ԱՄՆ-ում զինվորականի մահապատիժը, որը դատապարտվել էր իր 13 զինակցի սպանության համար, կհեռարձակվի ուղիղ եթերով

2009 թվականին Տեխասի Ֆորտ-Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանած ամերիկացի զինվորական Նիդալ Հասանի մահապատիժը կլինի հրապարակային․ հայտնում է meduza.io-ն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հղումով։

Նրա խոսքով՝ հրապարակային մահապատիժն անհրաժեշտ է, քանի որ «մարդիկ պետք է հասկանան, որ նման արարքների համար լուրջ հետևանքներ են լինում»:

Պենտագոնի ներկայացուցիչը CBS News-ին հայտնել է, որ ամերիկացի զինվորականները ծրագրում են ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել մահապատիժը:

Մահապատժի դատավճիռը նախատեսվում է ի կատար ածել դեկտեմբերի 3-ին: Նիդալ Հասանին կգնդակահարեն Ֆորտ-Հուդ բազայում: Սա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամերիկացի զինվորականի առաջին մահապատիժը գնդակահարության միջոցով:

Դատարանում իսլամ դավանող Հասանը հայտարարել է, որ գործել է գաղափարական նկատառումներով։

 

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 մլն դրամ

Շիրակի մարզի դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Արթիկ համայնքի և ֆիզիկական անձի դեմ ներկայացված՝ 2003 թվականի սեպտեմբերի…

«Եթե ինձ մի բան լինի՝ կիսուրս ա մեղավոր»․ ինքնասպանությունից առաջ հարսն ինչ նամակ է գրել

Մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում, (ավելի ուշ տեղեկացանք, որ Ճամբարակի գյուղերից մեկում) 2024 թվականի նոյեմբերի 27-ին, սկեսուրի դրդմամբ հարսը ինքնասպանություն է գործել անասնագոմում՝ պարանով կախվելու միջոցով։

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել այս ողբերգական դեպքից։ Մասնավորապես՝ սկեսուրը՝ Անուշ Շուշանյանը, համատեղ բնակվելով հարսի եւ տղայի հետ, տարիներով հարսին մեղադրել է անբարոյականության մեջ, իսկ ամուսինը նրան չի պաշտպանել։ Եւ հարսը՝ Մ․Քեշիշյանը, բաժանվելու, այդ ընտանիքից հեռանալու ոչ մի տարբերակ չունենալով, դիմել է ինքնասպանության։ Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել՝ ինքնասպանության դրդելու հոդվածով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրա պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Արմեն Վարդանյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, նախաքննական մարմինը սկզբում կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է, այժմ բացակայելու արգելք է կիրառված․

«Աղջկա հարազատներից մի երկու հոգու ցուցմունք կա, որ մեր աղջկան վատ է վերաբերվել, եւ եւս մեկ հաղորդագրություն կա՝ ուղարկված քրոջը, որ ինքը գրել է՝ «Եթե ինձ մի բան լինի կիսուրս ա մեղավոր»։ Ամուսինը նորմալ անձնավորություն է, ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, այդ կինն էլ՝ սկեսուրը նորմալ, խելոք կին է, ինքն ասում է՝ ընդամենը եղել են դեպքեր․․ ինքը ներվային աղջիկ էր, էրեխեքի վրա անհարկի ջղայնանում էր, կարող էր խփել, ընդամենը խոսել եմ վրան՝ աղջիկ ջան, չի կարելի, լացում ա էրեխեն, ասում ա՝ էնքան ենք տեղ տվել, որ թոշակի քարտն էլ ենք իրեն տվել»։

Ըստ պաշտպանի՝ քրոջն ուղարկած SMS-ի հիմա վրա քննիչը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն, փորձագետն էլ եզրակացություն է տվել դրանց հիման վրա, որ սկեսուրի կողմից վատ վերաբերմունք է եղել, եւ կարող է ունենալ պատճառահետեւանքային կապ։

Բայրամովը, Լավրովը և Արաղչին «ոտքի վրա» զրուցել են ԱՊՀ գագաթնաժողովից առաջ

Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Աբաս Արաղչին կարճ զրույց են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ։ Այս մասին…

Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ հաստատվել է մի շարք եկեղեցականների գործունեությանը վերաբերող քննիչ հանձնաժողովի կազմը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում…

Իտալիայում գողացել են 5 մլն եվրո արժողությամբ 30 հազար շիշ գինի․ FT

Իտալական Marchesi Antinori ընտանեկան գինեգործական ընկերությունից գողացել են շուրջ 30 հազար շիշ պրեմիում դասի գինի՝ ընդհանուր 5 միլիոն եվրո արժողությամբ․ գրում է Financial Times-ը։

Գողությունը կատարվել է Տոսկանայի մարզի Կորտոնա քաղաքի պահեստից։ 1385 թվականից գործող ընկերության տվյալներով՝ գողերը ներխուժել են պահեստ անցած շաբաթավերջին՝ այն ժամանակ, երբ 170 երկիր արտադրանք արտահանող գինեգործարանը պատրաստվում էր արտասահմանյան հաճախորդներին ուղարկել իր ամենաթանկ գինիների մեծ խմբաքանակը։

Գողության մասին հայտնի է դարձել երկուշաբթի առավոտյան, երբ աշխատակիցները եկել են աշխատանքի և հայտնաբերել, որ գինիները չկան։ Գինեգործարանում տեղադրված տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են գողության պահը։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն դեռևս ձերբակալություններ չեն եղել։

Հիտլեր Մուսոլինին հաղթել է Պերուի ընտրություններում

Պերուում Հիտլեր Մուսոլինի Ֆլորես անունով թեկնածուն հաղթել է Կերոպալկա շրջանի քաղաքապետի ընտրություններում, հաղորդել է The Gateway Pundit պորտալը։ «Ընտրական…

ԵԱՏՄ հայ պաշտոնյային մեղադրում են այն լաբորատորիաների շահերն առաջ մղելու մեջ, որոնք կեղծ հավաստագրեր են տրամադրել

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները կեղծ հավաստագրերի շնորհիվ հայտնվում են ռուսական խանութներում և մարքեթփլեյսներում, պարզել է «Известия»-ն։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի…