Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծն բարերար էր մինչեւ եկեղեցուն պաշտպանելը. Խամոյան

Ես ամենաշատ թիրախավորված քաղաքական գործիչներից մեկն եմ. Անդրանիկ Քոչարյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում կարծում են, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շուտով համալրելու է ընդդիմության շարքերը, նրա վրա Արեւմուտքը խաղադրույք է կատարել՝ փորձելով մահակ դարձնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության գլխին։
Խոսակցություններ կան, որ շուտով կակտիվանա նաեւ «Ռեսթարտ» հայտնի շարժումը, որը 2018 թվականի հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, սակայն իշխանափոխությունից հետո ընդհատակ անցավ: Նրանք արդեն մի հանդիպում կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ որոշ երիտասարդներ սուր հարցեր են ուղղել վարչապետին:
Ըստ լուրերի, Արմեն Գրիգորյանը համալրելու է նրանց շարքերը: Առաջիկայում փորձելու են համախմբել արեւմտամետներին ու ՀՀ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ակտիվ նախաձեռնություններ սկսել, սակայն ոչ այն ուղեգծով, որ շարժվելու են դեպի ԵՄ, այլ, այսպես կոչված, դիվերսիֆիկացված, այն է՝ դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց, բայցեւ չանդամակցել ԵՄ-ին, մոտավորապես՝ բրիտանական մոդելի նման»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։
Թերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նոյեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքները շարունակում են տարբեր լինել՝ կախված բանկից։ Ըստ P…
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների, մասնավորապես՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, ր թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակել է 1993 թվականից։ Հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի վերջին։ Կողմերը պայմանավորվել են նաև երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը, սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,
Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,
Քաղաքի կենտրոնում պայթուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,
Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,
Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,
Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,
Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։
Բա դուք ի՞նչի հետ կապ ունեք»։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ իր համար պատիվ կլիներ իր ընկերություններից մեկում աշխատանքի ընդունել Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին։
«Դա պատիվ կլիներ», — գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ արձագանքելով օգտատերերից մեկի՝ Հուանգին աշխատանքի ընդունելու կոչին։
Նոյեմբերի 7-ին Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել է, որ մտերմիկ հարաբերություններ է ունեցել Էլիս Հուանգ անունով մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածել է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները նրան կապում են չինական հետախուզության հետ։ Դրանից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդը նախաձեռնել է անկախ քննություն։
Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5–7 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի −3-ից −1, իսկ վաղը ցերեկը՝ +10-ից +12 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+11,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10,
Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+16,
Տավուշում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +8+12,
Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+8,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+19,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+14։