Ռուսներն ու վրացիները «կարոտել են միմյանց»․ Զախարովա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան Գրենլանդիայի անվտանգության վերահսկողությունը զիջել է ԱՄՆ-ին։ Նա այս մասին գրել է իր Truth Social էջում։ «Իմ…
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին։
Նշենք, որ օծման արարողությանը ներկա չէ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Նա եկեղեցու դեմ արշավում միացել է Նիկոլ Փաշինյանին։
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով ներկա չէ Բյուրեղավանի եկեղեցու օծմանը։
Վեհափառ Հայրապետը եկեղեցու օծման արարողության ժամանակ նրա առողջության համար աղոթք հղեց առ Բարձրյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ` Գերմանիայի Հեսսեն երկրամասի կողմից: Այս մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին, առաջին անգ…
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ «Crypto.com» արենայում, կկայանա UFC 331 խոշոր մրցաշարը։ Մրցաշարի համագլխավոր իրադարձությունը կլինի թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դիմակայությունը։
Մարտից առաջ կայացած պաշտոնական կշռման արարողության ժամանակ երկու մարզիկներն էլ բարեհաջող տեղավորվել են իրենց քաշային կարգի լիմիտի մեջ։ 29-ամյա Ծառուկյանի քաշը կազմել է 70,76 կգ (70,7 կգ), իսկ 30-ամյա բրազիլացին փոքր-ինչ ավելի թեթև է եղել՝ 70,31 կգ (70,3 կգ)։ Կշռմանը հաջորդած հայացքների ավանդական մենամարտն անցել է բավականին լարված մթնոլորտում, որի ժամանակ մարտիկների միջև նույնիսկ հրմշտոց և քաշքշուկ է տեղի ունեցել։
Ազատ ոճի ըմբշամարտի և խառը մենամարտերի (MMA) սպորտի վարպետ, թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ծառուկյանն օկտագոն է վերադառնում տասնամսյա դադարից հետո։ Նա իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին Կատարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակ է տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ՝ գրանցելով իր 5-րդ անընդմեջ հաջողությունը։ Պրոֆեսիոնալ մակարդակում Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում՝ տոնելով 23 հաղթանակ (15-ը՝ ժամկետից շուտ) և կրելով 3 պարտություն։ Նշենք, որ հայ մարտիկը պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ում հանդես է գալիս 2019-ի ապրիլից:
Նրա մրցակիցը՝ Մաուրիսիո Ռուֆին նույնպես հիանալի մարզավիճակում է և այս մարտին մոտենում է վաղաժամ հաղթանակների տպավորիչ շարքով։ Բրազիլացին պրոֆեսիոնալ կարիերայում ունի 14 հաղթանակ, որից 13-ը՝ նոկաուտով և 2 պարտություն։ Միայն 2026 թվականի ընթացքում նա հասցրել է արդեն երկու անգամ մտնել օկտագոն. սկզբում երկրորդ ռաունդում ժամկետից շուտ հաղթել է Ռաֆայել Ֆիզիևին, իսկ հունիսին՝ առաջին ռաունդի 4:29 րոպեին, դաժան նոկաուտի է ենթարկել տիտղոսի նախկին հավակնորդ Մայքլ Չենդլերին։
Հավելենք, որ UFC 331 մրցաշարի գլխավոր իրադարձությունը կլինի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջոշուա Վանի և տիտղոսի նախկին դափնեկիր Ալեշանդրե Պանտոժայի ռևանշ մենամարտը։
Armsport