Ամուլսարի ծրագրի շահագործումից պետբյուջե վճարվելիք տարեկան հարկերը, տուրքերը և ռոյալթին կկազմեն 130 մլն դոլար․ Գևորգ Պապոյան

Ամուլսարի ծրագրի շահագործումից, Կառավարության հաշվարկներով, պետական բյուջե վճարվելիք տարեկան հարկերը, տուրքերը և ռոյալթին կկազմեն 130 միլիոն դոլար։

Ծրագիրը նաև տարեկան շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա:

Այս մասին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրում ներդրվել է ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ շահագործման փուլում նախատեսվում է ավելի քան 210 հազար ունցիա ոսկու արտադրություն։

«Մեր հաշվարկներով՝ հարկեր, տուրքեր, ռոյալթի՝ միայն 130 միլիոն դոլար պետական բյուջե վճարում է լինելու։ Եվ գումարած՝ իհարկե, 12,5 տոկոս Կառավարությունը սեփականատեր է այս պրոյեկտի մեջ, այսինքն՝ մենք մասնաբաժին ունենք։ Սա նույնպես կարևոր է»,-ասել է Պապոյանը։

Նա ծրագիրը բնութագրել է որպես պետություն-մասնավոր համագործակցության կարևոր օրինակ՝ ընդգծելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն կազմակերպելու հնարավորությունը՝ պահպանելով նաև բնապահպանական պահանջները։

Պապոյանի գնահատմամբ՝ Ամուլսարի նշանակությունը միայն ներդրումներով և հարկային մուտքերով չի կարևորվում և պատմությունը պարզապես շատ մեծ ներդրումների, շատ աշխատատեղերի, շատ հարկերի մասին չէ, այլ նաև հանքարդյունաբերության ստանդարտների մասին պատմություն է:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ձևավորված միջավայրը Հայաստան է բերել նոր ապրանքանիշներ, չափանիշներ և բիզնեսի վարման մշակույթ՝ զարգացման հնարավորություններ ստեղծելով նաև տնտեսության այլ ճյուղերի համար։

«Ես կարծում եմ ու վստահ եմ, որ սրա արդյունքում ոչ միայն հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու՝ ուղղակի և անուղղակի, այլ նաև ստեղծվելու է մի տնտեսական այնպիսի շարժիչ, որը իր հետևից ընդհանրապես այս տարածաշրջանի, հատկապես Վայքի, Ջերմուկի, Սիսիանի համար նոր ճանապարհ է բացելու»,- ասել է Պապոյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրականացմանը մասնակցած անձանց՝ ընդգծելով, որ դրա անցած ճանապարհը հեշտ չի եղել։

Ժամանակը բուժեց. «Լիդիան»-ի տնօրենը ոսկու հանքի շահագործման մասին


Մեր մասին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը civic.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի հեռուստառադիոընթերցումն առանց civic.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Դավիթ Բեկի փողոցում 4 մեքենա է բախվել

Ժամը 11։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan» մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պուտինին արված նվերները խաղաղություն չեն բերի․ Զելենսկին մեկնաբանել է Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցին՝ ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինին արված զիջումներն ու «նվերները» չեն կարող խաղաղություն բերել։

Զելենսկու համոզմամբ՝ առանց ապաէսկալացիայի շուրջ հստակ պայմանավորվածությունների Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում ընկալվում է որպես ակնհայտ թուլություն։ Դա, ըստ նրա, միայն քաջալերում է Մոսկվային շարունակել պատերազմը և նվազեցնում հարգանքը Ամերիկայի նկատմամբ։

«Դիզվառելիքի գործարքին Ռուսաստանը կպատասխանի նոր ահաբեկչությամբ: Մոսկվային նավթամթերք վաճառելու հնարավորություն տալը ներդրում է պատերազմի մեջ: Կարծում եմ՝ մեզ օգտագործում են, սա գործընկերային չէ», — մտահոգություն է հայտնել Ուկրաինայի ղեկավարը։

Եզրափակելով խոսքը՝ Զելենսկին հավելել է, որ Վաշինգտոնից ակնկալում է արդար աջակցություն և Մոսկվայի նկատմամբ անհատնում ու կոշտ դիրքորոշում:

Եկեք արձանագրենք՝ այն ընդերքը, որ այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, ՀՀ-ին է պատկանում և ՀՀ ժողովրդի սեփականությունն է. վարչապետ

10.10.2026, 14:07

Եկեք արձանագրենք՝ այն ընդերքը, որ այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, ՀՀ-ին է պատկանում և ՀՀ ժողովրդի սեփականությունն է. վարչապետ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Վթարային ջրանջատում Վանաձորում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:20-16:00-ը, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի, Զեյթուն, Կանակա, Մալաթիա, Մեքենաշինարարներ, Մմշ, Սեբաստիա փողոցների ջրամատակարարումը:

Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը. ՀՀ-ում ՌԴ դեսպանության շնորհավորական ուղերձը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2808-ամյակի առթիվ․

«Շնորհավորում ենք Երևանի բնակիչներին Քաղաքի օրվա առթիվ։

Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունը առաջադեմ ձեռքբերումների հետ, իսկ երևանցիներին՝ բարօրություն և բարգավաճում»։