
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան` զանգվածային ստի…
Ղազախստանի նախագահը 14 զինծառայողի մահից հետո պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահից երեք օր անց Դաուրեն Կոսանովին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
Սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում 17 զինծառայող ջուրն էր ընկել։ Ղազախստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ եղանակի կտրուկ վատացման և ուժեղ քամու հետևանքով նրանց քշել էր բաց ծով։ Երեքին հաջողվել էր փրկել, 14-ը զոհվել էին։
Դեպքից հետո պաշտպանության նախարարության հինգ պաշտոնյա է ձերբակալվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նավերի կառավարման կանոնների խախտման համար, որոնք ծանր հետևանքների են հանգեցրել։
Ձերբակալվածների թվում են Ղազախստանի զինված ուժերի ռազմածովային ուժերի շտաբի պետը՝ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, երկու զորամասի հրամանատար, ծովային հետևակի վաշտի հրամանատար և նավակի հրամանատարը։
Ողբերգությունից հետո Տոկաևը նաև հանձնարարել է համապարփակ ստուգում անցկացնել Պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանձնաժողովը գլխավորել են Անվտանգության խորհրդի, Բարձրագույն աուդիտորական պալատի, նախագահի աշխատակազմի, Ֆինանսական մոնիթորինգի գործակալության, Ֆինանսների նախարարության, Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։
Սերունդներին պատասխան ունենք տալու, Արցախի էջը փակված չէ. Մամիկոն Ասլանյանը՝ «Եռաբլուրում»
Հույս ունի՝ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկինի նման հույս ունի, որ Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի։ «Գիտեք, թե ինչ եմ ուզում…
Ռուսաստանում միաժամանակ ՀԱՊԿ-ի երեք զորավարժություններ են մեկնարկել
Գազայում զոհվածների թիվը գերազանցել է 74 հազարը․ հրադադարը չի կանգնեցրել հարվածները
Նեպալում ձնահյուսի հետևանքով 14 մարդ անհետ կորել է
Ձնահյուսը տեղի է ունեցել Մանանգ շրջանի Նար-Ֆու տարածքում։ Անհետ կորածները Նեպալի քաղաքացիներ են, որոնք լեռ էին մեկնել՝ արշավախմբի համար ճամբար ու երթուղին նախապատրաստելու։
Փրկարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել եղանակային վատ պայմանների պատճառով։ Տարածք հասնելու համար քննարկվում է նաև Նեպալի բանակի ուղղաթիռի ներգրավումը։
Թրամփի հետ զրույցում հիշատակել եմ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մեր ցանկության մասին․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ժամանած պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ կարճ զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Զրույցի ընթացքում ես հակիրճ հիշատակել եմ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մեր ցանկության մասին, ինչը հիմնականում կախված է հենց Միացյալ Նահանգներից։ Մեր կողմից այդ ուղղությամբ քայլ արդեն արվել է, և մենք սպասում ենք պատասխան քայլերի», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նա չի հրապարակել Թրամփի պատասխանը՝ ընդգծելով, որ կարճ զրույցն անցել է դրական մթնոլորտում։
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%
Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական
առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն,
«Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը
12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»:
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98% Լոռու մարզի Թումա…