Քրեական վարույթից հետո շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը

Շիրակի մարզի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը շարունակում է պաշտոնեական առաջխաղացումը․ Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա նշանակվել է նույն կոմիտեի Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ։
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակելու հրամանը ստորագրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Որոշման համաձայն՝ Գրիգորյանն իր նոր պարտականությունները ստանձնել է 2026 թվականի հոկտեմբերի 7-ից։

Գուրգեն Գրիգորյանի պաշտոնեական առաջխաղացման պատմությունն ուշագրավ է հատկապես Շիրակի մարզի դատախազի պաշտոնից նրա հեռանալու հանգամանքների պատճառով։ 2022 թվականի նոյեմբերին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեփական դիմումի հիման վրա։ Սակայն դրանից ամիսներ առաջ նրա գործունեության շուրջ աղմկահարույց պատմություն էր ծավալվել, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

2023 թվականի մայիսին մենք գրել էինք, որ Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Ազգային անվտանգության ծառայությունում՝ Գյումրիի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարությունների հիման վրա։ Վերջինս պնդել էր, որ իր նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել, իսկ իր քննադատություններից հետո քրեական ենթամշակույթ կրող անձանց միջոցով իրեն գործարք է առաջարկվել։ Այս հայտարարություններից հետո դատախազությունում ծառայողական քննություն էր սկսվել, իսկ ԱԱԾ-ում՝ քրեական վարույթ։

Սակայն Քննչական կոմիտեի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի պարզաբանման համաձայն՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված վարույթով դեռևս 2023 թվականի փետրվարի 28-ին որոշում էր կայացվել Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով։

Շիրակի մարզի դատախազի պաշտոնից հեռանալուց հետո Գրիգորյանը երկար ժամանակ առանց բարձր պաշտոնի չմնաց։ 2023 թվականի հուլիսին նա նշանակվեց Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ։ Սակայն 2025 թվականի հուլիսին ազատվեց նաև այդ պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Նույն տարվա նոյեմբերին նա արդեն նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության պետի տեղակալ։ Իսկ այժմ նրան վստահվել է մեկ այլ վարչության ղեկավարումը։

Հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, կան լուծում պահանջող հումանիտար խնդիրներ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է, իսկ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է…

Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ

ուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է ավանդական ոչ պաշտոնական հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

Նա այս հայտարարությունն արել է Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ։

«Իհարկե, բարի ավանդույթին համապատասխան, սիրելի՛ ընկերներ, ես կցանկանայի ձեզ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ դեկտեմբերի 21-ին։ Ինչպես միշտ, մենք այնտեղ հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

«Մխիթարյանը երբեք չի հոգնում». «Ինտերը» հայերեն գրառմամբ տեսանյութ է հրապարակել հայ ֆուտբոլիստի մարզումներից

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» սոցցանցերում տեսանյութ է հրապարակել 37-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզումներից և կից հայերեն գրառում կատարել:

«Մխիթարյանը երբեք չի հոգնում»,- նշված է գրառման մեջ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերն» ու «Ռոման» 13 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

The Guardian-ը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում բնակարանի վարձավճարի թանկացման մասին՝ արհեստական բանականության պատճառով

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի բումը Սան Ֆրանցիսկոյում հանգեցրել է բնակարանի վարձավճարի արժեքի նոր աճի։ Քաղաքում մեկ ննջասենյակ ունեցող բնակարանի միջին գինը հասել է ամսական…

Հայաստանում կարող են ստուգել ԵՏՀ նախարար Սիմոնյանին՝ հավաստագրման գործով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Վարոս Սիմոնյանի գործունեությունն ապրանքների հավաստագրման ոլորտում կարող է դառնալ քրեական ստուգման առարկա։ Այս մասին…

Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ шդրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել,…

Արցախում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տու՞նը

Ստեփանակերտում քանդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։

Տեղեկությունը տարածել է ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է տան տարածքը։

Քոչարյանի հայրական տան քանդման մասին ռեպորտաժներ են պատրաստել նաև ադրբեջանական լրատվամիջոցները։

Բերդում միանգամից 14 մանկապարտեզ է փակվել

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել է Բերդ համայնքի 14 մանկապարտեզների շենքերի վերանորոգումը։ Այդ պատճառով մանկապարտեզները ժամանակավորապես փակվել են։ Դա լուրջ խնդիր է դարձել մանկապարտեզի սաների այն ծնողների համար, որոնք աշխատում են։ Երբ ընտանիքի ամուսիններն աշխատում են, մանկապարտեզի սանն այժմ ծնողների աշխատանքային ժամերին խնամքի և հսկողության կարիք ունի։ Այդ 14 մանկապարտեզներից երկուսը գտնվում են Բերդ քաղաքում, 2 մանկապարտեզներից մեկը՝ 9, մյուսը 3 խումբ ունի։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ ասաց, որ իրենք ծագած խնդրի լուծումներ են փնտրում։ Համայնքի ավագանու որոշմամբ հոկտեմբերի 1-ից համայնքի մանկապարտեզների ծառայություններն անվճար են դարձել։ Լուծումներից մեկն այն է, որ գյուղերի փակված մանկապարտեզների սաներին ծնողներին առաջարկել են տանել հարևան գյուղի մանկապարտեզ։

Բերդի համայնքապետարանը խնդրանքով դիմել է Տավուշի մարզպետի աշխատակազմ, որպեսզի ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ մանկապարտեզի երեխաները հաճախեն հանրակրթակական դպրոցների նախակրթարաններ։ Բերդի համայնքապետարանի ենթակայությամբ գործող համայնքի մանկապարտեզների գործունեությունը համակարգող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը դիտարկում է Բերդ համայնքում մասնավորից տարածք վարձակալելու, այնտեղ մանկապարտեզի գործունեություն իրականացնելու մասին, մինչև որ մանկապարտեզների շենքերի վերանորոգումն ավարտվի։