Քննարկե՞լ եք «Վեոլիա Ջուր»-ից կառավարումը վերցնելու հարցը՝ հաշվի առնելով ջրի որակի խնդիրը․ Տիգրան Աբրահամյան․

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի բակում ծաղիկներ խոնարհելու էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ծաղիկներ խոն…
Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը:
Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։
ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։
Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։
Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։
Տեղեկանք. ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնությունը կոչված է ձևավորելու 18-րդ թիրախի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և գործնական միջավայրը՝ համադրելով բարձր մակարդակի քաղաքական հանձնառությունը, երկրների միջև փորձի և գիտելիքի փոխանակումը և ազգային մակարդակում կոնկրետ բարեփոխումների իրականացումը։ Դրա երեք բաղադրիչների միջոցով նախատեսվում է միաժամանակ ամրապնդել միջազգային համագործակցությունը, խթանել քաղաքականությունների և ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը կենսաբազմազանության նպատակներին և աջակցել երկրներին վնասակար խթանների բացահայտման ու բարեփոխման, դրական խթանների մշակման և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների կիրառման հարցերում։

Դատախազության պնդմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2…
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում։
«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։
Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։
Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։
«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։
Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան»։
Հայաստանում շինհրապարակներում անվտանգության խախտումների հետ կապված պատահարների թիվն աճում է։ 2023 թվականին արձանագրվել է 131 պատահար, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ 277։ Բաց տվյալների համաձայն՝ 2023 թվականից մինչև 2026-ի առաջին կիսամյակի ավարտը շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։
Միայն 2026 թվականին՝ մինչև հոկտեմբերի սկիզբը, շինհրապարակներում արձանագրվել է մահվան 9 դեպք։ Իսկ տեսչական մարմնի տվյալների մասին Հանրային ռադիոյի հրապարակման համաձայն՝ 2026-ին իրականացված 38 ստուգողական միջոցառումից 25-ում խախտումներ են հայտնաբերվել։
Հոկտեմբերի 19-ին Երևանի Ֆուչիկի փողոցի 29/2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը, ըստ հրապարակված տեղեկությունների, տասներորդ հարկից ընկել է վերելակի հորանը և մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Դեպքի հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ։
Արթուր Չախոյանը, անդրադառնալով շինհրապարակներում անվտանգության խնդիրներին, պնդում է, որ խախտումները հաճախ տեսանելի են անգամ առանց մանրակրկիտ ստուգման։ Նրա խոսքով՝ շինարարական հրապարակներում երբեմն բացակայում են նույնիսկ փոշեպաշտպան ցանցերը, իսկ անվտանգության այլ պահանջների պահպանումը նույնպես մտահոգիչ է։
Աշխատանքի և առողջության տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանի խոսքով՝ շինհրապարակներում տարածված խախտումներից են պաշտպանիչ սաղավարտների և բարձրության վրա աշխատելու համար նախատեսված ապահովիչ գոտիների չօգտագործումը, ինչպես նաև վտանգավոր հատվածների ցանկապատերի, արգելապատնեշների ու նախազգուշացնող նշանների բացակայությունը։
Տեսչական մարմինը կարող է արձանագրել խախտումները, պարտադիր կարգադրագիր տալ դրանք վերացնելու համար և վարչական տույժեր կիրառել։ Սակայն աշխատանքի անվտանգության վերահսկողության շրջանակում մարմինը իրավասու չէ կասեցնել շինարարական աշխատանքները։
Ֆուչիկի փողոցի դեպքից հետո տեսչական մարմինը հայտնել է, որ սկսել է ուսումնասիրություն։ Հարությունյանի խոսքով՝ տեսչական ստուգմամբ կարող են բացահայտվել անվտանգության պահանջների խախտումներ, որոնք կարող էին նպաստել պատահարի առաջացմանը, իսկ մահվան պատճառի և դեպքի հետ հնարավոր պատճառահետևանքային կապի վերջնական գնահատականը պետք է տրվի քրեական վարույթի շրջանակում։