Պայթյունի սպառնալիքը խաթարել է Շտուտգարտի օդանավակայանի աշխատանքը. տուժել է շուրջ երեք հազար ուղևոր

Օդանավում պայթյունի սպառնալիք հնչեցրած տղամարդը լուրջ խափանումներ է առաջացրել Շտուտգարտի օդանավակայանի աշխատանքում. ստուգման գոտում իրականացված ոստիկանական գործողության…

Ռուսաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլի մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հաշվառման հիման վրա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է…

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մշակված մոտեցումները դեռևս արդիական են․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում մնում են անփոփոխ, Մոսկվան հանդես է գալիս ամուր խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և Հարավային Կովկասի…

Մոսկվայի հետ հարաբերությունները վերանայելու դեպքում ՀՀ-ն ստիպված կլինի հրաժարվել նաև գազի արտոնյալ պայմաններից․ ՌԴ ԱԳՆ

Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև…

Բուլղարիայի նախագահն Ազգային անվտանգության խորհուրդ է գումարում Սև ծովում նավերի վրա ԱԹՍ-ների հարձակումներից հետո

Բուլղարիայի նախագահ Իլիյանա Յոտովան հոկտեմբերի 7-ին գումարում է Ազգային անվտանգության խորհրդատվական խորհուրդ՝ Սև ծովում երկու առևտրային նավի վրա անօդաչու սարքերի հարձակումներից…

2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել

Առնվազն 44 ադրբեջանցի զինծառայող է մահացել 2026 թվականի սկզբից ի վեր ոչ մարտական պայմաններում, ընդ որում՝ մահերի մեծ մասը բաժին է ընկնում հիվանդություններին, ավտովթարներին և այլ միջադեպերին։ Այս մասին ասվում է անկախ «Կասպյան պաշտպանական ուսումնասիրությունների ինստիտուտ» (CDSI) հասարակական կազմակերպության նոր զեկույցում։

Երկուշաբթի հրապարակված զեկույցն ընդգրկում է հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը գրանցված մահերը։ Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա հաստատված՝ 43 մահվան ցուցանիշը, գրում է OC-Media–ն։

Զեկույցի համաձայն՝ 13 զինծառայող մահացել է հիվանդությունից, 9–ը՝ ավտովթարների, 7–ը՝ այլ դժբախտ պատահարների հետևանքով, հինգը՝ ինքնասպանություն է գործել, իսկ մեկը մահացել է անփութության հետևանքով։ Եվս 9 զինծառայողի մահվան պատճառները չեն հրապարակվել։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 8 զինծառայող։ Նրանցից 5-ը վիրավորվել են ավտովթարի հետևանքով, 2-ը՝ ականի վրա պայթելու, իսկ 1-ը՝ լեռներում տեղի ունեցած սողանքի հետևանքով։

Ինչով է կոֆեինն օգտակար սպորտսմեններին

Կոֆեինն օգնում է սպորտսմեններին կատարել մեծ ծավալի աշխատանքներ՝ քիչ թթվածնի պայմաններում։ Սակայն չի կանխում արտադրողականության աստիճանական նվազումը, որը առաջանում է բնականորեն՝ հոգնածության պատճառով։ Այս մասին հայտնում են չինացի եւ ավստրալացի գիտնականները։ Medicine & Science in Sports & Exercise հանդեսում ասվում է, որ իրականացված գիտափորձերը ցույց են տվել, որ կոֆեին ընդունելուց հետո մարզիկները մոտ 5,3-6,2 տոկոս ավել առաջադրանքներ են կարողացել կատարել բարձր լեռնային տեղանքում՝ ծովից երկու հազար մետր բարձրության վրա։ Սակայն գիտնականները նաեւ ֆիքսել են, որ կոֆեին չի խոչընդոտում կամ կանխում նրանց մոտ հոգնածության կուտակմանը։ Գիտնականները կարծում են, որ իրենց իրականացրած հետազոտությունը կարող է բավականին լավ նշանակություն ունենալ՝ մի շարք մարզաձեւերում մարզիկների տոկունության բարձրացման համար։

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում միասնական ժամերգություն կանցկացվի

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն Սրբոց Թարգմանչաց տոնին նախընթաց:

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Թարգմանիչների բարեխոսությունը՝ Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար:

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Օշական»,-հայտնում են Արագածոտնի թեմից։

Կանադայի վարչապետն առաջին անգամ Թուրքիա կմեկնի առանձին երկկողմ այցով

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հոկտեմբերի 21–23-ը կայցելի Անկարա և Ստամբուլ։ Դա կլինի կանադացի վարչապետի առաջին առանձին երկկողմ այցը Թուրքիա,…

Գերմանիայում խորհրդարանի ղեկավար է ընտրվել 35-ամյա ազգայնականը

35-ամյա Տոբիաս Ռաուշը, որը ներկայացնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջակողմյան (ազգայնական) կուսակցությունը, ընտրվել է Սաքսոնիա-Անհալթ նահանգային խորհրդարանի խոսնակ։

Նա Գերմանիայում այս պաշտոնը զբաղեցնող առաջին AfD քաղաքական գործիչն է։

Der Spiegel-ը Ռաուշին անվանում է Գերմանիայի նահանգային խորհրդարանի առաջին աջ ծայրահեղական խոսնակը 1945 թվականից ի վեր։

AfD-ն նահանգային խորհրդարանում ունի 39 տեղ, մինչդեռ BSW-ն, որը նախկինում խոստացել էր աջակցել Ռաուշին, ունի հինգ։ Միասին սրանք ներկայացնում են 44 ձայն, ինչը նշանակում է, որ Ռաուշը ստացել է առնվազն չորս ձայն այլ խմբակցությունների անդամներից։ Քվեարկությունը գաղտնի էր, ուստի անհայտ է, թե ով է նրան աջակցել։

Ռաուշը նախկինում սպառնացել էր լուծարել խորհրդարանը և անցկացնել նոր ընտրություններ, եթե նրան խոսնակ նշանակելու քվեարկությունը ձախողվի։