
Ամերիկացի գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիան, որը Միացյալ շտաբի ռազմավարության, պլանավորման և քաղաքականության (J5) տնօրենն էր և աշխատանքից ազատվեց պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից, կասկածվում է լրագրողներին Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ: Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակին:
Խոսնակի խոսքով՝ գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիան ձախողել է գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքի հետ կապված երեք պոլիգրաֆիկ թեստ: Հետաքննությունը փոխանցվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը:
Սիլվիան նաև կասկածվում է Փենթագոնի դիմաց լրագրողների հետ հանդիպելու մեջ՝ նրանց գաղտնի նյութեր փոխանցելու հավանական նպատակով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հեգսեթը նոր սահմանափակումներ է մտցրել, որոնք պահանջում են, որ լրագրողները ուղեկցվեն շենքում տեղաշարժվելիս:
Փենթագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտարարել է, որ անձնակազմի վերաբերյալ որոշումը հիմնված է «Ռազմաօդային ուժերի հատուկ հետաքննությունների գրասենյակի կողմից անցկացված խոշոր հետաքննության» վրա: Նա չի նշել Սիլվիային անունը կամ չի տրամադրել լրացուցիչ մանրամասներ:
Փարնելը նաև զգուշացրել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ կասկածվողներին. «Մեր խոստումը դատարկ խոսքեր չէին։ Մենք խոստացանք գտնել ձեզ, և մենք լուրջ էինք»։
Սիլվիան Հեգսեթի օրոք ազատված երկրորդ J5 տնօրենն է։ Գեներալ-լեյտենանտ Ջոն Մաքգին ևս նախկինում կորցրել էր իր պաշտոնը։ Այս տարվա սկզբին Հեգսեթը նաև ազատեց գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսին, որն այն ժամանակ Միացյալ շտաբի պետն էր։
Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասաց, որ Սիլվիային սպասում են մեծ խնդիրներ` տևական ժամանակով»։