Վճռաբեկ բողոք է ներկայացվել Ադրբեջանի գերագույն դատարան․ Դավիթ Բաբայան
ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով պետական իշխանության մարմինների՝ բացառությամբ ուժային կառույցների, պահպանման ծախսերի ընդհանուր գումարը նախատեսվում է 191.1 մլրդ դրամի չափով։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է բյուջեի նախագծից, որն այսօր ընդունվել է կառավարության նիստի ժամանակ:
Բյուջետային ուղերձում նշվում է, որ այս ծախսերը ներառում են ոչ միայն աշխատավարձերը, այլև աշխատակազմի վերապատրաստումը, վարչական շենքերի և շինությունների ձեռքբերումը, կառուցումն ու կապիտալ վերանորոգումը, տրանսպորտային միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև պետական մարմինների տեխնիկական հագեցվածությանն ուղղվող ծախսերը։
Միաժամանակ 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմելու է տվյալ մարմնի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10%-ը։
Այսպիսով, հաջորդ տարվա բյուջեով պետական ապարատի պահպանման համար նախատեսվող ծախսերը շարունակում են ներառել ինչպես ընթացիկ վարչական ծախսերը, այնպես էլ շենքերի, տրանսպորտի և տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ հատկացումները, իսկ պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը նախատեսվում է հաշվարկել նախորդ տարվա հիմնական աշխատավարձի ֆոնդի 10%-ի չափով։
Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։
Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։
Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։

Միացյալ Նահանգներում ստեղծում են հատուկ կառույց Պենտագոնի կազմում, որը մշակելու է ապագայի պատերազմները վարելու ռազմավարություն՝ հաշվի առնելով Արհեստական բանականությունն ու տեգխնոլոգիական ներկայիս հնարավորությունները։ Հայտնի է նաեւ, որ այդ կառույցի անդամ է դառնալու նաեւ միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը։ Կառույցը մշակելու եւ ուսումնասիրելու է այն բոլոր մեթոդները, որոնցով ապագայում կվարվեն պատերազմները։ Կառույցի անդամ են նաեւ՝ Պենտագոնի գլխավոր ինժեներ Էմիլ Մայքլը, Փալմեր Լաքին, ով հանդիսանում է Anduril Industries ռազմա-արդյունաբերական ընկերության հիմնադիրը եւ Նյութ Գինգրիչը, ով ղեկավարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանն ազատել է իր տեղակալ Հեղինե Խաչիկյանին եւ նրա փոխարեն նշանակել իր համակուրսեցի Արթուր Մարտիրոսյանին, որը ոչ վաղ անցյալում ԿԳՍՄ փոխնախարարն էր եւ վերջերս ազատվեց աշխատանքից։ Արթուր Մարտիրոսյանը մեր լրագրողին ասաց, որ այսօր աշխատանքային առաջին օրն է խորհրդարանում եւ նեղսրտեց, որ Համբարյանի կուրսեցի լինելը իր միակ արժանիքը չէ, որի համար նշանակվել է այդ պաշտոնին։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։
Միջոցառման ընթացքում առաջին անգամ հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հատուկ Ակբա բանկի 30-ամյակի առթիվ ստեղծած ջինգլը՝ կարճ, տպավորիչ և հեշտ հիշվող երաժշտական գործ, որը կդառնա Ակբայի երաժշտական այցեքարտը։
Միջոցառման շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց եռակողմ համագործակցությամբ ձայնագրված՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոնի» պիտակի ներքո թողարկված «Ազնավուրիանա» ալբոմից ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ նույն համագործակցության արդյունքում ձայնագրված «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմից։
Երեկոյի հատուկ հյուրն էր ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման։
Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին։ Բանկի ավելի քան 300,000 Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ գործարքներից ստացված եկամտից բանկն իր սեփական շահույթի հաշվին միջոցներ է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն ու հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ արժեքներ ենք տալիս մեր հասարակությանը, քանի որ արժեքավոր է գրագետ, կրթված, առողջ հասարակություն ունենալը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ երկար կտևի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ակբա բանկը համագործակցության փայլուն օրինակ ունեն։ Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների գործարքներից ստացված միջոցների շնորհիվ մենք Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Մենք այս կերպ ոչ միայն անհրաժեշտ միջոցներ ենք հավաքագրում ծրագրերի իրականացման համար, այլ նաև հնարավորություն ենք տալիս 300,000-ից ավելի քարտապանների մասնակիցը դառնալ մեր ծրագրերի իրականացմանը, համայնքների հզորացմանը և, ի վերջո, մեր պետության ուժեղացմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։
«Վերջին 3-4 տարիների ընթացքում Visa Բարերար ծրագրի շրջանակում Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մի քանի շատ նշանակալի ծրագրեր են իրականացրել: Այսօրվա համերգն առաջին հերթին նվեր էր մեր գործընկերներին, աշխատակիցներին։ Երկրորդ հերթին՝ հաշվետվություն էր կատարված աշխատանքի և արդյունքների մասին։ Երրորդ հերթին՝ ապագա ծրագրերի իրականացման նոր մեկնարկի ազդարարումն էր»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Նարեկ Ասատրյանը:
Համերգի մասնակիցները հնարավորություն ստացան նաև VR ակնոցների միջոցով «ճանապարհորդել» Մարտիրոս Սարյանի կտավներում, լինել դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հնչյունների ներքո։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին նախագահ Սարգիս Հայոցյանի պաշտոնանկության հարցը իշխանության ներսում արդեն որոշ ժամանակ քննարկվում էր, և վերջին շրջանում իրավիճակը հասել է հանգուցալուծման։
Մեր տեղեկություններով՝ Հայոցյանը ամեն ինչ արել է, որպեսզի չվերանշանակվի իր պաշտոնում, թեև վերջին շրջանում փորձել է հարթել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ ունեցած տարաձայնությունները։ Սակայն այդ փորձերը ևս արդյունք չեն տվել։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս կառավարությունում փակ քննարկում է տեղի ունեցել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Սարգիս Հայոցյանը։ Քննարկման հիմնական թեման ակադեմիական քաղաքի ծրագիրն է եղել։
Մասնավորապես՝ պետք է հստակեցվեր, թե երբ է մեկնարկելու ակադեմիական քաղաքի կառուցումը, և հողերի ձեռքբերման ուղղությամբ մինչ այդ ինչ աշխատանքներ են իրականացվել։
Սակայն քննարկումը, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերածվել է բավական թեժ զրույցի։ Հայոցյանը ֆինանսների նախարարության հետ կապված հարց է բարձրացրել՝ հայտարարելով, որ ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման նպատակով ֆինանսավորումը դեռևս չի տրամադրվել, ինչի հետևանքով գործընթացը չի կարող առաջ շարժվել։ Նա նաև նշել է, որ ակադեմիական քաղաքի գործընթացում առկա խնդիրներն իր պատասխանատվության տիրույթում չեն և պայմանավորված են այլ գերատեսչությունների աշխատանքով։
Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, լարված խոսակցություն է տեղի ունեցել Հայոցյանի, ֆինանսների նախարարության և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի միջև։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ քննարկումից հետո Հայոցյանը վերադարձել է և ազատման դիմում ներկայացրել։
Իշխանական մեր աղբյուրները նաև պնդում են, որ Հայոցյանի և Ժաննա Անդրեասյանի միջև աշխատանքային համագործակցությունը երկար ժամանակ չի ստացվել։ Մասնավորապես՝ Հայոցյանը պարբերաբար հակադրվել է նախարարի մոտեցումներին և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հաճախ չի կատարել այն աշխատանքը կամ չի իրականացրել այն մոտեցումները, որոնք ակնկալվել են նախարարության ղեկավարության կողմից։
Արդյունքում, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, նրանց համագործակցությունը փաստացի մտել է փակուղի։
Ուշագրավ է նաև այն, որ իշխանությունն այս պահին ակտիվորեն փնտրում է Հայոցյանի փոխարինողին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը նրա փոխարեն վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել։
Այսպիսով, Հայոցյանի հեռացումը միայն մեկ օրվա կամ մեկ որոշման հետևանք չէ․ դրա հիմքում ամիսներ շարունակ կուտակված աշխատանքային տարաձայնություններն ու ակադեմիական քաղաքի ծրագրի շուրջ պատասխանատվության և ֆինանսավորման հարցերը ևս իրենց դերակատարումն են ունեցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մենք այսօր լուր էինք հրապարակել այն մասին, որ Երասխ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։ Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասել էր, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։ Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք։
Քիչ առաջ մեզ հետ կապվեցին իրավապահ համակարգից եւ ճշտեցին, որ հայրը դպրոցում ծեծի է ենթարկել ոչ թե դստերը, այլ դստեր դասարանցիներին, որոնք նեղացրել են իր աղջկան։ Տեղեկությունը մեզ փոխանցելիս թյուրիմացություն է տեղի ունեցել, իսկ տնօրենը չի հստակեցրել, թե ում նկատմամբ է բռնություն կիրառել երեխայի ծնողը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները տասնամյակների ընթացքում լավագույն հնարավորությունն են ստեղծել երկարատև խաղաղության հասնելու համար․ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։
Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Այդ հանդիպման ժամանակ կողմերը նախաստորագրել են համաձայնագիր, որը տասնամյակների ընթացքում լավագույն հնարավորությունն է երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է Էմի Քարլոնը։
Դիվանագետը հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել նաև TRIPP-ի հայեցակարգը։
Էմի Քարլոնը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային կապերի ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։