«Նիկոլ Փաշինյանը սերունդ է փոխում»․ Նաիրի Հոխիկյան

«Նիկոլ Փաշինյանը սերունդ է փոխում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ձեզ թվում է, թե Փաշինյանի ուշադրության կենտրոնում ծիգրովկա հագած և «փրգիչ» գոռացող կիսագրագետ մասսան է, ապա պիտի ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Նրանք պետք են անցումային փուլերում գլխաքանակ ապահովելու և կեղծ լուրերի ազդեցության համար, որոնց նույնքան հեշտությամբ գրողի ծոցն է ուղարկելու, որքան հեշտությամբ իր հետևից տանում է։
     Փաշինյանի ուշադրությունը երիտասարդ սերունդն է, որի դաստիարակության ու արժեքային մտածողության վրա աշխատում են կրթական ծրագրերը։ Հայաստանի դպրոցները հիմա ակտիվ զբաղված են երկրի թուրքականացման համար։
     Մինչ ընդդիմությունը վերահաս աղետների մասին կոկորդ է պատռում հրապարակային ելույթներում, իշխանության տարբեր մարմիններ կազմակերպում են ճամբարներ, ակումբներ, հատուկ դասընթացներ պատանիների ու երիտասարդների համար, Նիկոլ Փաշինյանը և իր կողքի մարդիկ հաճախակի հանդիպումներ են ունենում երիտասարդ ակտիվիստների, առաջնորդական հակումներ ունեցող երիտասարդների հետ և նրանց պատմում իշխանության քաղաքական նպատակների մասին։
     Ու մի կարծեք, թե մարդիկ թակարդ չեն ընկնի։ Այն էլ ինչպես են ընկնում։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է համոզիչ խոսել, այնքան համոզիչ, որ մարդիկ սկսում են կարծել, թե գալիքի լավագույն ճանապարհը այսօր հայրենիքից հրաժարվելն է, որովհետև ժամանակները արագ են փոխվում, և երեկվա հայրենական արժեքները այսօր այլևս բանի պետք չեն։
     Մի իրականության մեջ, երբ ընդդիմությունը որևէ գաղափարական, նախաձեռնողական աշխատանք չի տանում, գալիքի ծրագրեր չի ներկայացնում, ազգային պետության իր տեսլականը չի պատմում ու բավարարվում է Նիկոլին հայհոյելով, իշխանությունը հետևողականորեն փոխում է հանրության մտածողությունը, անհատական կամ խմբային աշխատանքով ձևավորում է գաղափարական կողմնորոշումներ, որոնք էլ վաղը հիմք են լինելու ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ Հայաստանի ազգային պետության քայքայման և ազգային ինքնության փոխակերպման համար, երբ այլևս դադարում ենք հայ լինել, ու համաշխարհային գլոբալացման մեջ ազգի ներկայացուցիչները գերադասում են լինել թուրք կամ ադրբեջանցի՝ ավելի ապահով ու ավելի լավ ապրելու համար։
     Դպրոցներն ու համալսարանները՝ իրենց տնօրեններով ու մանկավարժական կոլեկտիվներով հանդերձ, աչքերը փակ իրականացնում են սերունդների գաղափարական բնաջնջման աշխատանքը, որի կրթական ծրագրերը ստանում են վերևից։
     Լավ սովորիր ուրանալ հայրենիքդ, որ լավ ապրես»։

Հռոմի պապ Լևոն XIV-ը քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում՝ դառնալով ամերիկյան ընտրություններին մասնակցած առաջին պոնտիֆիկոսը։ Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Վատիկանից, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քվեաթերթիկն ուղարկել է Չիկագո։

«Սրբազան հայրը համոզմունք է հայտնել, որ քաղաքացիներն իրավունք և պարտականություն ունեն մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

Պապականության պատմությանն առնչվող մի քանի գրքերի հեղինակ, բրիտանացի պատմաբան Մայքլ Ուոլշը կարծում է, որ Լևոն XIV-ը, ամենայն հավանականությամբ, դարձել է առաջին պապը, որը քվեարկել է աշխարհիկ ժողովրդավարական ընտրություններում, փոխանցում է CNN-ը:

Ընդ որում, պատմական վկայություններ չկան այն մասին, որ նրա նախորդները երբևէ մասնակցել են նմանատիպ քվեարկությունների:

Սուրբ Աթոռի առաջին ամերիկացի գահակալը որպես ընտրող գրանցված է մկրտության ժամանակ ստացած իր անունով՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևո։ Նա գրանցված է Չիկագոյի Նյու Լենոքս արվարձանում, որտեղ ապրում է նրա եղբայրը՝ Ջոնը։ Վերջին տարիներին պոնտիֆիկոսը մասնակցել է ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների նախնական ընտրություններին, ինչպես նաև քվեարկել 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Ակնկալվում է, որ Լևոն XIV-ի քվեաթերթիկում ներառված կլինեն ԱՄՆ Սենատի, Իլինոյսի նահանգապետի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

2025 թվականի մայիսին պապ ընտրվելուց հետո Լևոն XIV-ը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին առավել ակտիվ մասնակցել հանրային կյանքին։ Նա նաև արտահայտվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի և Վաշինգտոնի միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ՝ հրապարակային տարաձայնությունների մեջ մտնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:

Պոնտիֆիկոսը վաղուց է հետաքրքրվում հարազատ նահանգի քաղաքականությամբ։ Դեռևս 2011 թվականին, որպես քահանա Ռոբերտ Պրևո, նա անձամբ նամակ էր գրել Իլինոյսի այն ժամանակվա նահանգապետ Փեթ Քուինին՝ շնորհակալություն հայտնելով մահապատժի վերացման համար։

Չնայած այն հանգամանքին, որ Լևոն XIV-ը Վատիկան պետության ղեկավարն է, նա պահպանում է ԱՄՆ քաղաքացիությունը և իրավունք ունի մասնակցելու ամերիկյան ընտրություններին: Չի հստակեցվում՝ նա քվեաթերթիկն անմիջապես Վատիկանի՞ց է ուղարկել, թե՞ օգտվել է այլ եղանակից։

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով կատարել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27տ ջուր, միևնույն ժամանակ, իրականացրել են հերթապահություն՝ մինչ կոմունալ ծառայությունների մոտենալը։

Ռուսները Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավ է խոցել


Ռուսաստանի զինուժը Օդեսայից դեպի հարավ ընկած հատվածում Ուկրաինայի ԶՈւ-ի կարիքների համար ռազմական բեռներ տեղափոխող նավ է խոցել: Այս մասին հայտնում է Ռուսաստան…

Ավանում և Կոտայքի մարզում փրկարարները ջրահեռացնող պոմպեր են գործի դրել․ ՆԳՆ

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ․ հատնույմ են ՆԳՆ-ից։

«Դեպքի վայրեր մեկնած փրկարարները տեղում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27 տոննա ջուր»,- ասված է հաղորդագրությունում։

«Հրապարակ». Ո՞վ կվերցնի ՏԻՄ-երը նոյեմբերի 29-ին


Երեկ ԿԸՀ-ն նիստ է անցկացրել եւ ավտոմատացված համակարգի միջոցով բաշխել առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովներում նախագահների ու քարտուղարների պա…

Հորմուզի նեղուցում ծովային ականի բախվելու հետևանքով չորրորդ նավթային սուպերտանկերն է բռնկվել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականի բախվելու հետևանքով չորրորդ նավթային սուպերտանկերն է բռնկվել, հաղորդում է Mehr-ը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տվյալներով՝ տանկերը, անտեսելով ռադիոկապով փոխանցված բազմակի նախազգուշացումները, փորձել է լքել նեղուցը հարավային երթուղով, որն իրանցի զինվորականները հայտարարել էին վտանգավոր և չթույլատրված։

Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ տանկերը տեղափոխում էր ավելի քան երկու միլիոն բարել հում նավթ։ Ականի հետ բախումից հետո հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նավը հրդեհվել է։ Իրանական կողմի տվյալներով՝ հրդեհը շարունակվում է։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ տանկերն անտեսել է ռադիոկապով տրված նախազգուշացումները և փորձել է դուրս գալ նեղուցից այն երթուղիով, որն իրանցի զինվորականները վտանգավոր և չթույլատրված են համարել։

Եվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար

Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ:

Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։

Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր

Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց հնարավոր տոկոսային եկամուտը հաշվի առնելու։

Խնայելու համար կարևոր է ոչ միայն գումար առանձնացնելը, այլև սեփական նպատակներին և հնարավորություններին համապատասխան տարբերակ ընտրելը։

Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ Ամիօ բանկը ներկայացնում է գումարը խնայելու և ներդնելու երեք տարբերակ։

Խնայողական հաշիվ

Ամիօ բանկի խնայողական հաշիվը կարող ես պարբերաբար համալրել և անհրաժեշտության դեպքում օգտվել կուտակված գումարից։ Հաշիվը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, իսկ հաշվարկված տոկոսագումարներն ամեն ամիս ավելացվում են մնացորդին։

Պարտատոմսեր

Եթե ցանկանում ես խնայողություններդ ներդնել և պարբերաբար արժեկտրոնային եկամուտ ստանալ, կարող ես դիտարկել Ամիօ բանկի պարտատոմսերը։

Ներդրումը հնարավոր է սկսել մեկ պարտատոմսից, իսկ արժեկտրոնային եկամուտը ստանալ՝ թողարկման պայմաններով սահմանված պարբերականությամբ։ Պարտատոմսի անվանական արժեքը վերադարձվում է մարման ժամկետին։

Ավանդ

Տոկոսային եկամուտ ստանալու մեկ այլ հուսալի և շահավետ տարբերակ է ժամկետային ավանդը։ Ամիօ բանկում դրամային ավանդ կարող ես ներդնել՝ սկսած 30,000 ՀՀ դրամից։ Հասանելի են նաև ավանդներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով՝ տարբեր ժամկետներով։

Սկսիր նպատակից՝ ընտրելով Քեզ հարմար տարբերակը։

Ամիօ բանկի առաջարկներին ծանոթացիր հետևյալ հղումներով՝

Խնայողական հաշիվ | Պարտատոմսեր | Ավանդներ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am


🟣  Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերին


 

ԱՄՆ-ը ծրագրում է արտաքսել թալիբների՝ իշխանության վերադառնալուց հետո փախուստի դիմած ավելի քան 150 աֆղանցու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Աֆղանստան արտաքսել ավելի քան 150 աֆղան միգրանտի․ նրանցից շատերը երկիրը լքել են 2021 թվականին՝ թալիբների իշխանության վերադարձից հետո։

The New York Times-ի տվյալներով՝ տասնյակ աֆղաններ ձերբակալվել են Լուիզիանա նահանգի միգրացիոն իշխանությունների կողմից։ Նրանց արտաքսման առաջին չվերթը կարող է իրականացվել արդեն երկուշաբթի օրը։ Եթե այս ծրագրերն իրագործվեն, սա կդառնա ԱՄՆ-ից Աֆղանստանի քաղաքացիների՝ միանվագ իրականացվող ամենախոշոր արտաքսումներից մեկը։

Ամերիկյան իշխանությունները նախատեսում են միգրանտներին ուղարկել Պակիստանի տարածքով, քանի որ Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունի թալիբների կառավարության հետ և զրկված է Աֆղանստան նրանց վերադարձն անմիջականորեն կազմակերպելու հնարավորությունից։

AfghanEvac կազմակերպության ղեկավար Շոն Վան Դայվերը հայտարարել է, որ արտաքսման վտանգի տակ հայտնվածների թվում կան ամերիկացի զինվորականների հետ ծառայած անձանց հարազատներ։ Նրա խոսքով՝ այդ ընտանիքները կարող են բախվել թալիբների կողմից հալածանքների ենթարկվելու վտանգին։

Վան Դայվերը Կոնգրեսին կոչ է արել ԱՄՆ-ում գտնվող աֆղաններին տրամադրել ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ, ինչը կօգնի զերծ պահել նրանց արտաքսումից։

Թրամփի վարչակազմը պնդում է, որ միգրացիոն քաղաքականության խստացումն ու զանգվածային արտաքսումներն անհրաժեշտ են ներքին անվտանգությունն ամրապնդելու համար։ Իրավապաշտպաններն, ընդհակառակը, գտնում են, որ այս միջոցառումները ոտնահարում են պատշաճ իրավական ընթացակարգի ու խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև անապահով միջավայր են ստեղծում բնակչության խոցելի խմբերի համար։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել է հաստատել ապագա արտաքսումների ծրագրերը՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգության պահանջները։

Մինչդեռ Պակիստանը 2023 թվականից ի վեր Աֆղանստան է արտաքսել ավելի քան երկու միլիոն աֆղան քաղաքացու, ինչն ավելի է մեծացրել ճնշումը թալիբների իշխանության տակ գտնվող երկրի բնակչության վրա։

Հորդառատ անձրև հանրապետությունում․ փրկարարները հեռացրել են մոտ 27 տոննա ջուր

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով կատարել են ջրահեռացման աշխատանքներ՝ հեռացնելով ընդհանուր մոտ 27տ ջուր, միևնույն ժամանակ, իրականացրել են հերթապահություն՝ մինչ կոմունալ ծառայությունների մոտենալը։