Ռուսաստանում միաժամանակ ՀԱՊԿ-ի երեք զորավարժություններ են մեկնարկել
Ձնահյուսը տեղի է ունեցել Մանանգ շրջանի Նար-Ֆու տարածքում։ Անհետ կորածները Նեպալի քաղաքացիներ են, որոնք լեռ էին մեկնել՝ արշավախմբի համար ճամբար ու երթուղին նախապատրաստելու։
Փրկարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել եղանակային վատ պայմանների պատճառով։ Տարածք հասնելու համար քննարկվում է նաև Նեպալի բանակի ուղղաթիռի ներգրավումը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ժամանած պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ կարճ զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Զրույցի ընթացքում ես հակիրճ հիշատակել եմ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մեր ցանկության մասին, ինչը հիմնականում կախված է հենց Միացյալ Նահանգներից։ Մեր կողմից այդ ուղղությամբ քայլ արդեն արվել է, և մենք սպասում ենք պատասխան քայլերի», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նա չի հրապարակել Թրամփի պատասխանը՝ ընդգծելով, որ կարճ զրույցն անցել է դրական մթնոլորտում։
ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%
Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 3 դիտորդական
առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն,
«Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։
Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 11 զանգվածային լրատվության միջոց։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը
12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»:

ՀՀ ԿԸՀ-ն հայտնում է. «Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98% Լոռու մարզի Թումա…

Ծնվել են Արցախն ու Շուշին՝ հերոս Համբիկ Սասունյանի զավակները
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է․ այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
«2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ Արցախի և Հայաստանի համար։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունից մնաց միայն վերջը։
Այս օրը մեզ պարտադրում է պահանջել ամենակարևոր հարցերի պատասխանները․ ինչո՞ւ չկարողացանք կանխել աղետը, ինչո՞ւ չկարողացանք ժամանակին դասեր քաղել և կառուցել այնպիսի պետություն, որտեղ նման ողբերգություն երբեք չի կրկնվի։
Պատասխանները հստակ են․պետության անվտանգությունը չի կարող փոխարինվել քաղաքական հայտարարություններով, իսկ ազգային շահը՝ օրվա իշխանության քաղաքական հաշվարկով։
Այս իշխանությունը խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն և ցավոտ զիջումներ։
Խոստանում էր խաղաղություն, բայց բերեց երեք պատերազմ, հազարավոր զոհեր, ծանրագույն կորուստներ և մեր տարածաշրջանային դիրքերի արմատական զիջումներ։
Հաղթանակած պետությունից մենք վերածվեցինք պարտվածի։
Այսօր նույն իշխանությունը կրկին փորձում է խաղաղությունը ներկայացնել որպես իր քաղաքականության «գլխավոր ձեռքբերում»։ Խաղաղությունը, սակայն, չի կարող լինել պատերազմից հետո ձեռք բերված լռություն կամ մշտական զիջումների շղթա։
Խաղաղության արդյունքը պետք է լինի անվտանգ, կայուն և ինքնիշխան պետությունը։
Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը
Խոստանում է խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների։
Խաղաղություն՝ հիմնված արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։
Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը։
Խաղաղություն՝ առանց զիջումների։
Խաղաղություն՝ առանց նախապայմանների» ,- ասված է հայտարարության մեջ։