Հանքարդյունաբերության ոլորտում կան մեծ հնարավորություններ, բայց կան նաև մարտահրավերներ. Նիկոլ Փաշինյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել։ Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավոր վայրերի թվում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և եվրոպական որևէ երկիր։ Հանդիպման վայրի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաստատում չկա։
«Ավելին, հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեռևս որևէ հաստատում չկա՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից»-ասել է Զելենսկին:
Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուժեղների» ներկայացուցիչներն իրար հերթ չտալով Գյումրու տոնն են շնորհավորում:
Ի դեպ, այսօր նաև Արտաշատի տոնն է, բայց ձեզ չեն սովորեցրել համայնքներին ու քաղաքացիներին հավասար աչքով նայել։
Գյումրու տոնն եք շնորհավորում, որովհետև այնտեղ քաղաքային իշխանությունը «ձերն է»։
Բայց ամենազավեշտալին ձեր կոչերն են, որ Գյումրին պետք է բարեկեցիկ քաղաք դառնա:
Ո՞ւմ եք ասում, ինքներդ ձե՞զ։
Ձեզ, որ քաղաքը հետ եք տարել 90-ականներ։
Ձեզ, որ անգամ աղբահանությունը չեք կարողանում ժամանակին կազմակերպել, էլ ուր մնաց խոսեք գլոբալ ծրագրերի կամ զարգացման մասին։
Գյումրին բարեկեցիկ կդառնա միայն այն ժամանակ, երբ ազատվի ձեզնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ԱԳՄԱ նախարար Միրզոյանը մասնակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին:
Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների հանդիպումից հետո տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի փոխանակման արարողություն։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը փոխանակել են հետևյալ փաստաթղթերը՝
Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:
20-րդ դարի հայ օպերային անվանի երգչի մեծարման խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Գեղամ Գրիգորյանն իր արվեստով շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ։

«Գեղամ Գրիգորյանի հզոր, թավշյա, հուզական տենորն ու բեմական կեցվածքը ողողել են աշխարհի ամենահռչակավոր օպերային թատրոնների դահլիճները՝ Լա Սկալայից մինչև Մետրոպոլիտեն օպերա։ Հոբելյանական երեկոն յուրահատուկ խորհուրդ է ստանում օպերային արվեստի կենդանի լեգենդի՝ անկրկնելի Պլասիդո Դոմինգոյի ներկայությամբ, որը ոչ միայն մեծագույն պատիվ է, այլև լավագույն վկայությունն այն մեծ հարգանքի, անկեղծ ընկերության և գնահատանքի, որը համաշխարհային բեմի գործընկերների շրջանում վայելում էր Գեղամ Գրիգորյանը։
Խորհրդանշական է և հուզիչ, որ բեմում կողքի կողքի կանգնած են Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո, միջազգային բեմերի աստղ Հասմիկ Գրիգորյանը և որդին՝ դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նրանք շարունակում են բարձր պահել Գրիգորյան ազգանվան, հայկական օպերային և դիրիժորական դպրոցի փառքն աշխարհում»,- ասել է նախարարը:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով համաժողովի ընձեռած հնարավորությունների և միջազգային համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։
Նրա խոսքով՝ նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը Հայաստանում հնարավորություն է տալիս ամրապնդել երկրի կապերը միջազգային գործընկերների հետ, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և ընդգծել միջազգային գործընթացներում երկրի ներգրավվածության կարևորությունը։
«Անվտանգությունն առաջին հերթին է։ Ակնհայտ է, որ այս միջոցառումն իր մեջ նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Այսքան մարդու, այսքան երկրի և այսքան մասնակցի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում կարևոր իրադարձություն է։ Հայաստանի տնտեսական զարգացման և աշխարհի մի մասը լինելու համար սա կարևորագույն գործոններից մեկն է։ Անհնար է չնկատել այս ամենի դրական կողմերը»,- նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ միջազգային նման հարթակները հնարավորություն են տալիս Հայաստանի համար նոր կապեր հաստատելու, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ անմիջական շփումներ ունենալու և համագործակցության հետագա ուղղություններ ձևավորելու համար։ Միաժամանակ նման միջոցառումների անցկացումը նպաստում է երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մեծացմանը և Հայաստանի՝ համաշխարհային գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը։
Անդրադառնալով հարցին, թե առաջիկա երկու տարիներին ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար՝ Սիմոնյանը նշեց, որ այդ հնարավորություններն արդեն իսկ ստեղծվում են՝ հաշվի առնելով, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում։
«Տեսեք՝ այդ հնարավորություններն արդեն բացվել են այն փաստով, որ COP17-ն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այս միջոցառումն անցկացնելու հնարավորությունը չլիներ, COP17-ն այսօր այստեղ չէր լինի»,- ասել է նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ կարևոր է, որ համաժողովի շրջանակում ստեղծված կապերն ու համագործակցության հնարավորությունները պահպանվեն նաև միջոցառման ավարտից հետո։ Հայաստանի համար առաջիկա երկու տարիները կարող են կարևոր լինել միջազգային գործընկերների հետ երկխոսությունը շարունակելու և ձևավորված կապերը զարգացնելու տեսանկյունից։
Հայաստանում հոկտեմբերի 19-30-ն անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը (COP17) երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային բնապահպանական իրադարձությունն է։ COP17-ի առանցքային նպատակն է իրականացնել առաջին համաշխարհային վերանայումը, թե ինչպես են երկրները կատարում Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակային ծրագրի (KMGBF) պահանջները։Համաժողովի աշխատանքները բաժանված են երկու հիմնական հարթակների, որոնք տեղակայված են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Կանաչ գոտի) և «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Կապույտ գոտի)։ Կանաչ գոտին բաց է լայն հանրության, քաղաքացիական հասարակության, գիտնականների, գործարարների և երիտասարդության համար։ Այնտեղ կներկայացվեն բնապահպանական նորարարություններ, կիրականացվեն համայնքային քննարկումներ, ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։ Կապույտ գոտին պաշտոնական բանակցությունների տարածքն է։ Այնտեղ հանդիպում են պետությունների պատվիրակությունները, միջկառավարական մարմինները, դիտորդներն ու փորձագետները՝ համաշխարհային որոշումներ կայացնելու համար։
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։
Փորձագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի ազգային ոստիկանության կողմից կիրառվող մարտավարական հնարքներն ու գործողությունների կազմակերպման առանձնահատկությունները։
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ամբոխի եռափուլ կառավարման գործիքակազմին, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մարտավարական մոտեցումներին։
Վերապատրաստման ավարտին ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության վերապատրաստման գծով Կովկասի պատասխանատու Վինսենտ Էհրհարդին։
Բարձր գնահատելով ֆրանսիական ոստիկանության փորձը՝ Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել Ոստիկանության գվարդիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։
Վինսենտ Էհրհարդը, կարևորելով Հայաստանի Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը, վերահաստատել է փորձի փոխանակումը շարունակելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպմանը հաջորդել է վերապատրաստման ընթացքում յուրացված մարտավարական հնարքների ցուցադրական վարժանքը։
Վարժանքի սցենարը զարգացել է փուլային կերպով։
Սկզբում մոդելավորվել է խաղաղ հավաքի իրավիճակ, որի ընթացքում Ոստիկանության գվարդիայի ծառայողները ներկայացրել են օրինական պահանջներ։
Այնուհետև, ըստ սցենարի, հավաքի մասնակիցների մի մասը չի ենթարկվել օրինական պահանջներին, իրավիճակը աստիճանաբար սրվել է, իսկ ամբոխի վարքագիծը դարձել է անկառավարելի։
Իրավիճակի փոփոխությանը համապատասխան՝ ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունների մարտավարությունը՝ կիրառելով վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Ցուցադրվել են հատուկ միջոցների և ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակիցների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։
Վարժանքի ավարտին վերապատրաստման մասնակիցներին տրվել են հավաստագրեր։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը ֆրանսիացի փորձագետներին հանձնել է շնորհակալագրեր։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի 20-22-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

ՌԴ Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանները դարձյալ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածներին:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Շեբեկինոյում անօդաչուն ընկել է մարդատար ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մի կին։ Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է, վնասվել են բնակելի շենքեր, սոցիալական օբյեկտ և տրանսպորտային միջոցներ։
Շեբեկինոյի շրջանից բացի, ԱԹՍ-ների թիրախում են հայտնվել Բելգորոդի մարզի ևս երեք շրջանների բնակելի ֆոնդն ու օբյեկտները։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է․
«COP17-ին ընդառաջ հանդիպել եմ Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։
Քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։
Անդրադարձել ենք կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը»։