաալիքին։ Նա նշել է, որ կազմակերպությունների հիմնական մասն առաջարկել է Ֆրանսիան։

«Մենք կշարունակենք տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և, իհարկե, աջակցել Ուկրաինային», – հավելել է նա։ Հադադը նաև դատապարտել է Ռուսաստանի՝ նոյեմբերի 11-ին կայացրած որոշումը՝ արգելել «Le Monde» թերթի լրագրող Արիան Շեմենին, լրագրող և Մոսկվայի նախկին թղթակից Պոլ Գոգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի երկու պատգամավորների՝ Սաշա Ուլիեին և Արթյուր Դելապորտին մուտք գործել Ռուսաստան։

«Սա ահաբեկման փորձ է։ Ֆրանսիան չի վախենա։ Այս պատգամավորներն ու լրագրողները պարզապես իրենց աշխատանքն են կատարում», — ասել է Հադադը։