Փյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն


Սպորտ


Երևանի Փյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն, իսկ ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով խորհրդական Դմիտրի Սելյուկը, հնարավոր է, լքի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Telegram-յան ИнсайдЯН աղբյուրը։


Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցի մասնագետի թեկնածությունն առաջ են քաշել գործակալները։ Նշվում է նաև, որ Սելյուկի հավանական հեռանալը պայմանավորված է նոր գլխավոր մարզչի նշանակման հարցում առաջացած լուրջ տարաձայնություններով։


Հիշեցնենք, որ «Փյունիկի» շուրջ ստեղծված այս իրավիճակը սկիզբ էր առել սեպտեմբերի սկզբին, երբ թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ու նրա մարզչական շտաբը փոխադարձ համաձայնությամբ լքեցին իրենց պաշտոնները։ Մարզչի հեռանալուն նախորդել էր հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի հետ ունեցած կոնֆլիկտը, ինչը մեծ արձագանք ստացավ ֆուտբոլային հանրության շրջանում։


Օսեյանի հեռացումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արամ Գյուլբուդաղյանը։

armsport.am



Յուրի Դուդը հեռակա կալանավորվել է ահաբեկչության կոչեր անելու մեղադրանքով

Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Յուրի Դուդին (ՌԴ-ում ճանաչված է որպես «օտարերկրյա գործակալ» և ներառված է ահաբեկիչների…

ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջնական զեկույցը հաստատում է այն խնդիրների լրջությունը,…

Զելենսկին Պոտապին կզրկի վաստակավորի կոչումից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կառավարությանը զրկել երգիչ Ալեքսեյ Պոտապենկոյին՝ «Պոտապ և Նաստյա» դուետի անդամին, «Ուկրաինայի վաստակավոր…

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը | Armat Media

ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է:

«Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարած Վ.Ս.-ն ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից:

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը հայ է, երկուսը՝ Իրանի քաղաքացի. մանրամասներ (ֆոտո)

NEWS.am-ի տեղեկություններով, Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով…

Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն կնոջ

Սեպտեմբերի 30-ին Թենեսիում մահապատժի կենթարկվի 50-ամյա Քրիստա Փայքը, որը 31 տարի առաջ դատապարտվել էր սպանության համար: Եթե դատավճիռն իրականացվի, Փայքը կդառնա նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը 1820 թվականից ի վեր․ գրում է meduza.io-ն։

1995 թվականին Փայքը և նրա ընկերը՝ Թադարիլ Շիփը, սպանել են Քոլին Սլեմեր անունով մի աղջկա, որին նրանք հանդիպել էին խնդրահարույց դեռահասների մասնագիտական ​​​​ուսուցման ճամբարում: 18-ամյա Փայքը մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության  համար և դատապարտվել մահվան:

Դատավճռից հետո հայտնի է դարձել Փայքի դժվար մանկության և առողջական խնդիրների մասին: Նա ծնողների կողմից անտեսված է եղել,  սեռական բռնության է ենթարկվել մոր ամուսինների կողմից: Նա նաև բռնաբարվել է 11 և 17 տարեկան հասակում: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և երկբևեռ խանգարում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը (ACLU), կոչ են արել Թենեսիի նահանգապետ Բիլ Լիին միջամտել և մեղմել նրա մահապատիժը։

Իր ներման խնդրագրում Փայքը գրել է, որ միայն տարիներ անց է կարողացել լիովին հասկանալ իր հանցագործությունը. «Ես հոգեպես անառողջ 18-ամյա աղջիկ էի։ Ինձ տարիներ պահանջվեցին, որպեսզի հասկանայի իմ արածի ամբողջ լրջությունը։ Եվ նույնիսկ ավելի երկար ժամանակ՝ հասկանալու համար, թե որքան շատ մարդկանց է դա ցավեցրել։ Ես խլեցի մեկի երեխայի, քրոջ և ընկերոջ կյանքը։ Ես զզվում եմ այն ​​մտքից, որ կարող էի նման հանցագործություն կատարել»։

Նահանգապետը, սակայն, սեպտեմբերի 28-ին մերժել է ներման խնդրագիրը։

 

 

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր


Հայաստան


Սեպտեմբերի սկզբին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թվականից մինչ օրս, չարաշահելով մարդկանց վստահությունը, շուրջ 15 անձից վերցրել է բջջային հեռախոսները, նրանց անվամբ ձևակերպել վարկեր և ստացած ընդհանուր մոտ 15 միլիոն դրամն օգտագործել անձնական կարիքների համար։

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը։ Պարզվել է նաև, որ խարդախության զոհ դարձածների մեծ մասն անգամ տեղյակ չէր, որ իր անունով ձևակերպված վարկ կա։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Խարդախության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։



«Հայաստանի օրերը Մոնակոյում» ավարտվեցին, բայց նոր էջը՝ դեռ առջևում է․ մշակույթից և ոսկերչությունից՝ դեպի ներդրումային նոր հնարավորություններ

Օրերս Մոնակոյում անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումները ։ Միջոցառման առանցքային հատվածներից մեկը Hôtel Métropole Monte-Carlo-ում կայացած հայկական…

Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքները


Աշխարհ


ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթելու դեպքում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ծրագրում են լայնածավալ հետաքննություններ սկսել Դոնալդ Թրամփի ընտանիքի առևտրային գործարքների վերաբերյալ: Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում մեծամասնություն ստանալը դեմոկրատներին կտա օրինական լիազորություններ Թրամփի ընտանիքի բիզնեսը պաշտոնապես քննելու համար:

Reuters գործակալությունը հայտնում է, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում հետաքննությունների շրջանակում առաջին պաշտոնական հարցումները կարող են ուղարկվել արդեն 2027 թվականի փետրվարին: Ստուգումների թիրախում են լինելու Թրամփի հետ կապված կրիպտոարժութային ընկերությունները և Դոնալդ Թրամփ կրտսերի 1789 Capital վենչուրային հիմնադրամը:

Մասնավորապես, մեծ կասկածներ է հարուցում Պենտագոնի կողմից Vulcan Elements ստարտափին հատկացված 620 միլիոն դոլարի պետական վարկը, որը տրամադրվել է Թրամփ կրտսերի հիմնադրամի կողմից այնտեղ ներդրումներ անելուց կարճ ժամանակ անց:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմի Ռասկինը 2026 թվականի սեպտեմբերի 28-ին հրապարակված իր հայտարարության մեջ Դոնալդ Թրամփ կրտսերին մեղադրել է յուրահատուկ «պայծառատեսության» մեջ: Ըստ նրա՝ Թրամփ կրտսերը հրաշալիորեն կանխազգում է, թե հատկապես որ ընկերություններն են ստանալու շահավետ կառավարական պայմանագրեր և կարգավորող արտոնություններ Թրամփի վարչակազմի կողմից:

Կոնգրեսին ուղղված իր պաշտոնական պատասխանում հիմնադրամի ղեկավարությունը նշել է, որ ողջունում է օրինական վերահսկողությունը, սակայն մտադիր չէ դառնալ «քաղաքական խաղերի պատանդ»: Հիմնադրամի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռասկինի մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և զուրկ որևէ ապացույցից:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը սեպտեմբերի 28-ի հայտարարության մեջ նշել է, որ ստարտափը երբևէ չի խնդրել իր ներդրողներին միջնորդել Պենտագոնից վարկ ստանալու հարցում և պատրաստ է բարեխղճորեն համագործակցել Կոնգրեսի հետ:

Նախագահի վարչակազմը, մեկնաբանելով այս լուրերը, դեմոկրատների կողմից նախապատրաստվող հետաքննություններն անվանել է անհիմն հարձակումներ Թրամփի քաղաքական օրակարգի դեմ:

Խոշոր ընկերությունների իրավաբանները նշում են, որ բիզնեսն արդեն սկսել է ակտիվորեն պատրաստվել հնարավոր ստուգումներին: Ընկերությունները վարձում են առաջատար իրավաբանական թիմեր և իրականացնում ռիսկերի աուդիտ, քանի որ Կոնգրեսի հետ համագործակցությունից հրաժարվելը կարող է հանգեցնել դատական հետապնդումների, իսկ պահանջների արագ կատարումը՝ հարուցել Սպիտակ տան դժգոհությունը: