Հույս ունեմ՝ Աղոթքի նախաճաշի ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն երկխոսության և համագործակցության․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հրապարակվում է որպես գովազդ Երեմյան կաթնամթերքի բնական տեսականին, մասնավորապես՝ լոռի, չանախ, հորած, թել, հալած պանիրները և սերուցքային կարագն արդեն հասանելի են Կալիֆոռնիա,…

ՌԴ-ում պատժամիջոցներ կկիրառվեն VPN հոսթինգ տրամադրող սերվերների սեփականատերերի նկատմամբ

Ռուսական հոսթինգ-պրովայդերներին կարող են մեկ տարով արգելել սերվերներ տրամադրել VPN և պրոքսի ծառայությունների սեփականատերերին, եթե վերջիններս հայտնվեն «Ռոսկոմնադզոր»-ի հատուկ…

Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին

Մեր տեղեկություններով Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել։…

Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում․ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերը ներառյալ աշխարհը պասիվ հանդիսատես էր Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, կատարված սարսափելի հանցագործություններին․ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալիս ասել է ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի ելույթից ներկայացնում ենք հատված․

«2023-ի սեպտեմբերին ավելի քան 120․000 հայ բռնի տեղահանվեց իր տներից։ Սա էթնիկ զտում է, պարզ ու հասարակ, բայց Միջազգային քրեական դատարանը լիակատար անգործության էր մատնված այս հարցում։

Մենք հավատում ենք խաղաղությանը, մենք հավատում ենք խաղաղությանը մեր երկրների միջև, և ես ավելի քան վստահ եմ, որ միջազգային հանրությունը կարծում է, որ չի կարող լինել իրական խաղաղություն առանց պատասխանատվության։ Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է՝ թե՛ ՄՔԴ-ի, թե՛ միջազգային հանրության համար։

Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։

 

 

2 տարի 6 ամիս ազատազրկում` Էդգար Ղազարյանի համար

Դատախազը պահանջեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Էդգար Ղազարյանին և 3 տարի ժամկետով թույլ չտալ զբաղվել հանրային գործունեությամբ։ Մինչ այդ Էդգար Ղազարյանը միջնորդություն էր ներկայացրել հանրային մեղադրող Հայկ Ավետյանին հեռացնել վարույթից, որը մերժվեց։

Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Արցախի պետական ինստիտուտները լուծարել, այդ թվում նաեւ ՀԱԵ Արցախի թեմը ոչնչացնել` թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսին տիրադավների շարքը ներքաշելով: Վրթանես եպիսկոպոսը կտրվեց հոտից, ոչ մի ձեւով չի արձագանքում Արցախի եկեղեցիների մասին ադրբեջանական հայտարարություններին:

Այդ հայտարարություններին չեն հակադրվում նաեւ արցախյան կառույցներն ու պետական մարմինները, որոնց կոտրել ու ոչնչացրել է Փաշինյանը: Արձագանքում են միայն անհատ արցախցիները, այն էլ՝ հաշվեհարդարի հեռանկարն աչքի առաջ ունենալով:

Այլեւս հույս չկա, որ պետական այս տեռորի պայմաններում Արցախի նախագահ կամ Արցախի ԱԺ նախագահ կարող է ընտրվել, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցը որոշ պատգամավորների հետ միասին ուղղակի ջրի տակ են անցել, թե` «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»: Երբ նրանց հարցնում են՝ իսկ ի՞նչ եք արել, որ վախենում եք, պատասխանում են, թե նա առանց հիմքի էլ է մարդկանց կալանավորում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարգի հրավիրեք. ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն ՔՊ-ական գործարար թեւը անհանգիստ է այս օրերին.

«Ձեզանից եմ սկսելու, չլնեմ-չիմանամ գամ մարզ ու մեկիդ վրով մի սխալ բան լսեմ, անձամբ եմ հանձնարարելու ընթացք տալ թիմի անդամներին առնչվող ցանկացած ահազանգի, Ձեզ կարգի հրավիրեք»,-ասում են՝ ասել է Փաշինյանը թիմակիցներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի հարցում ՀՀ դիրքորոշման փոփոխության մասին․ «Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Սա է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու», իբրեւ թե այս փոփոխության պատճառը երկրում արհեստական բանականության գործարանների կառուցումն է, որի համար անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման մասին։ Կարելի է կարծել՝ երեկ են սկսել կառուցել ԱԲ գործարանները:

Մինչդեռ մայիսին՝ քարոզարշավի ժամանակ, խոսում էր բացառապես մոդուլայինի մասին, որն առաջարկում են Արեւմուտքից։ Նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2027-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Նախօրեին Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել են ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկները։ Այժմ, երբ ռուսական կողմից մեծ ճնշում կա, եւ անգամ խոսվում է գազամատակարարումն անջատելու մասին, Փաշինյանը, ըստ ամենայնի, «զադնի է դրել» եւ ընդունել ռուսական առաջարկը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։