
Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։ Հա…
JMSN-ը գալիս է Երևան
Հոկտեմբերի 7, «Հայֆիլմ» կինոստուդիա
Տոմսերը՝ https://eventhub.am/…/jmsn-live-in-yerevan-2026…
Տարածաշրջանում JMSN-ի բացառի
Հրաձգության հետևանքով աշակերտներ են վիրավորվել

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի Մանիսա քաղաքի Թուրգութլու շրջանում գտնվող Ինջե Յուզմեզ անատոլիական մասնագիտական ավագ դպրոցի առջև։ Թուրքական լրատվամիջոցն…
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջէ Մյոնը ԱՄՆ-ին կոչ է արել թուլացնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները
Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
Համագործակցության շրջանակում Ակբա բանկը միացել է «Հայկական Ծրագրերի» ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ բիզնեսին հնարավորություն տալով ֆինանսական գործարքներն իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից։
Նոր լուծումը նախատեսված է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ու կորպորատիվ հաճախորդների համար՝ ֆինանսական գործառնությունները դարձնելով ավելի արագ, պարզ և արդյունավետ։ Համակարգի միջոցով բանկային գործարքները, վճարումները և քաղվածքների հետ աշխատանքը հնարավոր է իրականացնել անմիջապես հաշվապահական համակարգից՝ առանց տարբեր համակարգերի միջև ավելորդ անցումների։
Տեխնոլոգիական լուծումը բիզնեսին ազատում է ամենօրյա կրկնվող և տեխնիկական գործողություններից՝ նվազեցնելով ֆինանսական վարչարարության ծավալը և խնայելով ժամանակ։ Այլևս անհրաժեշտ չէ ֆայլեր արտահանել կամ ներբեռնել, ինչպես նաև նույն տվյալները կրկնակի մուտքագրել։ Ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է մեկ միասնական հարթակում՝ ապահովելով գործընթացների արագություն և տվյալների ճշգրտություն։
«Մենք նոր լուծումներով փորձում ենք հեշտացնել մեր հաճախորդների կյանքը։ Կոնկրետ այս համագործակցությունը հիմնականում ուղղված է փոքր և միջին ձեռնարկություններին ու կորպորատիվ հաճախորդներին, և կարծում եմ, որ առաջարկվող լուծումները հարմարավետ և արդյունավետ կլինեն նրանց համար»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկը առաջիններից էր, որ ընդունեց մեր առաջարկած լուծումները, ինչը շատ մեծ գնահատական էր մեզ համար։ Համակարգը մենք անվանեցինք ՀԾ-կորպորատիվ բանկ, որի միջոցով անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ հպումով փոխանցվում են անմիջապես բանկ։ Էական է նշել, որ հաշվապահական համակարգից է տվյալը փոխանցվում, ոչ թե համակարգչից։ Նույնը գործում է հակառակ ուղղությամբ»,- նշում է «Հայկական Ծրագրեր» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Խաչատրյանը։
«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսները կկարողանան իրականացնել իրենց առօրյա ֆինանսական, բանկային գործառնությունները` առանց համակարգերի միջև անցումներ կատարելու։ Արդյունքում նրանք կխնայեն էական ժամանակ և այն կտրամադրեն իրենց բիզնեսի զարգացմանը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։
Ակբա բանկը շարունակելու է ներդնել նորարարական գործիքներ՝ Հայաստանում բիզնեսի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Երկու ճանապարհ կար․ԱԺ-ում ընդդիմութունը շատ քիչ էր

Երկու ճանապարհ կար․ԱԺ-ում ընդդիմութունը շատ քիչ էր
Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նոր միջուկային սպառազինությունների և բալիստիկ հրթիռների մշակումը դադարեցնելու՝ Փհենյանի պարտավորության դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարավային Կորեայի նախագահն ասել է The New York Times-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ շատ արժեքավոր կարող է լինել, եթե փոխզիջում արվի պատժամիջոցների, որոնք, միևնույն է, առանձնապես արդյունավետ չեն, և միջուկային սպառազինությունների ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների լրացուցիչ տեխնոլոգիաների հետագա մշակման դադարեցման միջև», – ասել է նա։
Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս պայմաններում Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման փորձերը հաջողությամբ չեն կարող պսակվել։ Նրա խոսքով՝ միջուկային զենքի սառեցումն ապահովելուց հետո փոխադարձ խթանների և զիջումների միջոցով հնարավոր կլիներ վստահություն ձևավորել՝ ի վերջո համոզելու Հյուսիսային Կորեային կրճատել իր միջուկային զինանոցը։
Վկայակոչելով Հարավային Կորեայի գնահատումները, ըստ որոնց Հյուսիսային Կորեան այժմ ի վիճակի է արտադրել կամ, գուցե, արդեն իսկ արտադրում է տարեկան լրացուցիչ 10-20 միջուկային զենք՝ Լի Չժե Մյոնը հավելել է, որ ներկայիս փակուղային իրավիճակը չափազանց վտանգավոր է, և չի կարելի թույլ տալ, որ այն շարունակվի։ «Երբ Հյուսիսային Կորեան համոզվի, որ կուտակել է բավարար քանակությամբ միջուկային զենքեր և հրթիռներ՝ իր գոյությունը երաշխավորելու համար, այն գայթակղություն կունենա դրանք արտահանել՝ գումար վաստակելու նպատակով։ Դա իսկապես վտանգավոր պահ կլինի», – ասել է նախագահը։
Երկու Կորեաների միջև հարաբերությունները մնում են սառեցված։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է Փհենյանի՝ վերամիավորմանն ուղղված քաղաքականությունից՝ Հարավային Կորեան բնութագրելով որպես երկրի ամենաթշնամական պետություն և հրահանգելով ուժեղացնել սահմանագծի պաշտպանությունը։
WB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ մամուլ
Թուրքիայում դպրոցի մոտ անհայտ անձը կրակ է բացել․ կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի Մանիսա նահանգի Տուրգուտլու շրջանում անհայտ անձը դպրոցի մոտ հրազենից կրակ է բացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորս աշակերտ՝ վիրավորվել։
Հարձակվողը դպրոցի շենքի դիմաց անկանոն կրակոցներ է արձակել շրջապատի մարդկանց ուղղությամբ։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։
Միջադեպի հանգամանքները և հարձակվողի ինքնությունը պարզվում