Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի 6 փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ներքին Գետաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Ներքին Գետաշենի 6 փողոցի ասֆալտապատում՝ 2100 գծամետր ընդհանուր երկարությամբ և 10500 քմ մակերեսով, որոշ փողոցներում՝ ջրահեռացման առուների կառուցմամբ։

Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են 4 փողոցում, իսկ մնացած երկուսում դրանք ընթացքի մեջ են։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ներքին Գետաշենի Վերին Դուրան, Ներքին Դեմեր, Սուրբ Խաչ, Սուրբ Վարդան թաղամասերի 6 փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհներից օգտվելու հնարավորություն կունենան։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *