Ֆրանսիայում հաքերները կոտրել են «հարյուրավոր» սուպերմարկետների սառնարանները և դրանցում ջերմաստիճանը բարձրացրել մինչև 50 աստիճան

Ֆրանսիայում հաքերները հարձակվել են խոշոր մթերային ցանցերի մի քանի հարյուր խանութների վրա․ վաճառքի կետերում կոտրվել են սառնարանների և սառցախցիկների կառավարման համակարգերը,…

Ադրբեջանում դադարել են աշխատել Instagram-ն ու TikTok-ը՝ հիջաբների արգելքի դեմ բողոքների ֆոնին

Ադրբեջանում օգտատերերը դժգոհում են Instagram-ի և TikTok-ի հասանելիության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի հաղորդմամբ՝ սոցցանցերը բացվում են միայն VPN-ի միջոցով։…

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը…

Կադիրովը «Ռուսաստանի պատվավոր երկաթուղային» կոչում է ստացել Ռուսական երկաթուղիներից

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դարձել է Ռուսաստանի «պատվավոր երկաթուղային»։ Նա հայտնել…

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Խորհրդարանի երեկվա արտահերթ նիստում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները մերկացրին նախկիններին թալանի եւ կոռուպցիայի մեջ 8 տարի շարունակ մեղադրող հեղափոխականներին՝ ցույց տալով, թե իրականում ով է թալանում եւ այն էլ՝ ինչ տիեզերական մասշտաբներով։ Ներկաների համեմատ նախկինները, կարելի է ասել, սուրբ են եղել եւ եթե անգամ «ապօրինի» ունեցվածք են դիզել, ապա դա արել են բիզնես շրջանակների, այլ ոչ թե պետական բյուջեի հաշվին։ Այդ վատնումները բացատրելու փոխարեն իշխանականները պտտեցնում էին հին ու մաշված սկավառակը, թե սա Կալուգայի մարզը չէ, դուք չեք ուզում, որ Հայաստանն անկախ լինի ու նման միջոցառումներ իրականացնի։ Խոսքը COP17-ի ծախսերի մասին, որոնց վերաբերյալ տարբեր ֆանտաստիկ թվեր են ասվում՝ 7,5 միլիոն դոլարից մինչեւ 31 միլիոն դոլար։

Խորհրդարանն արտահերթ ռեժիմով քննարկում էր Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագիծը, որով 2026 թ․ հոկտեմբերի 19-30-ը Երեւանում կայանալու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովը, ինչպես նաեւ Կարտախենայի եւ Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումներ են անցկացվելու։

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին համաձայնագիրը նման սեղմ ժամկետում քննարկելու ու վավերացնելու որոշումը եւ համաժողովի կազմակերպման չարդարացված ուռճացված ծախսերը։ «Մինչեւ համաժողովի փաստացի մեկնարկը մնացել է ընդամենը մի քանի օր։ Պետությունն արդեն ստանձնել է ֆինանսական ծախսերը, ամեն ինչ պատրաստ է։ Ո՞րն է այն ձեւականությունը, որի համար որոշել եք հարցն օրենսդիր մարմնին ներկայացնել հիմա։ Ինչո՞ւ չներկայացրիք այն ժամանակ, երբ պետք է կատարվեր ֆինանսական առաջին հատկացումը։ Որքա՞ն է նախատեսվում ծախսել այս համաժողովի անցկացման համար»,- հետաքրքրվեց Տիգրան Աբրահամյանը։

Փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հստակ պատասխան չուներ։ Իսկ COP17-ի միայն բրենդային նվերների համար ծախսվել է 290 մլն դրամ՝ հայտարարեց Լիանա Մանուկյանը։ «Օրինակ՝ ձեռք է բերվել 16 հազար 500 հատ թերմոս՝ հատը 7 հազար 800 դրամով։ Քանի որ COP17-ի հետ կապված բոլոր պայմանագրերում բացակայում են բնութագրիչները, ես շուկայի փոքրիկ վերլուծություն արեցի եւ ձեռք բերեցի մեր շուկայում առկա լավ որակի 4 տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը մանրածախ վաճառքում տատանվում էր 2 հազարից 3 հազար 500 դրամի սահմաններում։ Եթե անեի բրենդային տպագրություն, ապա կծախսեի եւս 1000 դրամ, այսինքն՝ մանրածախ առավելագույն գինը 4 հազար 500 դրամ է։ Բեյջի թել պետությունը ձեռք է բերել 1248 դրամով՝ 19 հազար 700 հատ։ Երեկ՝ ամբողջ օրը 55 դրամը գերազանցող բեյջի թել չկարողացանք գտնել»,- հայտարարեց նա։

Անուշ Միրզոյանն էլ ասաց․ «COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի ձեռքբերման համար նախատեսել է 371 միլիոն 129 հազար 869 դրամ։ Դրան առանձին ավելանում են կահույքի տեղափոխման, տեղադրման, ապամոնտաժման եւ 5,400 քմ հատակի ծածկույթի հետ կապված աշխատանքներ՝ եւս մոտ 36.3 միլիոն դրամ։ Այսինքն՝ միայն այս մասով խոսքն ավելի քան 407 միլիոն դրամը գերազանցող ծախսի մասին է․․․ Մեր լրացուցիչ ստուգմամբ՝ որոշ դեպքերում գներն ուռճացված են ավելի քան 50 տոկոս եւ ավելի։ 16 հազար դրամով գնել այն աթոռը, որը հանգիստ կարելի էր գնել 9 հազար դրամով՝ սա գերշահույթ է։ Սա կարելի է շարունակել… Պետբյուջեն ձեւավորվում է ժողովրդի հարկերով, եւ այն նախատեսված չէ չարդարացված ծախսերի համար»։
Էդգար Ղազարյանն էլ իշխանությանը մեղադրեց բնապահպական «տարրական խնդիրները չլուծելու» համար եւ առաջարկեց «COP17 կենսաբազմազանության համաժողովը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին»։

Կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո իշխանությունն ամբիոն հանեց իր ծանր հրետանուն՝ Վահագն Ալեքսանյանին, սակայն նրա ելույթը բուռն ծիծաղ առաջացրեց ընդդիմության շարքերում։ Նա ասաց․ «Ձեր ընկալմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը մաքսիմումը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»՝ լավագույն դեպքում»։ Ակնարկում էր, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն իր բիզնես գործունեությունը սկսել է Ռուսաստանի Կալուգայի մարզում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսեց, թե ինչու է իշխանությունը ծախսերի վերաբերյալ կոնկրետ թվեր ներկայացնելու փոխարեն կրկին Կալուգայից խոսում։ Իսկ երեկ քննարկված համաձայնագրով՝ Հայաստանի կառավարությունը լրացուցիչ մոտ 2 միլիոն 166 հազար դոլար է հատկացրել Երեւանում COP17-ի անցկացման համար։

Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի վարքագիծն ու դերակատարումը վաղուց դուրս են եկել դասական ընդդիմադիր տրամաբանությունից՝ վերածվելով իշխող համակարգի կայունությանն ու վերարտադրությանը նպաստող առանցքային գործոնի: Ընտրությունների փուլում հանրությանը այլընտրանք խոստացող, սակայն արդյունքում ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի ձայները պառակտող ու փոշիացնող այս միավորները քվեարկության ավարտից անմիջապես հետո, ըստ էության, անհետանում են քարտեզից՝ որպես քաղաքական գործոն:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թվային պատկերը լավագույնս է բացահայտում ձայների փոշիացման այս քաղաքական մեխանիզմը: Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական միավորից խորհրդարան չանցած ուժերին բաժին է ընկել ավելի քան 230 հազար քվե։ Սա ահռելի քաղաքական ռեսուրս է, որը, չանցնելով անցողիկ շեմերը, ըստ ընտրական մեխանիզմների, փաստացի «նվիրաբերվեց» առաջատար իշխող ուժին՝ դյուրացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումն ու վերարտադրությունը:

Այս ընդհանուր պատկերում առանձնահատուկ ու բացառիկ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) դեպքը (58287 ձայն, 3,98%): Ի տարբերություն մյուս արտախորհրդարանական միավորների, ԲՀԿ-ի պարագայում առկա է քաղաքական բոլորովին այլ իրողություն. կուսակցությունն իրականում ունեցավ բավարար ընտրական աջակցություն և հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունների իրականացրած բիրտ քաղաքական միջամտության արդյունքում ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվեցին:

Գործող իշխանությունն ամեն գնով կանխեց ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով, քանի որ վերջինիս առկայությունը խորհրդարանում էականորեն կխախտեր իշխանական մեծամասնության հարմարավետությունը:

Մինչդեռ մյուս արտախորհրդարանական ուժերը լրիվ այլ առաքելություն ունեին: Այդ օրինաչափության առանցքային դերակատարներից են Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը (30642 ձայն, 2,09 %) և Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը (33537 ձայն, 2,29%): Սահմանված օրենսդրական մեխանիզմներով՝ որոշակի շեմեր հաղթահարած սույն քաղաքական միավորները պետական բյուջեից ստանում են պատկառելի ֆինանսավորում: Նրանց դեպքում այդ պետական ֆինանսավորման առկայությունը փաստացի ապահովում է կուսակցական ապարատների գոյությունը: Հարկատուների հաշվին գոյացող այս միջոցները տրամադրվում են ոչ թե պարզապես գոյություն պահպանելու, այլ ակտիվ քաղաքական-հանրային աշխատանք ծավալելու, իշխանություններին հակակշռելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Փոխարենը, սակայն, ստացվել է մի իրավիճակ, երբ բյուջեից ֆինանսական հոսքերը կանոնավոր «կաթում են», իսկ այդ ուժերն ու նրանց առաջնորդները հայտնվել են խոր «լուսանցքում»՝ ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (15808 ձայն, 1,08 %): Ընտրություններում տանելով զգալի քանակությամբ ձայներ՝ Արամ Զ. Սարգսյանը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո, թե՛ այժմ դրսևորում է իշխանության «սազանդարի» վարքագիծ: Նա դարձել է այն եզակի քաղաքական գործիչներից, որն ուղղակիորեն կամ վատ քողարկված արդարացնում է իշխանական ձախողումները, ընդհուպ՝ Շաքիի վերջին տագնապալի դեպքերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորի հանցավոր վարքագիծն ու քայլերը թեթևացնելու կամ շեղելու փորձերը:

Ուշագրավ է նաև մյուս արտախորհրդարանական միավորների վարքագիծն ու ճակատագիրը: Օրինակ՝ «Քոչարի» կուսակցությունը (1986 ձայն, 0,13%), հավաքելով աննշան ու ցածր տոկոս, ընտրարշավի ընթացքում ծավալեց ակնհայտ ամոթալի գործունեություն. փոխանակ իշխանափոխության իրական օրակարգ ձևավորելու, այն զբաղված էր իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական միավորների դեմ ատելություն գեներացնելով ու անպատասխանատու հայտարարություններ տարածելով, ինչը ևս աշխատեց իշխող թիմի օգտին:

Մյուս կողմից՝ ցավալի պատկեր արձանագրվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեպքում (3143 ձայն, 0,21%): ՀԱԿ-ը, թեև չհավաքեց նշանակալի ձայներ, իրականում ներկայացավ որպես ամենահասուն քաղաքական միավորներից մեկը. գեներացրեց հիանալի ու բովանդակային կոնտենտ, վարեց բարձր մակարդակի քարոզարշավ և փայլուն հանդես եկավ դեբատներում: Սակայն այդ հսկայական ու որակյալ քաղաքական աշխատանքը փաստացի փոշիացավ և մսխվեց առանձին մասնակցության պատճառով. այնինչ որևէ լուրջ ու լայն քաղաքական բլոկի կազմում մասնակցելու դեպքում այս ռեսուրսը կարող էր ունենալ անհամեմատ ավելի մեծ էֆեկտ և կարող էր էականորեն փոխել ընդհանուր քաղաքական հաշվեկշիռը:

Վերոնշյալ ընդհանուր լռությունն ու լուսանցքային կարգավիճակը առավել ակնառու են դառնում երկրում տեղի ունեցող խորքային ճգնաժամերի ու անվտանգային լուրջ սպառնալիքների ֆոնին: Երբ սահմանային ու անվտանգային անմխիթար վիճակը հարվածում է խաղաղ բնակիչների տներին, կամ երբ երկրում ընթանում են աննախադեպ թանկացումներ, հարկային բեռի ավելացում ու սոցիալական անկում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի ծպտունը դուրս չի գալիս: Չկան քաղաքական բողոքի ակցիաներ, չկան իրավիճակի գնահատականներ, չկան այլընտրանքային լուծումների առաջարկներ:

Այս վարքագիծը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. այդ քաղաքական ուժերի բուն նպատակն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացումն» էր և Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելը, ինչի դիմաց այսօր նրանք վայելում են հարկատուների հաշվին ապահովված հարմարավետ անգործությունը:

«Իրավունք». «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»

«Իրավունք» թերթը գրում է. «Որոշում է կայացվել, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում անձնագրերը կտրամադրվեն ոչ թե պետական մարմին հանդիսացող՝ ոստիկանության…

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի «Մափլար» կոչվող հանդամասում…

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 9 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես…