Հոկտեմբերի 9–ին և 10–ին Երևանում փակ փողոցներ կլինեն

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը, հայտնում են քաղաքապետարանից։

Ուսուցչուհուն կզրկե՞ն մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ-ն դիմել է ոստիկանություն

Երեկ համացանցում տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես է ուսուցիչը ծեծում 2-րդ դասարանի աշակերտուհուն։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։ Դեպքի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ դիմել են ՆԳՆ ոստիկանություն։

«ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- հայտնեցին նախարարությունից։

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1. 3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.2. 1 տրանսպորտային միջոց.3. 2 իրավաբանական անձում մասնակցություն.4. 211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.5. 236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Եվրոպական ֆոնդային շուկաները երեքշաբթի օրը դրական դինամիկա են ցուցաբերել

Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրվա սակարկություններն ավարտել են աճով։ Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսը…

102 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհին

Ամերիկյան կինոյի հայտնի դեմքերից մեկը՝ դերասանուհի Եվա Մարի Սեյնթը, մահացել է 102 տարեկանում։

Սեյնթի անունը հատկապես կապվում է 1950-ականների հոլիվուդյան կինոյի հետ։ Նրա առաջին խոշոր կինոդերը Էլիա Կազանի «Նավահանգստում» ֆիլմում էր, որտեղ նա հանդես եկավ Մարլոն Բրանդոյի հետ։ Ֆիլմում կատարած աշխատանքի համար դերասանուհին ստացավ «Օսկար»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անվանակարգում։

Նրա կարիերայի մեկ այլ նշանակալի հանգրվան դարձավ Ալֆրեդ Հիչքոքի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» ֆիլմը, որտեղ Սեյնթը մարմնավորեց Իվ Քենդալին։ Այդ աշխատանքը հետագայում ևս մնաց դերասանուհու ամենահայտնի կինոկերպարներից մեկը։

Տարիների ընթացքում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ աշխատելով տարբեր ժանրերում և տարբեր սերունդների դերասանների հետ։

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը լրտեսել է Բաքվի օգտին․ Der Spiegel

Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը նախօրեին ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով, կապի մեջ է եղել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ․ հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Հաննինգը (պաշտոնավարել է 1998-2005 թվականներին) տեղեկագիր է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար։

Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը հերքել է մեղադրանքը՝ նշելով․ «Սա ապատեղեկատվություն է և համարվում է վերջերս ինտենսիվորեն իրականացվող Ադրբեջանին զրպարտելու արշավի մաս»։

Ըստ Գերմանիայի դաշնային դատախազության՝ Արտաքին հետախուզության գործակալությունում (BND) բարձր պաշտոններ զբաղեցրած տեղեկատուի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-ականներից 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հաննինգին է փոխանցել շուրջ 2000 փաստաթուղթ (որոնցից շատերը՝ գաղտնի)։

Դատախազների պնդմամբ՝ Հաննինգն այդ տեղեկատվությունն օգտագործել է սեփական շահույթն ապահովելու նպատակով։ Նա մտադիր է եղել այդ տեղեկությունները «վերավաճառել իր խորհրդատվական գործունեության շրջանակում»։ Մասնավորապես՝ առնվազն մեկ դեպքում, ըստ դատախազության, Հաննինգը գաղտնի տեղեկատվությունն օգտագործել է օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծական զեկույց կազմելու նպատակով։

Գերմանիայում պետական դավաճանությունը կարող է պատժվել առավելագույնը ցմահ ազատազրկմամբ։

 

Ալիևը Հայաստանից ակնկալում է անհետ կորածների մասին տեղեկությունների տրամադրում

«Երկարատև խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության մարդասիրական հետևանքների լուծում», այդ մասին…

Ուղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախել է դեպքի վայրից. Կարինե Թորոսյան

Ի՞նչ արժե մարդու մատը «բարեփոխված» տրանսպորտում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը։ Նա, մասնավորապես,…

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի դեմ հետաքննության համատեքստում Ադրբեջանի մասին հիշատակող մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և համարվում է մեր երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավի մաս։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության մեդիայի և հեռարձակման հարցերով խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Այս մեղադրանքները սկզբում տարածվել են գերմանական Der Spiegel հրատարակության կողմից, իսկ հետագայում վերաշրջանառվել են Reuters-ի, AFP-ի, France 24-ի, The Times-ի, The Telegraph-ի և այլ միջազգային լրատվամիջոցների կողմից։ Նման նյութերի տարածումը առանց պաշտոնական աղբյուրին հղում անելու անընդունելի է և կազմում է ոչ այլ ինչ, քան տեղեկատվության մանիպուլյացիա։ Այս ապատեղեկատվական արշավի հետևում կանգնած ուժերի նպատակն է վնասել Ադրբեջանի և Գերմանիայի միջև հարաբերություններին, որոնք վերջերս արագ զարգանում են։

Դատապարտում ենք նման արշավները, որոնք Ադրբեջանը ներկայացնում են բացասական լույսի ներքո և կոչ ենք անում միջազգային լրատվամիջոցներին խստորեն պահպանել մասնագիտական լրագրության սկզբունքները», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Ակս մասին գրել է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։

Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։ Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։

Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 2/6 հասցեում «Պրեստիժ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Նշված լցակայաններում տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազաբենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են։