ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։

Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։ Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։

Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։ Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը եւս ավանտյուրա է։

ՀՀ-ն միայնակ, առանց որեւէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։

Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։ Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խիսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանուլյունը», թե՞՝ ԵՄ-ն,որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի եւ անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։

Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային եւ կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում,ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։

Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում»։

Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցությունների վերջին փուլի ավարտից մեկ օր անց:

Ինչպես նշել է Քուշները, Մոսկվա կատարած այցից հետո ամերիկացի պատվիրակները մտադիր են այցելել Կիև։

Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ:

ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի իրականացվում են լայնածավալ և ավելի շատ օբյեկտներում: Նորոգվող դպրոցների ցանկերը պարբերաբար համալրվում են, իրականացվում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ և գույքային հագեցում։

Ծրագրի շրջանակում ներկայում ավարտված են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ էր 2026 թ.-ի պետական բյուջեով այս ծրագրին ուղղված միջոցներն ավելացնել շուրջ 15-20 մլրդ ՀՀ դրամով, որից 10.06 մլրդն արդեն հատկացվել է՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի N1618-Ն որոշմամբ:

Այսօրվա որոշմամբ հատկացվող գումարը նախատեսված է ծրագրի ավարտական փուլի ապահովմանը, ինչպես նաև Երևանում 2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը։

Եթե Արսենը չդառնա կարմիր գիծ, հաջորդը Նարեկն է


Լսե՞լ եք մի բանի մասին, որ վերջ չունենա։ Նույնիսկ սարից գլորվող ամենահսկա քարն է մի կետում կանգ առնում։ Չկա՛ անվերջ գլորում, չկա՛ անվերջ իշխանություն, չկա՛ ա…

Արմեն Գրիգորյանը հոդվածներ գրելու փոխարեն պետք է իրավապահներին ցուցմունք տա. Մեսրոպ Առաքելյան

Արմեն Գրիգորյանը, որ շուրջ 8 տարի զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և եղել Փաշինյանի իշխանության առանցքային դեմքերից մեկը, վերջին հոդվածում քննադատել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգը՝ այն համարելով անիրատեսական և Ռուսաստանից կախվածության խորացման վտանգ պարունակող։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է՝ նախկին պաշտոնյան ոչ միայն մասնակցել է Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորմանը, այլև եղել է դրա գլխավոր գաղափարախոսներից մեկը։

«Այնպիսի տպավորություն է, որ այս տարիների ընթացքում արտաքին քաղաքականության հետ, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, ինքը որևէ կապ չի ունեցել։ Ես վստահ եմ, որ Արմեն Գրիգորյանը ոչ միայն այս խայտառակ արտաքին քաղաքականության մասնակիցն է, այլ նաև գլխավոր գաղափարախոսը»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ քաղաքականությունը հանգեցրել է Արցախի կորստին և Հայաստանի անվտանգային համակարգի փլուզմանը։ Առաքելյանը կարծում է, որ Գրիգորյանը պետք է ոչ թե հոդվածներ հրապարակի, այլ իրավապահներին ցուցմունք տա իր պաշտոնավարման տարիներին ընդունված որոշումների և դրանց հետևանքների մասին։

Անդրադառնալով Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածին՝ պետական դավաճանության վերաբերյալ իր գրառմանը՝ Առաքելյանը նշեց, որ վերջնական գնահատականը պետք է տան իրավապահները։ Միաժամանակ նա չի բացառել, որ նախկին պաշտոնյաների գործողություններում կարող են լինել հանցագործության հատկանիշներ։

«Կա՛մ պետք է այդ պետական պաշտոնյաները լինեին անմեղսունակ, որ նման քաղաքականության հետևանքով ունենք այն, ինչ ունենք, կա՛մ միտումնավոր գործունեություն է իրականացվել։ Առաջինին մի քիչ թերահավատ եմ»,- նշեց նա։

Առաքելյանի խոսքով՝ որպես ԱԽ քարտուղար՝ Գրիգորյանը պետք է պարզաբանի՝ արդյոք տեղյա՞կ է եղել այն ռիսկերին, որոնք հանգեցրել են Հայաստանի և Արցախի համար ծանր հետևանքների, և արդյոք դրանց մասին տեղեկացրե՞լ է վարչապետին ու մյուս պատասխանատու պաշտոնյաներին։

Խոսելով Արցախի կորստի մասին՝ Առաքելյանը նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի պահպանման պատասխանատվությունը Հայաստանի իշխանություններինն էր, իսկ Գրիգորյանի դերն առանցքային էր։

«Այդ ստատուս քվոյի խախտման համար կարող ենք մեղադրել Ռուսաստանին, Ադրբեջանին և հնարավոր այլ երկրների, սակայն դրա պահպանման պատասխանատվությունը Հայաստանի իշխանություններինն էր, որտեղ Արմեն Գրիգորյանի դերը և գործառույթն առանցքային էր»,- ասաց նա։

Առաքելյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները հույսեր էին կապել արևմտյան աջակցության հետ, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախի հայաթափման ընթացքում գործնական քայլեր չեղան։

Նա նաև նկատեց, որ Գրիգորյանի վերջին հոդվածը փաստացի արձանագրում է Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքականության ձախողումը։ Ըստ Առաքելյանի՝ Հայաստանը, կորցնելով Արցախը, այժմ աստիճանաբար վերադառնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման օրակարգին։

Առաքելյանի մեղադրանքները քաղաքական գնահատականներ են․ Գրիգորյանի կոնկրետ գործողությունների և դրանց հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն իրավասու մարմինները՝ փաստերի ուսումնասիրությունից հետո։

 

 

Նանե Հայրապետյան

 

 

ՔԿՀ-ում մարդ է մահանում, զինվորները ողջ-ողջ այրվում են, դուք կապ չունեք, բա ինչի՞ հետ կապ ունեք․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,

Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,

Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,

Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,

Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,

Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։

Թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 12-ի դրությամբ

  • Bitcoin (BTC) — $73 534
  • Ethereum (ETH) — $2 044
  • Binance Coin (BNB) — $674

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթների շարքում վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Midnight (NIGHT) ՝ +7%։

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Pepe (PEPE) −15%։

Նշում․ տվյալները ներկայացված են նոյեմբերի 12-ի շուկայի ցուցանիշներով։ Գները կարող են փոփոխվել օրվա ընթացքում։

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA

«Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA) հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Հայաստանի Իշխանությունները պետք է ապահովեն Քննչական կոմիտեի անկախությունը ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի՝ անազատության մեջ մահվան փաստով քննության ընթացքում
     ԵՐԵՎԱՆ (12 նոյեմբերի, 2026 թ.) — Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա քաղաքական միջամտություններից։ Այս մասին հայտարարել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA)։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը և միջազգային մյուս կառույցները նույնպես պետք է քննության առնեն այս ողբերգական պատահարը երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ մինչդատական կալանքի չարաշահման ահագնացող դեպքերի համատեքստում. 2019 թվականից ի վեր անազատության մեջ մահացել են ընդդիմադիր երեք գործիչներ՝ Մհեր Եղիազարյանը, Արմեն Գրիգորյանը և Արսեն Գևորգյանը, իսկ 2025-ից ի վեր կալանավորների մահվան ընդհանուր թիվը հասել է 24-ի։
     «Կալանավայրում ընդամենը երեք շաբաթ գտնվելուց հետո Գևորգյանի մահը ցայտուն կերպով ի ցույց է տալիս ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանավորումը որպես պատժիչ միջոց կիրառելու Հայաստանի իշխանությունների արատավոր պրակտիկան և պահանջում է անհապաղ ու անաչառ քննություն», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Խոսե Մարիա Արանասը։ «Նրա մահը երկրում տիրող քրեակատարողական աղետալի պայմանների կանխատեսելի հետևանքն է, որտեղ 2025 թվականից ի վեր անազատության մեջ մահացել է 24 կալանավոր»։
     Գևորգյանը մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ հոկտեմբերի 21-ին կալանավորվելուց ի վեր առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Իրավապահները նրան և ընդդիմադիր կուսակցության 14 այլ աջակիցների ձերբակալել էին աղմկահարույց «հակակոռուպցիոն» գործողությունների շրջանակում՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, որոնցում Գևորգյանն առաջադրված էր Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից։
     Իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 250 անդամների, լայնորեն կիրառելով նախնական կալանքը, նրանց մեկուսացնելու համար, որոշ դեպքերում՝ տարիներ շարունակ։ IODA-ի առաջիկա զեկույցը, որը կհրապարակվի Երևանում նոյեմբերի 18-ին, արձանագրում է իշխանությունների կողմից նախնական կալանքի և գույքի բռնագրավման օրենքների չարաշահումները՝ քաղաքական ընդդիմությանն ու քննադատներին թիրախային հետապնդումների ենթարկելու նպատակով։
     «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գևորգյանի մահը ի ցույց է դնում քրոնիկական ինստիտուցիոնալ անտեսման և մարդու իրավունքների համակարգային խախտումների կործանարար հանգույցը։
     Հիմնարկի պայմանները վաղուց ի վեր հայտնի են որպես խայտառակ անմխիթար և չեն համապատասխանում անգամ միջազգային տարրական չափանիշներին։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը դեռ սույն ամսվա սկզբին հրապարակած զեկույցում արձանագրել էր կալանավայրերում տիրող աղետալի պայմանները։
     Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) 2023 թ. զեկույցում, ինչպես նաև ՄԱԿ-ի մոնիտորինգային մարմինների 2024 թ. գնահատականներում «Նուբարաշենի» պայմանները հստակորեն որակվել են որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ընդգծելով այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հիմնարար արժանապատվությունը համակարգված կերպով ոտնահարվում է:
     «Արսեն Գևորգյանի մահը պետության հսկողության տակ գտնվելու ընթացքում չի կարող վերագրվել լոկ առողջական պատահական խնդրի։ Սա կառավարման համատարած ճգնաժամի ողբերգական ու անխուսափելի հետևանքն է, որտեղ իշխող թիմը կալանքը, որպես խափանման միջոց, ծառայեցնում է ինչպես պատժի և ահաբեկման գործիք», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Սարա Լի Ուիթսոնը։ — «Ընդդիմադիր առաջնորդներին նախքան օրինական ուժի մեջ մտած դատավճիռը քայքայվող և միջազգայնորեն դատապարտված պայմաններում մեկուսացնելով՝ պետությունը նրանց գիտակցաբար ենթարկում է դաժան չարաշահումների»։
     ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն, անազատության մեջ արձանագրված մահվան դեպքերով պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ։ Թեև Կոմիտեի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, այն լուրջ կասկածի տակ դրվեց դեռևս 2024 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրության պահանջով կոմիտեի նախագահը հրաժարական տվեց։ Իշխանությունները պետք է զերծ մնան կոմիտեի աշխատանքներին միջամտելուց, քանի դեռ իրականացվում է սույն մահվան դեպքի քննությունը։
     Նոյեմբերի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Գևորգյանի մահվան փաստով սկսել է ուսումնասիրություն՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով պետական իրավասու մարմիններից։ Պաշտպանն ընդգծել է, որ պետությունը իրավական պատասխանատվություն է կրում անազատության մեջ գտնվող բոլոր անձանց կյանքի ու առողջության պահպանման համար և պարտավոր է ապահովել գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն։
     Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայությունը հայտարարել են, որ Գևորգյանը առողջական գանգատներ չի ունեցել նախքան երեքշաբթի վաղ առավոտյան հանկարծակի սրտի կանգ ունենալը։ Ցավակցություն հայտնելով հանդերձ՝ Գալյանը նշել է, որ անազատության մեջ մահվան դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և կտրականապես հերքել է քաղաքական հետապնդման առկայությունը։ Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ և նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
     IODA-ն կոչ է անում ՀՀ քննչական կոմիտեին ապահովել, որ Գևորգյանի մահվան հանգամանքների քննությունը ներառի նաև նրան բժշկական օգնության տրամադրման պատշաճության և պահման պայմանների գնահատումը։
     Ուստի հատկապես կարևոր է, որ միջազգային ներկայացուցիչները և մարդու իրավունքների ոլորտի մանդատակիրները անկախ քննության ենթարկեն այս մահացու դեպքը որպես համակարգային չարաշահումների կարևոր ցուցիչ՝ մշտադիտարկման և երկրների գնահատման իրենց սահմանված մեխանիզմների միջոցով.
     ▪️ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին (OHCHR)՝ քննելու այս դեպքը պահման անմխիթար պայմանների, համակարգային անպատժելիության և պետական հաշվետվողականության ընդհանուր համատեքստում.
     ▪️ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR)՝ մշտադիտարկելու, թե ինչպես է կառավարությունն օգտագործում մինչդատական կալանքը ընդդիմադիր գործիչների ճնշման նպատակով քաղաքական անցումային փուլերում.
     ▪️Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (CPT)՝ բարձրացնելու այս կրկնվող համակարգային խնդիրները երկրի մշտադիտարկման և հայաստանյան իշխանությունների հետ երկխոսության ընթացքում»։

Ամենուր խայտառակ խցանումներ են, միակ պատասխանատուն Տիգրան Ավինյանն է. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենուր խայտառակ խցանումներ են, միակ պատասխանատուն Տիգրան Ավինյանն է. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն


Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադ ալ-Ալվանիին մահացած են գտել Բեյրութի Թարիք ալ-Ջադիդա թաղամասում նրա կողմից վարձակալած բնակարաններից մեկում: Քաղաքակ…