Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն. COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են
Թաթա Սիմոնյանը հայտնել է, որ նախատեսված համերգը չի կայանա, այն հետաձգվել է։
«Նոյեմբերի 7-ին նախատեսված համերգը հարգելի պատճառներով հետաձգվել է։ Գիտեմ, որ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ։ Նոյեմբերի 7-ի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են և վավեր կլինեն ապրիլի 10-ի համերգի համար։ Սիրով կսպասեմ բոլորիդ ապրիլի 10-ին»,- նշել է Թաթան։

2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելության կողմից արձանագրվել են հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների՝ քարոզչական միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև այդ միջոցառումներում աշակերտների ենթադրյալ ներգրավման դեպքեր։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման զեկույցում (Doc. 16486 rev) հիմնական մտահոգությունների շարքում առանձնացվել են նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրսների չարաշահումը և ընտրական խախտումների դեպքում արդյունավետ ու ժամանակին դատական պաշտպանության ապահովման էական թերությունները։ Զեկույցով Հայաստանի իշխանություններին առաջարկվել է ամբողջական կարգավորում նախատեսել վարչական ռեսուրսների օգտագործման համար և ապահովել դրանց չարաշահման դեպքերի նկատմամբ արդյունավետ պատժամիջոցների կիրառում։ Միաժամանակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ, հանրային հատվածի աշխատողների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները, նախընտրական շրջանում ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ են առաջացրել քարոզարշավի հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) կարևորում է հանրակրթական հաստատությունների քաղաքական չեզոքության ապահովումը՝ այն դիտարկելով որպես կրթական միջավայրում բարեվարքության և հակակոռուպցիոն սկզբունքների պահպանման անհրաժեշտ պայման։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով ուղղակիորեն արգելվում է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության կամ քարոզչության իրականացումը, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով ևս արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումը և իրականացումը, ի թիվս այլնի, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Այս համատեքստում աշակերտների՝ քարոզչական միջոցառումներում ենթադրյալ ներգրավման դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում ինչպես կրթական հաստատությունների քաղաքական չեզոքության պահպանման, այնպես էլ երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից և պահանջում են պատշաճ ուսումնասիրություն ու իրավական գնահատական։
Կոալիցիան դրական է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակային դիրքորոշումները կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության և վարչական ռեսուրսների չարաշահման անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ, մտահոգիչ է, որ հանրակրթական հաստատությունների՝ քարոզչական գործընթացներում ենթադրյալ ներգրավման դեպքերի առնչությամբ նախաձեռնված ուսումնասիրությունների և իրավասու մարմիններին փոխանցված նյութերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հանրությանը չի տրամադրվել ամբողջական և սպառիչ տեղեկություն։
Մասնավորապես, 2026 թվականի մայիսի 13-ին Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է հանրակրթական մի շարք հաստատությունների տնօրենների և ուսուցիչների՝ դասապրոցեսի ընթացքում քարոզչական միջոցառմանը կազմակերպված մասնակցության, ինչպես նաև աշակերտներին դասերից դուրս բերելու վերաբերյալ դեպքեր։ Նույն օրը ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու մասին, իսկ ստացված ահազանգերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Մայիսի 14-ին ՀՀ վարչապետը հայտարարել է չորս դպրոցների տնօրենների՝ հրաժարական ներկայացնելու վերաբերյալ հանձնարարականի և ծառայողական քննության անհրաժեշտության մասին։ Հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարարը լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նշված դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, իսկ համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Հունիսի 12-ին ԿԳՄՍ նախարարը Ազգային ժողովում հայտնել է, որ չորս տնօրենները ներկայացրել են պարզաբանումներ, առաջարկվել է կիրառել կարգապահական տույժ։ Օգոստոսի 26-ին ԿԳՄՍ փոխնախարարի՝ մեկ այլ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ներկայացված տեղեկություններում ևս անդրադարձ է կատարվել կիրառված կարգապահական միջոցներին և իրավապահ մարմիններին փոխանցված նյութերին։
Կոալիցիան ընդգծում է, որ պետական մարմինների՝ ենթադրյալ խախտումների առնչությամբ գործընթացներ նախաձեռնելու մասին հրապարակային հայտարարությունները պետք է ունենան հաշվետու շարունակություն՝ ապահովելով դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրության ժամանակին ու պատշաճ իրազեկումը։ Վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման դեպքերի օպերատիվ ուսումնասիրությունը, իրավական գնահատականը և հաստատված խախտումների դեպքում համաչափ պատասխանատվության կիրառումը էական նշանակություն ունեն քաղաքական կոռուպցիայի կանխարգելման և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի ամրապնդման համար։ Առանձնապես կարևոր է նման դեպքերին արդյունավետ արձագանքելը հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ կանխելու դրանց հնարավոր ազդեցությունը ընտրական գործընթացի հավասար պայմանների վրա։
Միևնույն ժամանակ, կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ հրապարակված տեղեկությունները չեն պարզաբանում իրավապահ մարմիններին փոխանցված նյութերի հետագա ընթացքը։ Հանրային հաշվետվողականության ապահովման համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ինչ իրավական գնահատական է տրվել հաղորդված դեպքերին, ինչ որոշումներ են կայացվել և արդյոք գնահատվել են նաև աշակերտների ու աշխատակիցների մասնակցությունը կազմակերպած կամ նրանց նկատմամբ հնարավոր ճնշում գործադրած անձանց գործողությունները։
Կոալիցիան սկզբունքային է համարում օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ անկախ ենթադրյալ խախտում թույլ տված անձանց քաղաքական պատկանելությունից։
Վերոգրյալի հիման վրա Կոալիցիան կոչ է անում՝
1. Իրավասու իրավապահ մարմիններին՝ հանրությանը տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկություն 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրակրթական հաստատությունների՝ քարոզչական գործընթացներում ենթադրյալ ներգրավման դեպքերով ստացված նյութերի ուսումնասիրության հիման վրա հարուցված վարույթների ընթացքի, կայացված որոշումների և դրանց իրավական հետևանքների վերաբերյալ՝ պահպանելով օրենքով նախատեսված տեղեկատվության սահմանափակումները։
2. ՀՀ Ազգային ժողովին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջարկություններին համահունչ՝ գնահատել վարչական ռեսուրսների օգտագործման և դրանց չարաշահման համար պատասխանատվության գործող իրավական կարգավորումների ամբողջականությունն ու արդյունավետությունը և նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանրակրթական հաստատությունների ղեկավարների, պետական և համայնքային պաշտոնատար անձանց կողմից աշխատակիցներին/ծառայողներին կամ աշակերտներին քարոզչական գործընթացներում ներգրավելու դեպքերի կանխարգելմանն ու դրանց համար պատասխանատվության արդյունավետությանը։
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ԿԳՄՍ նախարարությանը և իրավապահ մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակներում՝ կանխարգելել խախտումները, ապահովել նախընտրական քարոզարշավի ընթացքում նման ահազանգերի օպերատիվ ուսումնասիրությունը, ապահովել միջգերատեսչական համագործակցությունը և ձեռնարկված միջոցների ու դրանց արդյունքների վերաբերյալ ժամանակին հանրային հաշվետվողականությունը։
4. ԿԳՄՍ նախարարությանը՝ իրականացնել համակարգված իրազեկման միջոցառումներ հանրակրթական հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների շրջանում՝ կրթական հաստատությունների քաղաքական չեզոքության պահպանման պահանջների, դրանց խախտման հնարավոր իրավական հետևանքների և աշակերտների մասնակցությունը ծառայողական դիրքի կամ մանկավարժական ազդեցության օգտագործմամբ ապահովելու անթույլատրելիության վերաբերյալ։ Միաժամանակ, սովորողներին, ծնողներին և աշխատակիցներին տեղեկացնել նման դեպքերի մասին հաղորդելու հասանելի ուղիների մասին և ապահովել ստացված հաղորդումների պատշաճ արձագանքումը։
Կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ փորձագիտական աջակցություն տրամադրելու նշված ուղղություններով անհրաժեշտ բարեփոխումների մշակմանը և շարունակելու ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման դեպքերի մշտադիտարկումը։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

Ասում է․ «Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում․․․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել․․․ գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչն արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել, ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչն արդեն տեղի է ունեցել, այլ՝ այն, ինչը պետք է տեղի ունենա․․․»։ Ահա՝ այսպիսի խառնափնթոր, հասկացությունները խեղաթյուրող գրառում է արել Նիկոլ Փաշինյանը` առաջարկելով պատմություն համարել ոչ թե այն, ինչն արդեն տեղի է ունեցել, այլ՝ այն, ինչն ապագայում տեղի է ունենալու։ Խառնաշփոթ ու կիսափիլիսոփայական մտքերի արանքում ուզում է ներշնչել, որ «առաջին անգամ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող», եւ այն, ինչը հիմա ստեղծվում է, «հարատեւ պետության ռազմավարության իրագործումն է` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»։
Նման մտքեր հայտնելու համար մարդը կա՛մ պետք է շատ թերի կրթություն ստացած լինի եւ չհասկանա, թե ինչ են պատմությունը, պատմագրությունը, մարդկության անցած ուղին եւ այլն, կա՛մ պետք է ուղղակի իրեն Քրիստոս, Էյնշտեյն ու Արիստոտել երեւակայի ու կարծի, թե ինքը կարող է ցանկացած հասկացություն ձեւախեղել, հեղափոխություն անել ցանկացած ոլորտում, մարդկանց ֆանտաստիկ մտքեր ներշնչել, փոխել մարդկության պատմության ընթացքը, նորովի ձեւակերպել այնպիսի աքսիոմատիկ ճշմարտություններ, ինչպիսին, օրինակ, պատմությունն է։ Մի բան պարզ է, որ մեր պետության ղեկավարին թվում է, թե ինքն ամեն ինչի մասին կարող է կարծիք հայտնել։ Ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է։ Ինքն ուսուցչի, շոումենի ու հեղափոխականի յուրօրինակ միքս է՝ նոր երեւույթ կառավարման պատմության մեջ, որը պետք է 24 ժամ շարունակ խոսի-գրի։ Երեւի այն նպատակով, որ մի րոպե լռություն չտիրի մեր երկրում, եւ մարդիկ ոչ մի բանի մասին չկարողանան խորհել, առավել եւս՝ ինքնուրույն մտածել։ Ու նաեւ մի նպատակով, որ նման մտքեր կարդալուց մտածեն․ տեսեք՝ ինչ խելացի վարչապետ ունենք, ամեն ինչի մասին կարող է անհասկանալի ու խրթին տեքստեր երկնել։ Եվ ոչ ոք չխորանա անգամ նրա ասածի անհեթեթության մեջ, չփորձի գտնել դրա աբսուրդայնությունը, հակաճառի, վիճի իր հետ։
Բայց, այս ամենից զատ, այս տեքստից մի շատ կարեւոր հետեւություն էլ կարելի է անել․ դրա հեղինակին թվում է, թե ինքը Բարձրյալին հավասար մեկն է՝ ինքն է որոշում, թե ինչ ընթացք է ունենալու Հայաստան պետության պատմությունը։ Այս խախուտ ժամանակներում, երբ անգամ հզոր պետությունները չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, չնայած կայուն տնտեսություն ունեն, հզոր բանակ, ոչ թե արտագաղթի, այլ ներհոսքի ալիք։ ՀՀ վարչապետը, որի ղեկավարած երկրի սահմանները չեն պաշտպանվում, թշնամիներն ատամները սրած սպասում են այս երկիրը հոշոտելու հարմար առիթին, տնտեսությունը մազից է կախված, արտագաղթը չի դադարում, մարդիկ վաղվա օրվա հետ կապված ոչ մի վստահություն չունեն, երբեք այսքան նսեմացած չի եղել Հայաստան պետության ինքնիշխանությունը, երբեք օտար ուժերն ու պետություններն այսքան մեծ դերակատարում չեն ունեցել մեր երկրի ներքին կյանքում, փորձում է այստեղ էլ խաբել հանրությանը՝ ներշնչելով, թե այն, ինչ հիմա ստեղծվում է, «հարատեւ պետության ռազմավարության իրագործումն է` Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով»։
Արեգ Մարգարյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը հայտնել է, որ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10։
Երգիչը սոցիալական ցանցի իր էջում դիմել է հանդիսատեսին՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած հետաքրքրության և աջակցության համար։ Նրա խոսքով՝ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են։
Նոյեմբերի 7-ի համերգի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են լինելու նաև ապրիլի 10-ին կայանալիք համերգի համար։
Տեսանյութում Թաթա Սիմոնյանը հայտնել է համերգի տեղափոխության մասին և շնորհակալություն հայտնել իր հանդիսատեսին աջակցության համար։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում (հասցե՝ ք․ Երևան, Գայի 16, տաղավար 22) իրականացվել են վերահսկողական գործողություններ։
Պարզվել է, որ Ընկերությունը ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է բաց եղանակով՝ Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
Գերմանիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացին և Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ X-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է ապավինել Գերմանիային Եվրամիության հետ կապերն ամրապնդելու հարցում։
Վադեֆուլն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի արագ բացումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության համար։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին։
Ժամը 12․10-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։
Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։
Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը։