Դատախազությունը Վաղարշապատի կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել. հայց է ներկայացվել դատարան

Միացյալ Նահանգներում հույս ունեն, որ Իրանը կվերադառնա բանակցային սեղան՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորման։ Այս մասին հայտնում է «Al-Monitor» պա…
2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։
Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։

Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո տիկի…
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում C360 Ultra և բարձր դասի փաթեթների օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։
Համագործակցության նպատակն է C360 էկոհամակարգում ընդլայնել հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը՝ մեկ հարթակում համադրելով ֆինանսական և առօրյա կյանքի տարբեր կարիքներին համապատասխան լուծումներն ու լավագույն փորձառությունը:
Ծրագրի շրջանակում C360 էկոհամակարգի մասնակիցներին հասանելի է «Նաիրի Ինշուրանս»-ի անհատականացված սպասարկման և ապահովագրական մի քանի առաջարկ։
C360 Ultra փաթեթի օգտատերերի համար ապահովագրական ծառայությունների առաջարկը ներառում է.
C360 Elite փաթեթի շրջանակում հաճախորդները կարող են օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.
Համապարփակ առաջարկը հասանելի է ավելի բարձր դասի C360 փաթեթների օգտատերերին և ներառում է.
Կոնվերս Բանկի C360 էկոհամակարգը շարունակաբար ընդլայնում է գործընկերային ծառայությունների շրջանակը՝ հաճախորդներին առաջարկելով ոչ միայն բանկային գործիքներ, այլև նրանց առօրյան ավելի հարմարավետ դարձնող լրացուցիչ լուծումներ։
Ապահովագրական ծառայությունների այս հնարավորությունները հատկապես նպատակահարմար են այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ունենալ արագ խորհրդատվություն, անհատական սպասարկում, առողջության պահպանման լրացուցիչ աջակցություն կամ առավել ամբողջական պաշտպանություն՝ կախված իրենց կարիքներից։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: