Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին

Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ


Հայաստան


ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողը տեսահսկման համակարգի միջոցով նկատել է, որ հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՔԿԾ-ն։

«Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տեղանքի զննություն՝ միաժամանակ հսկողություն սահմանելով տվյալ խցի ներսում։

Զննության ընթացքում արգելագոտու տարածքում հայտնաբերվել է մեկ փաթեթ, ևս մեկ փաթեթ հայտնաբերվել է նշված խցի պատուհանագոգի արտաքին հատվածում։ Փաթեթներում առկա են եղել 8 բջջային հեռախոս, հեռախոսի 4 պատյան, 2 զույգ ականջակալ և լիցքավորման լար։

Բացի այդ՝ նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որն աննախադեպ է տարածաշրջանի անկախ պետությունների պատմության մեջ․ Ալիև

Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։ Ադրբեջանի նախագահը դրական զարգացումներից մեկը նշել է Հայաստանի հետ խաղաղության ձեռքբերումը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսին։

«Համաձայնագրի նախաստորագրման վայրը նույնպես մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե իրենց տարաձայնությունների վերաբերյալ փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։

Միաժամանակ ստորագրվել է համատեղ հռչակագիր։ ԱՄՆ նախագահը այս փաստաթուղթը ստորագրել է որպես վկա», – նշել է Ալիևն՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք չի եղել տարածաշրջանի անկախ պետությունների պատմության մեջ։

Նախագահի որդին, որ թեկնածու էր նախագահի, սարսափած է


Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին՝ Ֆլավիո Բոլսոնարոն, հրաժարվել է ընտրությունների արդյունքները չեղարկելլու իր ջանքերից՝ վախենալով բանտարկությո…

Գերմանիան հատուկ նշանակության ուժերին նախապատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը․ Bild

Գերմանիան իր զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախապատրաստում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ վկայակոչելով բրիգադի հրամանատար Անդրեաս Քյունեին։

«Մենք կենտրոնանում ենք կոնկրետ հակառակորդի՝ Ռուսաստանի դեմ»,- թերթին ասել է Քյունեն։

Նրա խոսքով՝ հատուկջոկատայիններին պատրաստում են երկարատև գործողություններ իրականացնելու համար։ Վարժանքների ընթացքում նրանք սովորում են դիմակայել տանկերին, հրետանուն, անօդաչու թռչող սարքերին և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին, ինչպես նաև գործել սաստիկ ցրտի պայմաններում։

Պարբերականի տվյալներով՝ ստորաբաժանումն ունի շուրջ 1500 զինծառայող և աշխատակից, որոնցից միայն մեկ երրորդն է հատուկ նշանակության ուժերի զինծառայող, իսկ մնացածը վարչական անձնակազմն է։

Միգուցե միանգամից հողի, ջրի, օդի և կրակի՝ Կառավարությանն առընթեր կոմիտե ստեղծե՞նք․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Միգուցե միանգամից հողի, ջրի, օդի և կրակի՝ Կառավարությանն առընթեր կոմիտե ստեղծե՞նք․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, էնքան շինթույլտվություններ են տրվել, որ ջուրը չի հերիքում


Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, էնքան շինթույլտվություններ են տրվել, որ ջուրը չի հերիքում

Որ հասցեներում գազ չի լինի. հասցեներ


Հայաստան


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցի թիվ 62, 62/1, 62/2, 64, 66 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Արտաշիսյան, Շարուրի, Շիրակի փողոցներով, Շիրակի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
  
Հոկտեմբերի 27-ին ժամը 13:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1, 2, 3, 4, 5, 1ա, 2ա, 3ա, 6, 7, 8, 9, 10, 11, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
 
Հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի, Փոքր Պարնի, Սարամեջ, Ծաղկաբեր, Կաթնաջուր բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։