Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ՀՁ ՓԲ ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող՝ նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջերով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը:

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդակցություն․ ի՞նչ հայտարարություններ են արել առաջնորդները

Ռուսաստանի և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 110 միլիարդ դոլարը և շարունակել է աճել 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում ԱՊՀ ղեկավարների խորհրդակցության ժամանակ․ գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով՝ այս տարվա առաջին կեսին ՌԴ-ի և ԱՊՀ անդամ երկրների ապրանքաշրջանառությունն աճել է ևս 19%-ով։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ-ն կարող է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե հետևի առևտրային խոչընդոտների վերացման ուղուն։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ ներուժը սպառված չէ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2028 թվականին և կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ այդ տարվա աշնանը։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն իր ելույթում ընդգծել է, որ ԱՊՀ երկրների միջև առևտրատնտեսական կապերը կայուն զարգանում են, և վերջին տարիներին ընդհանուր առևտրաշրջանառության մեջ դրական դինամիկա է նկատվում։

Հայաստանում փողը թանկացե՞լ է, թե՞ էժանացել․ վարկերի և ավանդների տոկոսադրույքները` 10 տարվա կտրվածքով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2016–2025 թթ Հայաստանում վարկերի և ավանդների տոկոսադրույքները երկարաժամկետ կտրվածքով նվազել են, սակայն վերջին տարիներին վարկավորման շուկայում հակառակ միտում է ձևավորվել։

Համաշխարհային բանկի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության վրա հիմնված տվյալների համաձայն՝ Հայաստանում վարկավորման տարեկան տոկոսադրույքը 2016 թ․ 17.36%-ից 2025 թ․ նվազել է մինչև 13.78%, այսինքն՝ 3.58 տոկոսային կետով։ Միաժամանակ ավանդների տոկոսադրույքը 11.62%-ից նվազել է մինչև 8.03%՝ 3.59 տոկոսային կետով․

Սակայն տասնամյակի ընթացքում գրանցված փոփոխությունները միանման չեն եղել։ Վարկավորման տոկոսադրույքն աստիճանաբար նվազել է՝ 2020թ․ հասնելով 11.62%։ Դրանից հետո սկսվել է հակառակ գործընթացը․ 2025թ․ ցուցանիշն արդեն 2.16 տոկոսային կետով գերազանցել է 2020թ․ մակարդակը։

Մինչդեռ ավանդների տոկոսադրույքները նույն ժամանակահատվածում էականորեն չեն փոխվել՝ պահպանվելով 8%-ի սահմաններում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ


Հետաքրքիր է նաև վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերության դինամիկան։ Եթե 2016 թ․ այն կազմում էր 5.74 տոկոսային կետ, ապա 2022 թ․ նվազել էր մինչև 3.25 տոկոսային կետ, իսկ 2025 թ․ կրկին բարձրացել՝ հասնելով 5.75-ի։

Այս զարգացումները վկայում են, որ վերջին տարիներին վարկային միջոցների գինը բարձրացել է ավելի արագ, քան ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքը։ Գործընթացի վրա կարող էին ազդել դրամավարկային պայմանները, ֆինանսավորման ծախսերը, վարկային ռիսկերը և բանկային շուկայի մրցակցությունը։

  • Այսպիսով, եթե համեմատենք տասնամյակի սկզբի հետ, Հայաստանում փողն անվանական առումով էժանացել է, սակայն 2020 թ․  հետո վարկառուների համար ֆինանսավորման պայմանները կրկին թանկացել են։ Ընդ որում, տոկոսադրույքների անվանական նվազումը դեռևս չի նշանակում իրական արժեքի համարժեք նվազում․ վերջինս գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև գնաճը։

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս այդ դերը կստանձնի 2029 թվականին:

«Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու որոշումը մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է նշանավորում։ Սա, անկասկած, պատմական պահ է», – ասել է Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովում։

Նա հույս է հայտնել, որ «2029 թվականին Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այս պատվավոր գործառույթը՝ համաձայն իր ռոտացիայի»։

Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները հինգշաբթի աճուրդները փակել են մինուսով

Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները հինգշաբթի աճուրդներն ավարտել են մինուսով։ Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը նվազել…

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում

ՀՀ Շուկայի վերահսկողույան տեսչական մարմինը «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ համաձայն – «Երեխաների…

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի

Հայտնի գրող Լեւոն Ջավախյանը Ֆեյսբուքում ահազանգել էր Սանահինի պատմական կամրջի վիճակի մասին․ «Կյուրիկյան թագավորության Վանենի թագուհին իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին, ով «կիսավրե խավարեալ եւ խավարեսցույց զմեզ», մեծագույն սիրով եւ նվիրումով կառուցեց Սանահինի կամուրջը, կից խաչքարին փորագրելով. «Ծիծս կոկոմ սկսեցի, մազս սպիտակ ավարտեցի»։ Արդեն քանի տարի է՝ Դեբեդի աննախադեպ վարարումից կամրջի հիմնապատը վնասվել է` առաջ բերելով կործանարար խորշ։ Նույնքան տարի աղետի կապակցությամբ տագնապով աղաղակում ենք։ Ձայն բարբառո հանապատի․․․ Գուցե պատկան մարմինները ե՞ւս աղետի են մատնվել… Մանեսի Քարի կամուրջը մանկությանս քաղաքի հազարամյա զարդն է…»։

12-րդ դարի վերջին կառուցված Սանահինի պատմական կամրջի 2 կողմում գտնվող տարածքները զբաղեցված են, ինչը կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքին կարող է որոշ չափով խանգարել։ Զանգահարեցի 2022-2023 թվականներին Ալավերդու փոխհամայնքապետ աշխատած Տիգրան Պապոյանին, որին 1990-ական թվականների սկզբին կամրջին կից տարածքը 99 տարով վարձակալությամբ է տրվել։ Նա հայտնեց, որ Ալավերդու համայնքապետարանն իրենց դեմ դատական հայց է ներկայացրել, որպեսզի տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ համարի, այդ հայցով դատավարությունը նոր է սկսվել։

Զրուցեցի կամրջին կից տարածքում գործող «Դրախտ» սրճարանի սեփականատիրոջ՝ 2012 թվականին «Միսս տատիկ Եվրոպա» մրցույթի հաղթող Լուիզա Ծատուրյանի հետ։ Նա ասաց, որ այդ տարածքը մոտ 25 տարի առաջ սեփականաշնորհվել է, իրեն է պատկանում, սակայն Սանահինի կամրջի վերանորոգման համար իրենց սրճարանը ոչ մի խոչընդոտ չի կարող լինել՝ իրենք կամրջի նորոգման կողմնակից են, պատրաստ են այդ գործին աջակցել։

Զրուցեցի նաեւ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ, որը համայնքը ղեկավարում է 2023-ի դեկտեմբերի 5-ից։ Նա ասաց՝ անհոգ եղեք, Սանահինի կամրջին վտանգ չի սպառնում, 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից, Դեբեդ գետի հեղեղումներից կամրջի հիմքը մի քիչ մաշվել, լվացվել է, թեթեւ նորոգման, հիմքի ժայռային մասում բետոնապատման՝ ոչ մեծ վերանորոգման կարիք կա, որը պետք է իրականացվի ԿԳՄՍ նախարարության մասնագետների կողմից սահմանված կարգով։ Կամուրջը պատմամշակութային շինություն է։ Զանգահարեցի ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանին։ Նա հայտնեց, որ Սանահինի կամրջի վիճակը բավարար է, կամրջի հիմքի ժայռային մասը գետի վարարումներից որոշակի կերպով վնասվել է․ այդ հատվածում վերանորոգման, ամրացման աշխատանքներ պետք է արվեն։ Նրա խոսքով՝ Սանահինի կամուրջը բավական ժամանակ չի նորոգվել, նորոգման անհրաժեշտություն կա, քանզի կամրջի պատերին, կամարի տակ բուսականություն է աճել, նաեւ գիշերային լուսավորության ցանց պետք է ստեղծվի։ Հ․ Վանյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունում կամրջի նորոգման նախագիծ են պատրաստում, այն կկազմվի ճարտարապետների նախագծային առաջարկների հիման վրա։ Կամրջի նորոգման նախագիծը կքննարկվի ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական կենտրոնում, դրանից հետո, սահմանված կարգով, նախագիծը փորձաքննություն կանցնի, եւ, ըստ Վանյանի, Սանահինի կամրջի վերանորոգումը կսկսվի 2027 կամ 2028 թվականին։

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում

Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Աբբասովը՝ հրապարակելով տեսանյութ:

Տղամարդը նշել է, որ 30 օրով ազատազրկվել է՝ Նախիջևանում աշխատանք խնդրելուց հետո, իսկ այժմ իրեն սպառնում են դատարանի կողմից կալանավորմամբ։

Սպիտակ տունը մեղադրել է Microsoft-ին և այլ խոշոր ընկերությունների H-1B վիզաների ծրագրով խարդախություն կատարելու համար

Սպիտակ տունն արգելել է Microsoft-ին և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերությունների մշտական հիմունքներով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի աշխատողներ ներգրավել լայնորեն կիրառվող վիզային ծրագրի միջոցով․ հայտնում է BBC-ն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Microsoft-ին և այլ ընկերությունների խարդախության համար՝ օգտագործելով H-1B վիզաների ծրագիրը և դրանից բխող գործընթացը, որը թույլ է տալիս արտասահմանցի աշխատողներին դառնալ ԱՄՆ մշտական բնակիչ։

Վենսը պնդել է, որ Microsoft-ն՝ ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերություններից մեկը, փաստացի փոխարինում է ամերիկացի աշխատողներին «օտարերկրյա կապյալ ծառաներով»։

Microsoft-ն իր հերթին հայտարարել է, որ նախորդ ֆինանսական տարում ներկայացված H-1B վիզաների մեծ մասը վերաբերել է արդեն իսկ աշխատող անձնակազմին, որոնց վճարվում է նույնքան աշխատավարձ, որքան տեղացիներին։

«ԱՄՆ-ում ոչ մի ընկերություն այսքան չի չարաշահել այս համակարգը, որքան Microsoft-ը»,- հայտարարել է Վենսը։

Նա նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել նաև Adobe-ի, Cognizant-ի, Infosys-ի, Tata-ի, Wipro-ի, HCL-ի և Capgemini-ի հասցեին։

H-1B վիզաների ընդհանուր թիվը սահմանափակված է տարեկան 85․000-ով։ Microsoft-ի մամուլի խոսնակը BBC-ի հետ զրույցում նշել է, որ «ԱՄՆ-ում Microsoft-ի աշխատակիցների ճնշող մեծամասնությունն ամերիկացիներ են»։

Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 200․000 աշխատակից։ Վենսը հայտարարել է, որ Microsoft-ը կրճատել է մոտ 6․000 աշխատողի և միևնույն ժամանակահատվածում ներկայացրել 6․800 H-1B վիզայի դիմում։ Նա պնդել է, որ սա վկայում է այն մասին, որ ընկերությունն օգտագործում է օտարերկրյա աշխատողներին տեղացիներին փոխարինելու և նրանց աշխատավարձերը «գցելու» համար։

Dow Jones-ը աճուրդներն ավարտել է ոչ մեծ աճով, S&P 500-ը և Nasdaq Composite-ը նվազել են

Dow Jones Industrial Average ինդեքսը հինգշաբթի աճուրդներն ավարտել է ոչ մեծ աճով, S&P 500-ը և Nasdaq Composite-ը նվազել են։ Շուկան բացվել է մինուսով՝ նավթի գների բարձրացման…