Առաջարկ դատարանին․ 50 մլն գրավի դիմաց Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխել

Ալիկ Ալեքսանյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը միջնորդեց առաջինը քննարկել Ալեքսանյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Ալիկ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց, որ իր խնամքին անչափահաս կա, ունի մեկ երեխա։ Հավելեց, որ նախկինում դատապարտված չի եղել և ունի նաև ՌԴ քաղաքացիություն։

Մեղադրանքի կողմը միջնորդեց, որ Ալեքսանյանի կալանքը թողնվի անփոփոխ և երկարացվի ևս 3 ամսով։ Պաշտպանական կողմն այս պահին առարկում է` պնդելով, որ անօրինական է կալանքը։

Փաստաբան Արշակ Վարդանյանը դատարանին առաջարկեց 50 մլն գրավի դիմաց Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխել։ Նա ասաց, որ դատարանը կարող է բարձրացնել մինչև 70 մլն դրամ։

Փաստաբանն առաջարկում է կիրառել տնային կալանք, չնայած, նրա խոսքով, դրա անհրաժեշտությունը ևս չկա։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի…

Սաուդյան Արաբիան Իսրայելին թույլ չի տվել ինքնաթիռ ուղարկել Flydubai-ի ուղևորների հետևից

Սաուդյան Արաբիան թույլ չի տվել Իսրայելին ինքնաթիռ ուղարկել օդանավում տեղի ունեցած միջադեպի պատճառով արտակարգ վայրէջք կատարած Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի ուղևորների…

Իսպանիան հարձակման տակ է. Մակրոնը՝ Սեուտայում միգրանտական ​​ճգնաժամի մասին

Իսպանիան հարձակման տակ է, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Սեուտայում միգրանտական ​​ճգնաժամի մասին։

«Ձեր կառավարությունը, ձեր երկիրը և մեր Եվրոպան հարձակման զոհ են դարձել: Իսպանիան չի կազմակերպել միգրանտների անցումները:

Հետևաբար, ես ունեմ շատ պարզ սկզբունք. երբ սա տեղի է ունենում, երբ եվրոպական երկրները բախվում են իրենց տարածք ժամանող միգրանտների անվերահսկելի հոսքերի, մենք պարտավոր ենք համերաշխություն ցուցաբերել:

Իսպանիան հարձակման տակ էր, հավանաբար բազմակողմանի: Մեր վերլուծության համաձայն՝ տեղեկատվական հարձակումներ են եղել:

Ես զարմացած եմ, որ շատ եվրոպացիներ նման համերաշխություն չեն ցուցաբերել Իսպանիայի նկատմամբ։

Շատ մարդիկ արդեն վերադարձել են իրենց ծագման կամ տարանցման երկրներ, և այս աշխատանքը պետք է շարունակվի Մարոկկոյի իշխանությունների հետ սերտ համակարգմամբ: Ինչքան ես հասկանում եմ, համագործակցությունը լավ է ընթանում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Այսօրվանից մեկնարկեց հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը. Ովքեր են ՔՊ թեկնածուները

30.09.2026, 18:35

Քաղաքականություն

Լրատվամիջոցները, ըստ էության, ժողովրդավարության հիմնասյուներից են. Սոնա Ղազարյան

Առաջին անգամ օդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ

 Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղատեսակի տոհմային երինջներ։ Սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է։

Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։

 Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։

Կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային 9-րդ խաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացել է 2027 թվականի Համահայկական ամառային իններորդ խաղերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի կազմակերպումը մեծածավալ աշխատանք է և պահանջում է ներգրավված բոլոր գերատեսչությունների համակարգված ու հետևողական համագործակցություն։ Նա մասնավորապես կարևորել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ ամենօրյա սերտ աշխատանքը՝ նշելով, որ խաղերը դարձել է մասշտաբային իրադարձություն։

«Պետք է մեծ ջանք գործադրենք, որպեսզի պատշաճ պատրաստվենք, և ամեն ինչ անցկացվի բարձր մակարդակով ու որակով։ 2023 թվականի խաղերին մասնակցել է 7161 մարդ, իսկ առաջիկա խաղերի դեպքում, հաշվի առնելով նաև մարզաձևերի ցանկն ընդլայնելու և առավել բազմազան ծրագիր ունենալու վերաբերյալ քննարկումները, մասնակիցների թիվը կարող է ավելի մեծ լինել»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ․ ՊՆ հայտարարությունը

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։

Առգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության Սյունիրքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 
Նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ հետագա միջոցառումներին իրենց գործուն ներդրումն ունեցան նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները։


 
Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից ու քննչական գործողություններից հետո, համագործակցելով նաև մայրաքաղաքի պարեկների հետ, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15․15-ին, թմրամիջոց ձեռք բերելու պահին Արարատյան փողոցում իրավապահները ձերբակալեցին Երևանի 39 և 41 տարեկան երկու բնակչի։ Նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, իսկ նրանց վարած մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։


 
Ձերբակալման վայրում հայտնաբերվել է վեց կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։


 
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։