Մինչև Տիգրանաշենը, պատրաստվում են Տավուշի հատվածում տարածքներ զիջել


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իշխանությունները, իր գնահատմամբ, առաջիկայում պա…

«Աղի լիճ» կոչվող տարածքում ոչ թե «քանդման», այլ բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետարանը մանրամասնել է

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։

Ըստ քաղաքապետարանի՝ սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։

«Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։

Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։

Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։

Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։

Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ


Հայաստան


Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկվանից տարածվում է տեղեկություն այն մասին, որ «Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել, իսկ որոշ հրապարակումներում դրանք ներկայացվում են նաև որպես «քանդման աշխատանքներ»։ Սա հանրության շրջանում առաջացրել է որոշակի անհանգստություն և մտահոգություն։

Հարկ է ընդգծել, որ տարածքը տասնամյակներ շարունակ գտնվել է բարձիթողի վիճակում՝ չարժանանալով պատշաճ խնամքի և բարեկարգման։ Կարևոր է նաև արձանագրել, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով։

Միաժամանակ հարկ է նշել, որ այս պահին տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվող տեղեկությունների մի մասը չի համապատասխանում իրականությանը։

Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։

Աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կներկայացվի ամբողջությամբ՝ հստակեցնելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում, ինչ նպատակով և ինչ արդյունք է նախատեսվում ունենալ։

Կոչ ենք անում այս թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա»։



Ուկրաինան դաժան հարձակման է ենթարկվել․ զոհեր կան


Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան սոցիալական ցանցերում հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի փրկարարները փլատակների տակից դուրս են բ…

Ահա, թե իրականում ինչ է ուզում անել Բաքուն


Ադրբեջանը հերթական անգամ հայկական կողմին մեղադրում է Արցախի մշակութային ժառանգության հետ կապված գործողությունների մեջ։ Բաքուն, որը Գանձասարն ու Դադիվանքը ներ…

Լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է


Ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, քննադատել է վարչապետի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խաղաղո…

Թրամփի աջակցությունը վայելող Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության ոլորտի անսպասելի կենտրոնի․ Bloomberg

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2027 թվականի վերջը Հրազդանի տվյալների կենտրոնը կհասնի 300 մեգավատի հզորության, իսկ կենտրոնում տեղադրված Nvidia-ի առաջադեմ արհեստական բանականության չիպերի քանակը կգերազանցի 70․000-ը։

Bloomberg-ը, հղում անելով Firebird ստարտափին, հաղորդում է, որ Հայաստանի կառավարության և Nvidia-ի միջև կնքված գործարքը կարող է երկիրը վերածել արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնի։

Հրազդանում անցյալ ամիս բացված տվյալների կենտրոնը, ըստ կանխատեսումների, կարող է դառնալ տարածաշրջանի և Եվրոպայի ամենամեծ հաշվողական կլաստերներից մեկը։

Գործակալությունը նշում է, որ համալիրի հաշվողական հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ հետազոտությունների, կառավարական և Firebird-ի էկոհամակարգերի համար։ Մնացածը բաշխվում է արտասահմանյան ընկերությունների միջև, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների, ինչպիսին է Perplexity AI-ը։

Հոդվածում նշվում է, որ Nvidia չիպերի դերը այս համաձայնագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «արհեստական բանականության դիվանագիտության» մոտեցման առավել «անսովոր» օրինակներից մեկն է։

Ինչպես նշում է Bloomberg-ը, տվյալների կենտրոնը դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ապահովման գործում։

Հայաստանը Nvidia-ի հետ իր համագործակցությունը սկսել է 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը այցելել է չիպեր արտադրողի գրասենյակ Սանտա Կլարայում։ 2023 թվականին Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը այցելել է Հայաստան՝ հիմք դնելով Firebird-ի ստեղծմանը։

Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով


Սպորտ


Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ ազգային թիմի նախապատրաստական աշխատանքների և Լատվիայի հավաքականի հետ սպասվող դիմակայության մասին։

«Այսօր անցկացրինք երկրորդ մարզումը: Բոլորն արդեն միացել են թիմին, հասցրել ենք արդեն մի քանի տեխնիկական մարզում անցկացնել և նախապատրաստվել առաջիկա խաղերին: Շատ ուրախ եմ հավաքականին միանալու համար, իհարկե սա ակումբային ֆուտբոլի համեմատ բոլորովին այլ մակարդակ է, այլ խնդիրներով ու տարբերվող տրամադրվածությամբ: Լատվիան բարդ մրցակից է՝ շատ բարձրահասակ ֆուտբոլիստներով: Նրանց դեմ միշտ էլ դժվար է խաղալ՝ թե՛ սեփական հարկի տակ, թե՛ հյուրընկալվելիս:»,- նշել է պաշտպանը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Լատվիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիային։ Արդեն հոկտեմբերի 2-ին մեր ընտրանին արտագնա խաղում ուժերը կչափի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի Չեռնոգորիային։

armsport.am