Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար կարգով և հանդես եկա ելույթով:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար կարգով և հանդես եկա ելույթով:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել հրաժարվել այն ամենից, ինչը այսօր օգուտ է տալիս։
«Հայաստանը չպետք է շտապի դեն նետել այն, ինչն այսօր իրեն օգուտ է տալիս։ Պետք չէ դուրս գալ այդ ընդհանուր շուկայից (ԵԱՏՄ-ից)»,- ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներին ոչ մի այլ կառույցում նույնկերպ չեն ընդունում ու սպասում:
«Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք հեռանալ դրանից։ Հավատացեք ինձ՝ որպես ծեր նախագահ, որն արդեն գրեթե 30 տարի աշխատում է, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- իր կարծիքն է հայտնել Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով է մասնակցել Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները։
Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:
Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպեքը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը:
Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:
Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը: