Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները


Հարեվաններ


Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանը ռեակտիվ շարժիչով ԱԹՍ-ով հարվածել է Դնեպրի երկաթուղային կայարանին։ Թիրախում է հայտնվել Զապորոժիե ուղևորվող քաղաքացիական գնացքներից մեկը: Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, կան վիրավորներ: Կրեմենչուգում էլ բազմահարկ շենքին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդվում է տուժածների մասին։

Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի նախագահը սարսափելի է որակել Դնեպրում տեղի ունեցածը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկեն:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 1214 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Թիրախում են եղել Սմոլենսկի, Վորոնեժի, Ռյազանի, Ռոստովի, Մոսկվայի և այլ մարզեր, ինչպես նաև Բաշկորտոստանը։ Նշվում է, որ սա պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածներից մեկն է:



Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին


Հայաստան


Կառավարությունը սահմանել է որդեգրման ենթակա երեխաների տվյալներն օտարերկրյա կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին տրամադրելու, նրանց որդեգրելու ցանկություն հայտնած որդեգրել ցանկացող անձանց հետ աշխատանքներն իրականացնելու, տվյալները հետ կանչելու կարգը։

Ըստ այդմ՝ կարգավորվում են ՀՀ օրենսդրության համաձայն օտարերկրյա որդեգրման ենթակա ճանաչված և որպես այդպիսին հաշվառված երեխաների վերաբերյալ տվյալների փոխանցման ու օտարերկրյա որդեգրման գործընթաց իրականացնելու նպատակով համապատասխան պետությունների իրավասու մարմինների հետ աշխատելու հետ կապված իրավահարաբերությունները։

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ դեռևս 2007 թ. վավերացրել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան, որով կարգավորվում են օտարերկրյա որդեգրման իրականացման և դրա շրջանակներում պետությունների միջև համագործակցության հետ կապված իրավահարաբերությունները։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները Կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման համար նշանակում են կենտրոնական մարմիններ։ Կոնվենցիայի 4-րդ գլխով նախատեսվում են օտարերկրյա որդեգրման ընթացակարգը և դրա շրջանակներում պետությունների կենտրոնական մարմինների միջև համագործակցության առանձնահատկությունները։

Ըստ այդմ՝ սահմանվել է օտարերկրյա որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ ապանձնավորված տվյալները փոխանցելու՝ կենտրոնական մարմնի պարտականությունը, ինչպես նաև մանրամասն սահմանվել են այն տվյալները, որոնք ենթակա են փոխանցման։

Նշված տվյալները սահմանվել են՝ հիմք ընդունելով երեխայի այն բնութագրերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել որդեգրել ցանկացող անձի հետ նախնական համադրումը, այսինքն՝ համադրման տեխնիկական փուլն իրականացնելու համար։

Սա թույլ կտա ընդունող պետությունների իրավասու մարմիններին՝ նախապես համոզվելու, որ ՀՀ-ից երեխա որդեգրելու համար դիմում են ներկայացնում միայն այն անձինք, որոնք կարող են ապահովել տվյալ պահին ՀՀ-ում որդեգրման համար հասանելի երեխաների կարիքների բավարարումը և որոնց ցանկալի չափանիշներին համապատասխանող երեխաներ տվյալ պահին որդեգրման համար հասանելի են ՀՀ-ում՝ բացառելով անհարկի լրացուցիչ դիմումների ներկայացումը։

Այս մոտեցումը կերաշխավորի ոչ միայն երեխայի լավագույն շահից բխող որդեգրման համակարգի ձևավորումը, այլ նաև որդեգրել ցանկացող անձանց սպասման ժամկետների կրճատումը։



Կաթողիկոսն ընդունել է Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենին

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։ Կարևորվեց քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։ Քննարկվեցին նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։

Իտալիայում ձերբակալել են սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 22-ամյա երիտասարդի

Իտալիայում ձերբակալել են 22-ամյա երիտասարդի, որը կասկածվում է Միլանի մերձակայքում գտնվող սինագոգում և մզկիթում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, հայտնում է Ansa-ն։

Ձերբակալման հրամանագիրն արձակել է Միլանի քննչական դատավորը՝ իրավապահ մարմինների միջնորդությամբ։

Կարաբիներների տվյալներով՝ կասկածյալը մանրամասն ծրագրել էր պայթուցիկ սարքերի պատրաստումն ու հրազենի ձևափոխումը։ Նրա էլեկտրոնային սարքերի ուսումնասիրությամբ սպիտակ ռասայի գերազանցության, աքսելերացիոնիզմի, Հոլոքոստի ժխտման և այլատյացության գաղափարներ պարունակող նյութեր են հայտնաբերվել։

Քննությամբ նաև պարզվել է, որ երիտասարդը պարբերաբար ինքնուրույն պատրաստվել է ահաբեկչական գործունեության և փնտրել քիմիական նյութեր, որոնք կարող էին օգտագործվել պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։

Բացի դրանից, նրա սարքերում քարոզչական նյութեր և հանցագործությունների կոչեր պարունակող տեքստեր են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ գաղափարական մանիֆեստներ, դրանց թվում՝ 2011 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտյոյա կղզում ահաբեկչություններ իրականացրած Անդերս Բրեյվիկին առնչվող նյութեր են հայտնաբերվել։

Երիտասարդը կասկածվում է Իտալիայի քրեական օրենսգրքի 270-quinquies հոդվածով նախատեսված հանցագործության մեջ։ Այդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ահաբեկչական, այդ թվում՝ միջազգային բնույթի հանցագործություններ կատարելու նպատակով ուսուցում անցնելու համար։

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում

COP17-ին նվիրված Regional Post ամսագրի հատուկ թողարկման մեջ IDBank–ը կիսվել է իր ռազմավարական տեսլականով և հանձնառությամբ՝ թվային նորարարության, կենսաբազմազանության պահպանման ու «կանաչ» տրանսֆորմացիայի ուղղություններով։

Հոդվածում անդրադարձ է կատարվում այն թվային լուծումներին, որոնք IDBank-ը կիրառում է սոցիալապես պատասխանատու գործունեության ընդլայնման և ածխածնային հետքի նվազեցման համար։ Ավելի քան 1 մլն օգտատեր ունեցող Idram&IDBank հարթակի օրինակով ընդգծվում է, թե ինչպես են ֆինտեխ գործիքները փոխում մարդկանց առօրյա վարքագիծը՝ ֆինանսական ծառայությունները դարձնելով ավելի հասանելի, արդյունավետ ու ներառական Հայաստանի բոլոր մարզերում։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի IDBank-ի 35-ամյակի շրջանակում մեկնարկող մեծամասշտաբ բնապահպանական նախագծերը՝ միտված քաղաքային էկոհամակարգերի վերականգնմանը։ Ներկայացված են Մատենադարանի հարակից տարածքում 1.2 հա կենսաբազմազանության, գիտակրթական և մշակութային այգու ստեղծման, Երևանի Մոսկովյան պուրակի բարեկարգման և Շիրակի մարզում իրականացվող «Սիմֆոնիկ անտառ» ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ում IDBank-ի բովանդակային մասնակցությանը, միջազգային և տեղական գործընկերություններին, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմանն ու կլիմայական օրակարգում կանանց առաջնորդության խթանմանն ուղղված նախաձեռնություններին։

Կարդացեք հոդվածն ամբողջությամբ՝ Regional Post-ի էլեկտրոնային հարթակում։

 

         ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ

 

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 244 կարգապահական տույժ

ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները․

«2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 244 կարգապահական տույժ, այդ թվում՝

– հայտարարվել է նախազգուշացում` 14

– հայտարարվել է նկատողություն` 158,

– հայտարարվել է խիստ նկատողություն` 33,

– հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 26,

– ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից` 13։

Միաժամանակ, ոստիկանության 16 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 4 կարգապահական տույժ, որից՝ 2 «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։

Միաժամանակ, Փրկարար ծառայության 1 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարար ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 9 կարգապահական տույժ, որից՝ 4 «նախազգուշացում», 2 «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է կիրառվել է 2 կարգապահական տույժ, որից՝ 1 «նախազգուշացում», 1 «խիստ նկատողություն»։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 11 կարգապահական տույժ, որից՝ 10 «նկատողություն», 1 «խիստ նկատողություն»։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների ծառայողական քննությունների 10 նյութեր, որոնցով նախաձեռնվել են 9 քրեական վարույթներ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Դրանք պարունակել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, խոշտանգման, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքեր։

Նշված ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության՝ 20 և փրկարարական՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութեր ու եզրակացություններ:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 19 և փրկարարական 1 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 7 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 13 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»։

Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով՝ «Սադախլո» մաքսային անցակետում օտարերկրյա քաղաքացին փորձել է անցկացնել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 1707 գրամ քաշով՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։

Փորձաքննությամբ առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 հազար 585 լարի, ինչը համարժեք է մոտ 225 հազար ԱՄՆ դոլարի։

Գործի նյութերը փոխանցվել են իրավասու մարմիններին՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։

Հարություն Մկրտչյանը կոչ է անում ընդդիմության «հետույքը պճկովի դեղձ սարքել» (լուսանկար)

Հարություն Մկրտչյանը կոչ է անում ընդդիմության «հետույքը պճկովի դեղձ սարքել»

Ինչպես հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել էր այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին ու գրել. «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ»։ Նրա գրառման մեկնաբանությունների բաժնում ՔՊ-ական պատգամավորները շարունակել են նույն ոճով: Մասնավորապես Հարություն Մկրտչյանը գրել էր. «Սրանց հետույքը պետք է պճկովի դեղձ սարքել, հերիք եղավ, բոլ եղավ»: Ավելի ուշ նա հեռացրել է իր մեկնաբանությունը: