ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ

ԱՄՆ-ին այլևս պետք չէ գործարք Իրանի հետ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեզ պետք չէ գործարք Իրանի հետ։

Այդ օրերը վաղուց անցել են։

Մենք ունենք նրանց գումարները՝ միլիարդավոր դոլարներ։

Եվ մենք ունենք նրանց նեղուցը»,- հինգշաբթի գրել է նա իր սոցիալական հարթակում՝ Truth Social-ում։

Ուսանողական ավտոբուսները գնում են՝ մեծահասակները կանգառում սպասում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուսանողական ավտոբուսները գնում են՝ մեծահասակները կանգառում սպասում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուզբեկների և ղրղզների միջև արյունալի բախումնե՞ր են սպասվում


Ղրղզստանում, ընտրություններից առաջ, երկրի հարավում կարող են ղրղզների և ուզբեկների միջև ազգամիջյան կոնֆլիկտ հրահրելու փորձեր արվել։ Այս մասին ասվում է Ղրղզստա…

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տիկին Գալյան, իրականությունն իսկապես դաժան է։ Բայց դուք արդարադատության նախարարն եք։ Այդ դեպքում ինչո՞ւ արդարադատություն չկա։ Ինչո՞ւ են մարդկանց քաղաքական հայացքների համար դատում, ինչո՞ւ են մարդիկ հայտնվում բանտերում, և ինչո՞ւ են ոմանք նույնիսկ մահանում կալանավայրերում։
     Իրականությունը մեկն է․ այսօր դուք եք իշխանության, բայց մի օր դուք էլ եք դառնալու նախկին իշխանություն։ Եվ այնպես, ինչպես այսօր նախկինների նկատմամբ գործեր եք հարուցում ու փորձում վարկաբեկել նրանց, վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ։
     Համակերպվեք այդ իրականության հետ։ Պաշտոնները հավերժ չեն, իսկ յուրաքանչյուր մարդ մի օր պետք է պատասխան տա իր արածների համար»։

Եվրապատգամավորներն ավելի հաճախ են բացակայում հանձնաժողովների նիստերից․ Politico

Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի ու ավելի հազվադեպ են մասնակցում հանձնաժողովների նիստերին, ընդ որում՝ նրանց շրջանում նկատվում է նաև կարգապահության անկում։ Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի հանձնաժողովների նախագահների համաժողովի ղեկավար Բերնդ Լանգեի նամակը։

«Ցածր հաճախելիությունը սպառնում է նվազեցնել քննարկումների նշանակությունն ու որակը և կարող է բացասաբար անդրադառնալ հանձնաժողովների նիստերին հրավիրված մասնակիցների հետ ընդհանուր փոխգործակցության վրա»,- ասված է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված նամակում։ Եվրապատգամավորների նման պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ փորձագետներն ու Եվրահանձնաժողովի պաշտոնյաները պարզապես կդադարեն ելույթ ունենալ օրենսդիրների առջև։

Լանգեի խոսքով՝ նիստերին հաճախելիությունը աստիճանաբար նվազել է դեռևս COVID-19 համավարակի ժամանակներից։ Նա նաև նշել է, որ որոշ պատգամավորների վարքագիծը վատթարացել է և երբեմն «կարող էր հասնել գործողությունների, որոնք անհարիր են» օրենսդիր մարմնի արժանապատվությանը։

«Զվարթնոց»-ը գործում է բնականոն ռեժիմով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Թռիչքներն աշխատանքում որևէ փոփոխություն չկա․ հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյան։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ուժային կառույցների ներկայացուցիչները օդանավակայանում են, օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։

 

ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։

Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։ Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։

Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։ Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը եւս ավանտյուրա է։

ՀՀ-ն միայնակ, առանց որեւէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։

Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։ Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խիսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ն,որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի եւ անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։

Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային եւ կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում,ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։

Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում»։

Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցությունների վերջին փուլի ավարտից մեկ օր անց:

Ինչպես նշել է Քուշները, Մոսկվա կատարած այցից հետո ամերիկացի պատվիրակները մտադիր են այցելել Կիև։

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են լայնածավալ և ավելի շատ օբյեկտներում: Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են, իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։

Ծրագրի շրջանակում ներկայում ավարտված են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ էր 2026 թ.-ի պետական բյուջեով այս ծրագրին ուղղված միջոցներն ավելացնել շուրջ 15-20 մլրդ ՀՀ դրամով, որից 10.06 մլրդն արդեն հատկացվել է՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի N1618-Ն որոշմամբ:

Այսօրվա որոշմամբ հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովմանը, ինչպես նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։