Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը հայ է, երկուսը՝ Իրանի քաղաքացի. մանրամասներ (ֆոտո)

NEWS.am-ի տեղեկություններով, Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով…

Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ

Սեպտեմբերի 30-ին Թենեսիում մահապատժի կենթարկվի 50-ամյա Քրիստա Փայքը, որը 31 տարի առաջ դատապարտվել էր սպանության համար: Եթե դատավճիռն իրականացվի, Փայքը կդառնա նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը 1820 թվականից ի վեր․ գրում է meduza.io-ն։

1995 թվականին Փայքը և նրա ընկերը՝ Թադարիլ Շիփը, սպանել են Քոլին Սլեմեր անունով մի աղջկա, որին նրանք հանդիպել էին խնդրահարույց դեռահասների մասնագիտական ​​​​ուսուցման ճամբարում: 18-ամյա Փայքը մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության  համար և դատապարտվել մահվան:

Դատավճռից հետո հայտնի է դարձել Փայքի դժվար մանկության և առողջական խնդիրների մասին: Նա ծնողների կողմից անտեսված է եղել,  սեռական բռնության է ենթարկվել մոր ամուսինների կողմից: Նա նաև բռնաբարվել է 11 և 17 տարեկան հասակում: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և երկբևեռ խանգարում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը (ACLU), կոչ են արել Թենեսիի նահանգապետ Բիլ Լիին միջամտել և մեղմել նրա մահապատիժը։

Իր ներման խնդրագրում Փայքը գրել է, որ միայն տարիներ անց է կարողացել լիովին հասկանալ իր հանցագործությունը. «Ես հոգեպես անառողջ 18-ամյա աղջիկ էի։ Ինձ տարիներ պահանջվեցին, որպեսզի հասկանայի իմ արածի ամբողջ լրջությունը։ Եվ նույնիսկ ավելի երկար ժամանակ՝ հասկանալու համար, թե որքան շատ մարդկանց է դա ցավեցրել։ Ես խլեցի մեկի երեխայի, քրոջ և ընկերոջ կյանքը։ Ես զզվում եմ այն ​​մտքից, որ կարող էի նման հանցագործություն կատարել»։

Նահանգապետը, սակայն, սեպտեմբերի 28-ին մերժել է ներման խնդրագիրը։

 

 

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր


Հայաստան


Սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։



«Հայաստանի օրերը Մոնակոյում» ավարտվեցին, բայց նոր էջը՝ դեռ առջևում է․ մշակույթից և ոսկերչությունից՝ դեպի ներդրումային նոր հնարավորություններ

Օրերս Մոնակոյում անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները ։ Միջոցառման առանցքային հատվածներից մեկը Hôtel Métropole Monte-Carlo-ում կայացած հայկական…

Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքները


Աշխարհ


ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթելու դեպքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ծրագրում են լայնածավալ հետաքննություններ սկսել Դոնալդ Թրամփի ընտանիքի առևտրային գործարքների վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում մեծամասնություն ստանալը դեմոկրատներին կտա օրինական լիազորություններ Թրամփի ընտանիքի բիզնեսը պաշտոնապես քննելու համար:

Reuters գործակալությունը հայտնում է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում հետաքննությունների շրջանակում առաջին պաշտոնական հարցումները կարող են ուղարկվել արդեն 2027 թվականի փետրվարին: Ստուգումների թիրախում են լինելու Թրամփի հետ կապված կրիպտոարժութային ընկերությունները և Դոնալդ Թրամփ կրտսերի 1789 Capital վենչուրային հիմնադրամը:

Մասնավորապես, մեծ կասկածներ է հարուցում Պենտագոնի կողմից Vulcan Elements ստարտափին հատկացված 620 միլիոն դոլարի պետական վարկը, որը տրամադրվել է Թրամփ կրտսերի հիմնադրամի կողմից այնտեղ ներդրումներ անելուց կարճ ժամանակ անց:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Ռասկինը 2026 թվականի սեպտեմբերի 28-ին հրապարակված իր հայտարարության մեջ Դոնալդ Թրամփ կրտսերին մեղադրել է յուրահատուկ «պայծառատեսության» մեջ: Ըստ նրա՝ Թրամփ կրտսերը հրաշալիորեն կանխազգում է, թե հատկապես որ ընկերություններն են ստանալու շահավետ կառավարական պայմանագրեր և կարգավորող արտոնություններ Թրամփի վարչակազմի կողմից:

Կոնգրեսին ուղղված իր պաշտոնական պատասխանում հիմնադրամի ղեկավարությունը նշել է, որ ողջունում է օրինական վերահսկողությունը, սակայն մտադիր չէ դառնալ «քաղաքական խաղերի պատանդ»: Հիմնադրամի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռասկինի մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և զուրկ որևէ ապացույցից:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը սեպտեմբերի 28-ի հայտարարության մեջ նշել է, որ ստարտափը երբևէ չի խնդրել իր ներդրողներին միջնորդել Պենտագոնից վարկ ստանալու հարցում և պատրաստ է բարեխղճորեն համագործակցել Կոնգրեսի հետ:

Նախագահի վարչակազմը, մեկնաբանելով այս լուրերը, դեմոկրատների կողմից նախապատրաստվող հետաքննություններն անվանել է անհիմն հարձակումներ Թրամփի քաղաքական օրակարգի դեմ:

Խոշոր ընկերությունների իրավաբանները նշում են, որ բիզնեսն արդեն սկսել է ակտիվորեն պատրաստվել հնարավոր ստուգումներին: Ընկերությունները վարձում են առաջատար իրավաբանական թիմեր և իրականացնում ռիսկերի աուդիտ, քանի որ Կոնգրեսի հետ համագործակցությունից հրաժարվելը կարող է հանգեցնել դատական հետապնդումների, իսկ պահանջների արագ կատարումը՝ հարուցել Սպիտակ տան դժգոհությունը:



Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի…

Դավոսի ֆորումի աշխատակցուհուն մեղադրել են Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

Շվեյցարական Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կեղծ մեղադրանք են ներկայացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ)…

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ, սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երիտասարդը չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 մլն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր(տեսանյութ, լուսանկարներ)

Գիտությունը մեկ շաբաթով դուրս եկավ լաբորատորիաների ու լսարանների սահմաններից՝ դառնալով հազարավոր երեխաների, պատանիների և մեծահասակների համար բացահայտումների, փորձարկումների ու նոր գաղափարների հարթակ։ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» խորագրով «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր։

Գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվել են ողջ երկրում, իսկ փառատոնային օրերը՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ERNA փառատոնի շրջանակում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն լսելու գիտության մասին, այլև սեփական փորձով բացահայտելու այն՝ գիտափորձերի, խաղերի, ինտերակտիվ տաղավարների, կինոդիտումների և նորարարական նախաձեռնությունների միջոցով։

«Team-ը, ստեղծման առաջին օրվանից սահմանելով իր ռազմավարական առաջնահերթությունները, ցանկացել է նպաստել մեր երկրում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ գիտությունը և տեխնոլոգիաները հասանելի կլինեն հասարակության լայն հատվածներին։ «Գիտության շաբաթը» կարևոր նախաձեռնություն է նաև նրանով, որ գիտությունը դուրս է բերում մասնագիտական և ակադեմիական միջավայրից, այն դարձնում է ավելի արկածային, հետաքրքիր և հասանելի երեխաների և պատանիների համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:


 «Շատ կարևոր է գիտության հանդեպ հետաքրքրությունը հենց մանկուց մեծացնելը, պահպանելն ու այնպես անելը, որ ավելի շատ մարդ հետաքրքրվի, զբաղվի գիտությամբ, ճարտարագիտությամբ, բարձրորակ մասնագետ դառնա և կարողանա բարդ խնդիրներ լուծել, որոնք իրենց հերթին էլ կզորացնեն Հայաստանը»,-նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը:

Այս տարվա «Գիտության շաբաթվա» մասշտաբն արտահայտվում է նաև մասնակցության ցուցանիշներով։ Կրթական աշխատանքային գրքույկները ներբեռնել են ավելի քան 400 դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ավելի քան 200 անհատներ։ Գիտահեն առցանց խաղերը հինգ օրերի ընթացքում խաղացվել են մի քանի հարյուր անգամ, իսկ գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթին ներկայացվել է ավելի քան 50 աշխատանք։ 

Team-ը փառատոնային օրերին ներկայացել է ինտերակտիվ տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով խաղալու, լուսանկարվելու և զգալու տիեզերական արագությունը:

Team Telecom Armenia-ն շարունակում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանում գիտական և տեխնոլոգիական մտածողության զարգացմանը:


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։


Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր


 

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ մակարդակի է հասել Ադրբեջանի դիվանագիտական նախապատրաստությունը


Եվ այսպես, Հայաստանի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունների ադրբեջանցի «ընկերները, եղբայրներն ու գործընկերները» իրենց հայաստանյան գործընկերներին «նվեր» են պատր…