
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին նախատեսում է միլիարդավոր ֆունտ ստեռլինգ լրացուցիչ հատկացնել պաշտպանությանը, հաղորդում է The Sunday Times-ը։ Թերթը…
Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածությանն առնչվող երեք ծրագրերը միավորել է մեկում․ ի՞նչ նպատակ է դրվել
Ինչո՞ւ պետք է քաղաքացին 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար․ հարց՝ ՆԳ նախարարին
Նման հարց օբյեկտիվորեն բոլորիս մոտ կարող է առաջանալ։ Բայց եթե մասնագիտական առումով անդրադառնամ հարցադրմանը, պատասխանս կլինի հետևյալը՝ ճիշտ չէ համադրել հիմիկվա 1000 դրամանոց անձնագրերն առաջարկվող նոր անձնագրերի հետ, որովհետև դրանք որևէ աղերս միմյանց հետ բովանդակային առումով չունեն․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քաղաքացին պետք է 28․650 դրամ վճարի նոր կենսաչափական անձնագրերի համար։
«Ճիշտ կլինի գինը համեմատել նախկինում բիոմետրիկ փաստաթղթերի հետ, 25․ 000 դրամով է վաճառքը եղել Հայաստանի Հանրապետությունում, և այս պայմաններում նոր առաջարկը 28․650 դրամ է, այո՛, բայց պիտի նաև ընդունենք, որ այն 25․000 դրամ առաջարկը, որ տարիներ շարունակ մեր քաղաքացիներն ունեցել են և սպասարկվել են այդ առաջարկով, որևէ աղերս չունի բիոմետրիկ համակարգի հետ։ Եվ եթե նույնիսկ դուք փորձեք ձեր այդ հին, կապույտ բիոմետրիկ անձնագրով e-gate համակարգերով տարբեր երկրներում անցնել, կնկատեք, որ չի սպասարկում ուղղակի այդ փաստաթուղթն այդ համակարգերով, որովհետև այն էֆեկտը, որ ունի բիոմետրիկ համակարգը, այսինքն՝ իր մեջ պարունակող չիպը, որը հանրային նշանակության բանալի է, որը պիտի փոխանցվի, փոխանակվի Քաղավիացիայի միջազգային կոմիտեի հետ, տարբեր երկրներ պիտի ունենան և ճանաչեն քո անձնագիրը, որևէ նման պրոցես չի իրականացվել։ Եվ ես ցավով եմ նշում, որ մեր քաղաքացիները 25․000 դրամ տարիներ շարունակ վճարել են այնպիսի փաստաթղթի համար, որը հավասարազոր է այսօրվա վճարվող 1000 դրամանոց կապույտ անձնագրի համար»։
Հիմա, այս պայմաններում, ըստ նախարարի, իրենք առաջարկում են անվտանգային բարձր նշաձող ունեցող բիոմետրիկ համակարգ, որը նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևոր բաղադրիչ է, և «մեր քաղաքացիներին կտա նորանոր հնարավորություններ՝ թե՛ թվային տարբեր ծառայություններից օգտվելու, թե՛ e-gate համակարգից օգտվելու․ «Եվ մենք երբ նշել ենք 28.650 դրամ գինը, զրո դրամ ենք ավելացրել, նույնիսկ զրո լումա ենք ավելացրել որպես պետական շահույթ, այսինքն՝ սա այն գինն է, որն առաջարկել է մասնավոր գործընկերը բաց թափանցիկ մրցութային պայմաններով»։
Ակնհայտ է՝ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք ա
ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը իրենք դիտարկել են ճանապարհ՝ համապետական ընտրություններում իրենց շուրջ առկա համախմբման պահպանման և պայքարի շարունակության համար։
«Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները.
Ծաղկաձոր՝ 15.4% (449 քվե)
Մարտունի՝ 11.2% (2053 քվե)
Արտաշատ՝ 10.6% (2925 քվե)
Հրազդան՝ 9.6% (1736 քվե)
Չնայած գրանցված աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը, ուստի շնորհակալ ենք այս պայմաններում մեզ քվեարկած յուրաքանչյուր քաղաքացու՝ աջակցության և վստահության համար։
Շնորհակալություն նաև չորս համայնքների ՀՅԴ կառույցների ընկերներին, թեկնածուներին ու թիմերին՝ նվիրումի ու կատարած հսկայական աշխատանքի համար։
ՏԻՄ ընտրությունների մանակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման և պայքարի շարունակության համար։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ»,- նշել է Սաղաթելյանը։
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ժամանակ․ ՆԳՆ
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն․ հյատնում են ՆԳՆ-ից։
«Առերևույթ 10 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1, ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 7, ընտրակաշառք տալու՝ 1, կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ է դիմել 363 քաղաքացի։ Նրանցից 362-ին տրամադրվել են քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքներ, մեկ դիմում մերժվել է։
Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 25-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներ է դիմել 14, իսկ համապատասխան ստորաբաժանումներ՝ 535 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։
Արագածոտնում ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից 2–ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր
Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է զգալիորեն ավելացնել արհեստական բանականության զարգացման համար հաջորդ տարի հատկացվող բյուջեն։ Նախաձեռնության շրջանակում նախա…
Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Անի համայնքի Իսահակայն գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ աճեցրել է կանեփ և դրանից պատրաստած մարիխուանան պահում է տանը։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 16-ին կատարված զննությամբ գոմում և խորդանոցում հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչներ և թղթե փաթեթներում ու ապակե տարաներում լցված մոտ մեկ կիլոգրամ մարիխուանա։
Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել անձնական օգտագործման համար։
Նախաքննությունը շարունակվում է։
Գերմանիայի նավահանգստում զբոսանավը բախվել է կոնտեյներատար նավի