Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները. Պապոյան

Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և տեսանյութհրապարակել:

«Արևային պանելը արտադրում է էլեկտրաէներգիա, որի մի մասը ցերեկը օգտագործվում է, մյուս մասը՝ կուտակվում կուտակիչներում, իսկ գիշերը արդեն օգտագործվում է կուտակիչների էլեկտրաէներգիան»,-գրել է նախարարը:

3 անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական համակարգը՝ պատճառելով 2.2 մլն դրամի վնաս

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում այրվում են էլեկտրական լարեր։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 50-ամյա Արմենուհի Գ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Փիրումյանների 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի հարևանությամբ գտնվող թիվ 40/2 շենքի բակից երեք անչափահաս երեխա, պարսպի վրայով անցնելով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել ակումբի հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը՝ ակումբին պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։

shamshyan.com–ի տեղեկություններով՝ Արմենուհի Գ․-ն «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Էստոնիան Ուկրաինային uպառազինnւթյունների համար 10 միլիոն եվրո կհատկացնի

Էստոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Prioritised Ukraine Requirements List (PURL) ծրագրի շրջանակներում Ուկրաինային հատկացնել ևս 10 միլիոն եվրո՝ ամերիկյան սպառազինություն գնելու համար:

Այս մասին հայտարարել է մերձբալթյան հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնություն: Էստոնիան PURL նախաձեռնության միջոցով ներդնում է ևս 10 միլիոն եվրո, որպեսզի օգնի Ուկրաինային ստանալ իրեն անհրաժեշտ սպառազինությունը»,- գրել է Միխալը:

PURL ծրագիրը ստեղծվել է ՆԱՏՕ-ի կողմից 2025 թվականի ամռանը՝ ի պատասխան Ուկրաինային զենքի անհատույց մատակարարումները դադարեցնելու ԱՄՆ-ի որոշմանը: Այս ծրագրի համաձայն՝ Կիևը ձևակերպում է իր ռազմական կարիքները, իսկ ԵՄ երկրները գումար են հատկացնում, այդ սպառազինությունը գնում են ԱՄՆ-ից և անվճար փոխանցում Ուկրաինային:

Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Տավուշում փայտածուխի 80 արտադրամաս է գործում

Տավուշի մարզում գործում է փայտածուխի 80 արտադրամաս։ Տավուշում փայտածուխի արտադրամասերի մեծ մասը մետաղյա կիսված մեծ տակառ է, որտեղ վառելափայտը մարմանդ ծխեցնում, ածուխ են ստանում։

Այդ արտադրամասերը խախտում են բնապահպանական չափանիշները, աղտոտում մթնոլորտը, շրջակա միջավայրը։ Տավուշի մարզի անտառներում ապօրինաբար հատված վառելափայտի մեծ մասը իրացվում է մարզի փայտածուխի արտադրամասերում։

Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը, իսկ իշխանությունը Երևանում բնապահպանական մեծ համաժողով է անցկացնում։

ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. ՊՆ

Ռուսական զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի խոշորագույն մետալուրգիական կոմբինատին, որը գտնվում է Կրիվոյ Ռոգում և արտադրանք է ապահովում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի համար։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զապորոժիեում թիրախավորվել են «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատը, որն ընդգրկված է միլիարդատեր Ռինատ Ախմետովի ընկերությունների խմբում, և «Զապորոժտրանսֆորմատոր» գործարանը։

Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն ապահովում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Ժիտոմիրում հարված է հասցվել էլեկտրական ենթակայանին, որն արևմտյան մարզերից ստացվող էլեկտրաէներգիան բաշխում էր դեպի կենտրոնական շրջաններ՝ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքի համար։

Բացի այդ, խոցվել է բեռնատար նավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում Օդեսայի նավահանգիստ։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ամփոփագրից դատելով` այս գիշեր ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչ մի բալիստիկ ու ավիացիոն հրթիռ չի կարողացել խոցել։

Ռուսաստանը կիրառել է «Իսկանդեր-Մ»/ KN-23 հրթիռներ, թևավոր Х-22/32 հրթիռներ, ինչպես նաև չորս «Կալիբր»: Արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է «Զվարթնոց» տաճար

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը, պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի չարորակ ուռուցքի՝ ադենոկարցինոմայի հեռացման վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս կգա հանրության առջև՝ հոկտեմբերի 10-ի կեսօրին անցկացնելով ավանդական աղոթքը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վատիկանի տարածած հայտարարությունը։

«Հռոմի պապ Լևոն XIV-ի առողջական վիճակը կայուն կերպով բարելավվում է․ նա ի վիճակի է ինքնուրույն աշխատել և կատարել իր առօրյա պարտականությունները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Զուգահեռաբար ընթանում են նաև Հռոմի պապի՝ նոյեմբերին Հարավային Ամերիկա նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները։

71-ամյա Սրբազան Քահանայապետը վիրահատության էր ենթարկվել հոկտեմբերի 13-ին։

Հայաստանն ու Ղրղզստանը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Անձնական տվյալների պաշտպանությունն ամրապնդվում է միջազգային մասնագիտական համագործակցության միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարության և Ղրղզստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության պետական գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և ամրապնդել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։

Հուշագրի ստորագրումը հիմք կհանդիսանա ոլորտում երկկողմ մասնագիտական երկխոսության խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար։

Արդարադատության նախարարությունը շարունակում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Երևանում ընդունվել է «Երևանի հռչակագիրը՝ Գործելով հանուն բնության»

Հոկտեմբերի 16-ին՝ «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին, ընդունվել է Yerevan Declaration – Taking Action for Nature հռչակագիրը։

COP17-ին ընդառաջ ընդունված փաստաթուղթը վերահաստատում է Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը կանգնեցնելու և շրջելու կենսաբազմազանության կորստի միտումը և մինչև 2050 թվականը հասնելու բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին։

Հռչակագրի առանցքային ուղերձը հստակ է՝ քաղաքական հանձնառություններից անցում դեպի չափելի գործողություններ և իրական արդյունքներ։ Այն կարևորում է ֆինանսավորման մոբիլիզացումը, էկոհամակարգերի պահպանությունն ու վերականգնումը, գիտությունն ու նորարարությունը, միջազգային համագործակցությունը և հասարակության տարբեր խմբերի լիարժեք մասնակցությունը։

Փաստաթուղթը նաև կոչ է անում COP17-ում ձևավորել հստակ և արդյունքահեն ուղի՝ արագացնելու Գլոբալ շրջանակի և դրա 23 թիրախների իրականացումը։

Երևանից հնչած ուղերձը՝ գործողությունների ժամանակն է։

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» գագաթնաժողովին

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը Երևանում հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները։

Ընդգծելով, որ սա Ղրղզստանի ղեկավարի անդրանիկ պաշտոնական այցն է Հայաստան՝ Ժապարովը շեշտել է դրա պատմական նշանակությունը երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Նա նաև շնորհավորել է հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով առաջնորդների գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։

«Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության և հատկապես տրանսպորտային տարանցման ոլորտներում»,- նշել է Սադիր Ժապարովը։

Բարձր մակարդակի հանդիպման կարևորագույն ձեռքբերումներից է դարձել երկկողմ համաձայնագրերի ընդլայնված փաթեթի ստորագրումը, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակային ապահովմանը, կրթությանը, գիտությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։

Հատուկ տեղ է հատկացվել բնապահպանական գործընկերությանը․ կողմերը ստորագրել են Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանության վերաբերյալ փաստաթուղթ։ Ղրղզստանի ղեկավարն այդ լճերն անվանել է երկու երկրների ազգային ժառանգությունն ու անգին բնական գանձերը։

Հայտարարության ավարտին Ղրղզստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել է Բիշքեկ՝ մասնակցելու հոկտեմբերի 21-23-ը նախատեսված «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին։