Հայաստանի հարուստ գինեգործական ժառանգություն և Արենիի ջերմ  հյուրընկալություն (ֆոտոշարք)


Հայաստան


Հոկտեմբերի 3-ին Արենին կրկին դարձավ գինու, ավանդույթների և տոնական տրամադրության կենտրոն․
Փառատոնը համախմբեց տեղացիներին ու հյուրերին՝ ծանոթացնելու Հայաստանի հարուստ գինեգործական ժառանգությունը, ավանդույթները և վայելելու Արենիի ջերմ  հյուրընկալությունը։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ անցկացված փառատոնը լի էր անմոռանալի պահերով, հայկական համերով, մշակութային ավանդույթներով ու ջերմ հանդիպումներով։




Գուցե համաձայնեք հանրաքվեի գաղափարին՝ ազգովի խոսակցություն ունենանք. Միրզոյանը՝ Սահմանադրության մասին

Գուցե համաձայնեք հանրաքվեի գաղափարին՝ ազգովի խոսակցություն ունենանք. Միրզոյանը՝ Սահմանադրության մասին

Ժոզե Մոուրինյուն հանդես է եկել մամուլի ասուլիսով


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Լայպցիգի» դեմ կայանալիք տնային հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Պորտուգալացի մասնագետը խոսել է առաջիկա մրցակցի, մրցաշարային նպատակների, ֆուտբոլիստների կարգավիճակի և մրցավարության մասին։


«Լայպցիգի» և Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նպատակների մասին


««Լայպցիգն» այն թիմը չէ, որը խոշոր հաշվով պարտվեց Մյունխենում։ Դա այն թիմն է, որը հաղթեց ՊՍՎ-ին, ունի 3 միավոր և ցանկանում է դուրս գալ հաջորդ փուլ։ Մենք կարճ ժամանակահատվածում 3 հաղթանակ ենք տարել և վերջին խաղում շատ լավ տեսք ունեինք, բայց պետք է շարունակենք նույն ոգով։ Երեք հաղթանակը չի երաշխավորում չորրորդը։


Արդյո՞ք «Ռեալը» ՉԼ-ի ֆավորիտներից է. դեռ շատ վաղ է։ Այս պահին «Ռեալի» նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելը չէ, այլ հաջորդ փուլ դուրս գալը։ Երբ հավաքենք անհրաժեշտ 11 միավորը, հաջորդ խնդիրը կլինի անցումային փլեյ-օֆֆից խուսափելը, որի միջով ստիպված եղանք անցնել նախորդ մրցաշրջանում։ Դրանք լարվածությամբ ու պատասխանատվությամբ լի երկու լրացուցիչ հանդիպումներ են։ Զգացողություն ունեմ, որ լավագույն ութնյակում հայտնվելու և փլեյ-օֆֆից խուսափելու համար շատ միավորներ են պետք լինելու։ Շարժվում ենք քայլ առ քայլ»։

Վինիսիուսի «անձեռնմխելի» կարգավիճակի և Դիոմանդեի մասին


«Անձեռնմխելի է միայն ակումբի զինանշանը։ Ես չեմ սիրում «անձեռնմխելի ֆուտբոլիստ» հասկացությունը։ Խաղացողին անձեռնմխելի չեն դարձնում նրա կարգավիճակը, ավագի թևկապը, ակումբում անցկացրած տարիները կամ նրա համար վճարված գումարը։ Ֆուտբոլիստին անձեռնմխելի է դարձնում միայն խաղադաշտում ցուցադրած խաղը։ Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը՝ կարող եմ հստակ ասել, որ Վինիսիուսը խաղալու է, իսկ Դիոմանդեն դեռ չգիտի՝ կմասնակցի խաղին, թե ոչ»։


Վալդեբեբասում տարվող աշխատանքի և Բելինգհեմի մասին

«Երեկ գիշեր ես մնացել եմ մարզաբազայում, բայց ցերեկը քնել եմ ու չեմ աշխատել։ Այստեղ անցկացրած ժամերը դեռ չեն նշանակում, թե դու անընդհատ աշխատում ես. խաղացողը կարող է նույնիսկ թաքուն դուրս գալ մեքենայով, և բոլորը կմտածեն, թե նա դեռ ներսում է (ժպտում է — խմբ.): Բայց դրական առումով ինձ շատ է դուր գալիս, որ խոսում են Ջուդ Բելինգհեմի վերականգնման մշակույթի և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրության մասին, քանի որ դա ճշմարտություն է։ Նա միշտ կեսօրից հետո գալիս է ֆիզիոթերապևտի մոտ։ Բայց որպեսզի ֆուտբոլիստներն այստեղ լինեն, պետք է տեղում լինեն նաև բժշկական շտաբն ու մարզչական անձնակազմի անդամները։ Այս կոլեկտիվ դինամիկան ինձ շատ է դուր գալիս»։


Գյուլերի, Վալվերդեի դիրքերի և տակտիկական ճկունության մասին


«Նրանց համար լավագույն դիրքը խաղադաշտում լինելն է։ Երկուսն էլ ունիվերսալ են և կարողանում են հարմարվել տարբեր դիրքերի։ Յուրաքանչյուր խաղ և մրցակից մի գլուխկոտրուկ է, որը փորձում ենք հավաքել։ Ես փորձում եմ գտնել լավագույն համադրությունը՝ թիմին հավասարակշռություն և որակ տալու համար։ Ես հիմա էլ կարծում եմ, որ եթե Հռոմում առաջին րոպեներից խաղայինք Բեռնարդուի և Արդա Գյուլերի հետ, մենք 5 գոլ բաց կթողնեինք, քանի որ չէինք դիմանա մրցակցի մեկնարկային ինտենսիվությանը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։

