Ուղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախել է դեպքի վայրից. Կարինե Թորոսյան

Ի՞նչ արժե մարդու մատը «բարեփոխված» տրանսպորտում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը։ Նա, մասնավորապես,…

Բաքուն չքմեղանում է․ գերմանացի պաշտոնյան իրենց գաղտնի տվյալներ չի փոխանցել

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի դեմ հետաքննության համատեքստում Ադրբեջանի մասին հիշատակող մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և համարվում է մեր երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավի մաս։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության մեդիայի և հեռարձակման հարցերով խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Այս մեղադրանքները սկզբում տարածվել են գերմանական Der Spiegel հրատարակության կողմից, իսկ հետագայում վերաշրջանառվել են Reuters-ի, AFP-ի, France 24-ի, The Times-ի, The Telegraph-ի և այլ միջազգային լրատվամիջոցների կողմից։ Նման նյութերի տարածումը առանց պաշտոնական աղբյուրին հղում անելու անընդունելի է և կազմում է ոչ այլ ինչ, քան տեղեկատվության մանիպուլյացիա։ Այս ապատեղեկատվական արշավի հետևում կանգնած ուժերի նպատակն է վնասել Ադրբեջանի և Գերմանիայի միջև հարաբերություններին, որոնք վերջերս արագ զարգանում են։

Դատապարտում ենք նման արշավները, որոնք Ադրբեջանը ներկայացնում են բացասական լույսի ներքո և կոչ ենք անում միջազգային լրատվամիջոցներին խստորեն պահպանել մասնագիտական լրագրության սկզբունքները», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար։ Ակս մասին գրել է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։

Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։ Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։

Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2026 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված վերահսկողական գործառույթների շրջանակում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի գ. Սարդարապատ, Աբովյան փողոց 83 հասցեում անհատ ձեռնարկատեր «Գ. Սարգսյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 2/6 հասցեում «Պրեստիժ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, գ. Նորապատ, 5-րդ փողոցի 66 հասցեում անհատ ձեռնարկատեր «Ս. Աբրահամյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և Էջմիածին համայնքի Արագածի զանգված 1/3 հասցեում՝ «Լ. Այավազյան» ԱՁ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Նշված լցակայաններում տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազաբենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ 4 օբյեկտները կապարակնքվել են։

Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ և մոտ 50 ԱԹՍ

Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ զինված ուժերը կորցրել են 25 ռազմական ինքնաթիռ, 49 անօդաչու թռչող սարք և 7 ուղղաթիռ։ Այս մասին հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական…

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։ Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։

Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։

Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։

Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։

Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

«Ժողովուրդը» փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Արթուր Դանիելյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք` խուլիգանություն հոդվածով. փաստաբան

Արթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք). հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,-գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբանն հայտնել էր, որ Դանիելյանին ձերբակալում են։

Երևանն ու Դելին Հայաստանում հրթիռնե՞ր կարտադրեն

Երևանը և Դելին քննարկում են «Pinaka Mk-II»–ի ռեակտիվ արկերի արտադրությունը և հավաքումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է idrw կայքը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ եթե կողմերը համաձայնության գան, դա կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների միջև պաշտպանական-արդյունաբերական կապերի զարգացման համար և կօգնի զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ ապահովել Հայաստանի աճող հրետանային ներուժի համար։

Ըստ հրապարակման, Հայաստանն իր սպառազինությունը արդեն իսկ համալրել է հնդկական արտադրության «Pinaka Mk-II» կառավարվող հրթիռներով, ինչպես նաև «Pinaka» ավելացված հեռահարության չկառավարվող հրթիռներով։ Սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ մոդիֆիկացիան հիմք կծառայի Հայաստանում հնարավոր սեփական արտադրություն սկսելու ծրագրի համար։

Ենթադրվում է, որ տեղական արտադրություն հիմնելու ցանկությունը մասամբ պայմանավորված է ժամանակակից հրթիռային պատերազմի առանձնահատկություններով։ «Pinaka»-ի նման համակարգերը կարող են մեծ քանակությամբ զինամթերք ծախսել երկարատև մարտական գործողությունների ժամանակ. տեղական մակարդակով հավաքումը և արտադրությունը կարող են հատկապես օգտակար լինել պաշարները ապահովելու և մշտական ներմուծումից երկրի կախվածությունը նվազեցնելու համար։
Հնարավոր համաձայնագրի շրջանակում հնդկական պետական պաշտպանական ձեռնարկությունը կամ հնդկական պաշտպանական արդյունաբերության այլ կառույց կարող է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել, ինչպես նաև օգնել արտադրության և հայկական անձնակազմի ուսուցման հարցում։

Արտադրությունը կարող է կազմակերպվել փուլերով։ Աղբյուրները նշում են, որ Հայաստանը սկզբնական փուլում կարող է հույսը դնել Հնդկաստանից ներմուծված բաղադրիչների և նյութերի վրա, մինչև աստիճանաբար կավելացնի տեղական արտադրության մասնաբաժինը։

Արտադրության կոնկրետ մոդելը, հրթիռների մոդիֆիկացիան և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ որոշված չեն։ Վերջնական համաձայնագրի մասին դեռ չի հայտարարվել, հայկական արտադրության մասշտաբները կախված կլինեն կողմերի միջև բանակցություններից։

Եթե բանակցությունները հաջող լինեն, Հայաստանը կարող է դառնալ «Pinaka» ընտանիքի համար կարևոր արտասահմանյան արտադրական գործընկեր, Հնդկաստանն էլ կստանա պաշտպանության արտահանման զարգացման մեկ այլ ճանապարհ՝ պատրաստի համակարգերի մատակարարումից մինչև տեղական արտադրություն, հավելում է աղբյուրը։

Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ԱՄՆ փոխնախագահ

Իրանը պետք է «էական» կրճատումներ կատարի ուրանի հարստացման իր կարողությունների հարցում՝ ԱՄՆ-ի պահանջները բավարարելու և երկրների միջև ընթացող յոթամսյա պատերազմին վերջ դնելու համար, թեև Վաշինգտոնը վստահ չէ՝ ինչպես է Թեհրանը որոշումներ կայացնում բանակցություններում․ Reuters-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եթե չեք ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ 60%-ով հարստացված վառելիք։ Եվ եթե ցանկանում եք ցույց տալ, որ հանձնառու եք չստեղծել միջուկային զենք, մի՛ արտադրեք բարձր աստիճանի հարստացված վառելիք։ Սա շատ հիմնարար և սկզբունքային հարց է։ Կարծում եմ՝ եթե նրանք ցանկանում են ցույց տալ, որ հանձնառու են չստեղծել միջուկային զենք, ապա պետք է էական քայլեր ձեռնարկեն հարստացման կարողությունների ուղղությամբ», – նշել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ իրենք պատրաստ են համաձայնության գալ, սակայն կպահանջի կոնկրետ զիջումներ Իրանի միջուկային ծրագրի հարցում:

Վենսը Reuters-ին հայտնել է, որ անձնական զրույցներ է ունեցել դաշտային հրամանատարների հետ՝ մարտի դաշտում տիրող իրավիճակը գնահատելու համար։ Նա հավելել, որ թեև իրանական զորքերը պարբերաբար կարողանում են հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին, նրանք մեծ մասամբ ի վիճակի չեն կանխել էներգակիրների արտահանումը այդ ջրային ուղու միջոցով։

Վենսը հրաժարվել է հայտնել՝ արդյոք ի՞նքն է ղեկավարում խաղաղ բանակցությունները, թեև նրան հաճախ ներկայացնում են որպես Սպիտակ տան գլխավոր բանակցող։