Արարատում հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մահը

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Արարատի ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և օրվա պատասխանատու վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, ում անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։

Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան Անահիտ Ս.-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած երեխան վարորդի աղջիկն էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ակադեմիա vs Գոռ Սուջյան․ 2 միլիոն դրամ 35 րոպե երգելու համար

Այլ կերպ քան վատնում, չի կարելի անվանել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Էրեբունի֊Երևան 2808» տոնակատարությունների շրջանակում կնքված պայմանագրերը։

Օրինակ՝ երգիչ Գոռ Սուջյանին, ընդամենը 35 րոպե երգելու համար վճարվել է 2 միլիոն դրամ։

Սուջյանն այդ 35 րոպեն պետք է երգեր հոկտեմբերի 10֊ին այգիներից մեկում տեղի ունեցող ռոք համերգի ժամանակ։

Համեմատության համար նշենք, որ օրինակ, Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 50֊60 հոգանոց անձնակազմի 2026 թվականի տարվա գնումների ողջ բյուջեն 5.9 միլիոն դրամ է։

Այն գումարային առումով հավասարազոր է երգչի 1.5 ժամանոց համերգին։

Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը. ՈւՂԻՂ

Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունն է տեղի ունենում:

Ինչպե՞ս է քաղաքական մթնոլորտը խանգարում արտերկրում բիզնես գնելուն

Ամերիկյան օկրուգների բնակիչների շրջանում պահպանողական տրամադրությունները կապված են տեղական ընկերությունների ձեռքբերման գործարքները չինացի ներդրողների կողմից հաջողությամբ ավարտելու…

ԱՄՆ-ի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա

ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի:

Հրաձիգն այնուհետև սպանվել է ականատեսի կողմից, հայտնել է տեղի ոստիկանությունը:Կասկածյալը, ում անունը չի նշվում, կեսօրին է ներխուժել Բենդի Սիլվեր Ռեյլի տարրական դպրոց՝ կրակելով փակ դռների վրա, որպեսզի ճանապարհ բացի իր համար, ասել է քաղաքի ոստիկանապետ Մայք Կրանցը։

Սպանված երեք երեխաները հինգ, ութ և 11 տարեկան էին: Յոթամյա մի երեխա և 54-ամյա մի ուսուցիչ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է Կրանցը: Հստակ չէ՝ հարձակվողը որևէ կապ ունե՞ր դպրոցի հետ, թե՞ ոչ:Ոստիկանությունը չի բացահայտել հրաձիգի կամ զոհերի ինքնության մասին այլ մանրամասներ։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ դպրոցը 2022 թվականին դասարանների համար նոր դռներ է ստացել, որոնք կարող են փակվել կողպեքին մեկ հպումով: Ոստիկանության տվյալներով՝ համայնքի անդամներից մեկը տեսել է, թե ինչպես են կրակոցները սկսվել, հետապնդել է հրաձիգին և մտել դպրոց, որտեղ էլ կրակել ու սպանել է նրան:

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ահազանգն ստանալուց երեք րոպե անց: Ոստիկանները հաստատել են, որ հարձակվողը սպանվել է, ապա խուզարկել են դպրոցը։

Օրեգոնի նահանգապետ Թինա Կոտեկը գովաբանել է հրաձիգին սպանած քաղաքացուն՝ ասելով, որ նա «հերոսաբար միջամտել է»՝ կանխելու համար հետագա մարդկային կորուստները։ «Ձեր գործողությունները ծանր հուզական բեռ են կրում, և ես ուղղակի ուզում եմ, որ դուք իմանաք, որ իմ մտքերը նաև ձեզ հետ են», – ասել է նա հրավիրված մամուլի ասուլիսին։

Ամերիկյան դպրոցներում նման միջադեպեր հաճախակի են լինում: 2025 թվականի օգոստոսի 27-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում նման հարձակման հետևանքով երկու երեխա էր սպանվել, վիրավորվել 17-ը: 2024-ի սեպտեմբերին էլ Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի դպրոցներից մեկում չորս մարդ էր սպանվել, վիրավորվել ինը:

Սակայն ամենաարյունալի հարձակումը տեղի է ունեցել Կոնեկտիկուտի Նյութաուն քաղաքի Սենդի Հուկ տարրական դպրոցում 2012 թվականի դեկտեմբերի 14-ին: Այդ հարձակման ժամանակ սպանվել է 27 մարդ (20-ը առաջին դասարանի երեխաներ) նաև դպրոցի վեց աշխատակից:

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանության բռնի զավթման, սահմանադրական կարգի փոփոխության և կրոնական ատելության բորբոքման կոչերի փաստերով, գրում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի դատախազությունից, սեպտեմբերի 21-ին Նախարարների կաբինետի կողմից միասնական դպրոցական համազգեստի վերաբերյալ որոշման ընդունումից հետո սոցիալական ցանցերում սկսել են տարածվել արմատական կրոնական բովանդակությամբ նյութեր, այդ թվում՝ ստեղծված արհեստական բանականության օգնությամբ։

Քննության տվյալներով՝ նմանատիպ հրապարակումների տարածմանը մասնակից է նաև Թուրքիայի քաղաքացի, «Şanlıurfa Olay» թերթի մեկնաբան Ջելալ Չիֆթչին։

Ջելալ Չիֆթչին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասն ընդունել է Ուկրաինայի ծանր իրավիճակը առաջիկա ձմռան նախաշեմին և կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը։

«Իրավիճակն իսկապես ծանր է։
Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, որպեսզի այն կարողանա գոյատևել ձմռանը, քանի որ այն լինելու է դաժան», – լրագրողներին ասել է Կալլասը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ։

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Մնացական Բ․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենան և 50-ամյա Վարդան Վ․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի և վաշտի հրամանատար Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Ռոման Կարապետյանը և կրտսեր պարեկ Սաշա Վարդանյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում. իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Աբրահամյան

Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո մի ընթացք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր:

Թեև առանձին դեպքերում որոշակի կոշտությամբ կամ սրությամբ ձևակերպումներ հնչում էին, սակայն ընդհանուր առմամբ բառամթերքի մեղմացումն ակնհայտ էր:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:

Եթե կարճ ձևակերպեմ հնարավոր պատճառները, ապա դա և՛ բանակցային տրամաբանության հետ կապ ունի, և՛ Ադրբեջանի ներքին զարգացումների»,- գրել է Աբրահամյանը:

ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունել էր «Սարդարապատին»:

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Գանձասարի» ֆուտբոլիստ Լեո Վիրջինիո Մատեուս Դոս Ռեյսը։ Երկրորդ խաղակեսում «Սարդարապատը» կարողացավ բեկել խաղի ընթացքը. Լևոն Պետրոսյանը 50-րդ և 56-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց՝ 2:1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այս խաղից հետո «Սարդարապատը» 15 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրում «Սարդարապատը» կմրցի «Ուրարտուի», իսկ «Գանձասարը»՝ «Փյունիկի» հետ:

Armsport