Ինչ վերաբերում է Էսպիի և Մբապեի համատեղ խաղին՝ դժվար է նրանց միաժամանակ մեկնարկային կազմում ընդգրկելը։ Նրանք կարող են միասին խաղալ 4-4-2 սխեմայով, բայց մեր եզրայիններով դա կվերածվի 4-2-4-ի։ Նման խելահեղ բաներ կարելի է անել, երբ մրցակիցը հոգնած է, փակված է սեփական տուգանայինում և չի կարողանում 2-3 փոխանցում կատարել, ինչպես եղավ Հռոմում։ Պետք է կարողանալ կարդալ խաղը»։


Թիմի ներկայիս վիճակի և ղեկին անցկացրած 100 օրվա մասին


«Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Մենք այստեղ ենք ընդամենը 3-4 ամիս, և անհնար է արդեն լինել այն կետում, որտեղ ուզում ենք։ Հասկանում եմ, որ «Ռեալում» պահանջներն ամենաբարձրն են՝ նախկինում այստեղ աշխատել եմ 3 տարի և քաջ գիտակցում եմ դա։ Ես կամակոր մարզիչ չեմ, չեմ ապրում ու մեռնում միայն մեկ գաղափարով. միշտ բաց եմ վերլուծելու և թիմի համար լավագույնը գտնելու համար։ Ես այստեղ չեմ եկել 200 օր կամ 3 տարի մնալու նպատակով. եկել եմ ամեն օր առավելագույնը տալու և ավելի լավ ապագա կառուցելու համար»։

Մրցավարության և «Բարսելոնայի» խաղացողների՝ VAR պահանջելու կադրերի մասին


«Վաղվա խաղը սպասարկելու է բացառիկ որակներ և բնավորություն ունեցող մրցավար՝ Իշտվան Կովաչը, ով կատակներ չի սիրում։ Հաշվի առնելով նրա մակարդակը՝ կարծում եմ, որ VAR-ը նրա ներկայությամբ մեծ դեր չի խաղա։ Շատ ուրախ եմ, որ նման կարևոր խաղում նա է լինելու մրցավարը։


Իսկ ինչ վերաբերում է իսպանացի մրցավարներին՝ մրցավարական կոմիտեի նախագահը ճիշտ ինձ պես է վարվում։ Ինձ համար իմ ֆուտբոլիստներն աշխարհում լավագույնն են, իսկ նրա համար՝ իր մրցավարները։ Ես ծափահարում եմ դա, քանի որ միանգամայն նորմալ է, որ նա պաշտպանում է իր մրցավարներին այնպես, ինչպես ես՝ իմ խաղացողներին»։

026/27 մրցաշրջանում «արքայական» ակումբը Լա լիգայի 9 տուրից հետո վաստակել է 21 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Ռեալ» – «Լայպցիգ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

armsport.am




Ի՞նչ մտահոգություններ ունեք ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված. Հռիփսիմե Գրիգորյանը՝ Արարատ Միրզոյանին

Ի՞նչ մտահոգություններ ունեք ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված. Հռիփսիմե Գրիգորյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀ-ն դուրս եք բերել Քոչարյանի՝ տարածքների փոխանակման բանակցություններից. Հիմա չկա զիջելու տարածք, որ չափենք լայնությունը. Մարիա Կարապետյան

ՀՀ-ն դուրս եք բերել Քոչարյանի՝ տարածքների փոխանակման բանակցություններից. Հիմա չկա զիջելու տարածք, որ չափենք լայնությունը. Մարիա Կարապետյան

Ռուսաստանը վաղը ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը


Բիզնես


Ռուսաստանից ԱՄՆ դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը կուղարկվի հոկտեմբերի 22-ին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ լցանավի տարողությունը 40 հազար տոննա է։ Նովակը նշել է, որ Ռուսաստանը, իր հնարավորությունների սահմաններում, կբավարարի ԱՄՆ-ի դիզելային վառելիքի պահանջարկը, իսկ առաջիկայում Միացյալ Նահանգներ կուղարկվեն նաև այլ լցանավեր։



Հուսով ենք՝ հայաստանցի և ռուսաստանցի գործընկերները 3-ամսյա ժամկետում լուծումներ կգտնեն. Միրզոյանը՝ երկաթուղու մասին

21.10.2026

Քաղաքականություն

Հուսով ենք՝ հայաստանցի և ռուսաստանցի գործընկերները 3-ամսյա ժամկետում լուծումներ կգտնեն. Միրզոյանը՝ երկաթուղու մասին

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի 6 փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ներքին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշենի 6 փողոցի ասֆալտապատում՝ 2100 գծամետր ընդհանուր երկարությամբ և 10500 քմ մակերեսով, որոշ փողոցներում՝ ջրահեռացման առուների կառուցմամբ։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 4 փողոցում, իսկ մնացած երկուսում դրանք ընթացքի մեջ են։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի Վերին Դուրան, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Սուրբ Վարդան թաղամասերի 6 փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։

Միշտ կարողանում եք պոետիկ սոուսով ներկայացնել խեղված իրականություն. Արարատ Միրզոյանը՝ Արթուր Խաչատրյանին

21.10.2026, 15:23

Քաղաքականություն

Դոն Կիխոտը կարդացե՞լ եք՝ հողմաղացներ եք հնարել, դեմը կռվում եք. Ադրբեջանից գնացքը գալիս ա արդեն. Միրզոյան