Պաշտոնատար անձը քաղաքացուն զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 դոլար կաշառք. ՀԿԿ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:

Բացի այդ, նշված քրեական վարույթի մեկ այլ դրվագով պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև նույն աշխատակիցը, մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք: Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի: Նրանցից 6-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նոյեմբերի 2-7-ը «Զվարթնոց»-ում կգործեն չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնել են, որ նոյեմբերի 2-7-ը օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ կգործեն չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ։

Մասնավորապես նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ը, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ը։ 

Պետրոս Պետոյանի կյանքի կանոնները. ուզո՞ւմ ես ես մեկնել Բարսելոնա, գրություն գրիր

Վերջերս Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը մի գրություն է գրել Տիգրան Ավինյանին, ըստ որի` ինքն իրեն պատրաստվում է Երևանի բյուջեի հաշվին Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք գործուղել։

Կարելի էր կարծել, որ նա մեկնում է ինչ֊որ գիտաժողովի կամ նման այլ միջոցառման, որին հեռավար մասնակցելը անհնար կլիներ։

Գործուղմանը, ըստ կարգի, պետք է հետևեր հաշվետվություն կամ զեկուցագիր։ Ավաղ, ընդամենն իր ֆեյսբուքյան էջում Պետոյանը երկու բառով պատմել է այս թանկարժեք գործուղման մասին, այն է` «Հուսանք մյուս տարի Երևանում»։


Այլ գրառմամբ Կենտրոնի ղեկավարը փոխանցում է, որ սա, իր բառերով ասած, «աշխարհի լավագույն կայֆերիցա»։

Բարեբախտաբար, Գրիգոր Հասրաթյանը, Մուրադ Մուրադյանը կամ Երևան քաղաքի այլ հարգարժան ղեկավարներ մեր օրերում ողջ չեն…

Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ

Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ

Մենք ԼՂ-ի ու ՀՀ-ի միավորման նպատակ չունենք. Սրբուհի Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու նպատակ չունի։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության մշակման գործընթացին։

«Մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման վերաբերյալ։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության հարատևության, բարեկեցության, զարգացման, անկախության և ինքնիշխանության ամրապնդման նպատակներ», -նշել է նախարարը։

Գալյանի խոսքով՝ Անկախության հռչակագրում ամրագրված որոշ նպատակադրումներ այլևս ժամանակավրեպ են, թեև հռչակագիրը հնարավոր չէ ջնջել պատմությունից։

Նախարարը նաև հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները շարունակվում են, իսկ վերջնական տեքստի պատասխանատվությունը կրելու է Արդարադատության նախարարությունը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կշարունակի մասնակցել քննարկումներին, սակայն նախագիծը կհրապարակվի նախարարության անունից։

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին՝ Գալյանն ընդգծել է, որ քաղաքական ուժերը չպետք է խոչընդոտեն ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով իր կամքն արտահայտելու հնարավորությանը։

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու և վճարելու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու և վճարելու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ

Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան

Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Բոլոր սցենարներում մենք ունենք հաշվարկներ, Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի, բայց իրենք 69 տոկոս են գրել»,- նշել է նա:

Վարդենիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 57 ծառ հատած անձին

Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։ Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։

Հոկտեմների 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Պատճառված վնասի չափը պարզվում է։

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ, և դրանից հետո ԹՐԻՓՓ-ը ներկայացվեր ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ կքվեարկեր. Աբրահամյան

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ, և դրանից հետո ԹՐԻՓՓ-ը ներկայացվեր ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանն» այլ կերպ էր քվեարկելու։ Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, Աբրահամյանը վերահաստատեց խմբակցության դիրքորոշումը՝ դեմ են ալիևյան Սահմանադրությանը։

«ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Ադրբեջանն ամեն անգամ տեսնում է, որ կարող է ևս մեկ բան վերցնել, դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, և չունենք խաղաղություն․․․ Ադրբեջանից հնչում են նորանոր պահանջներ, սա խոսում է նրա մասին, որ Սահմանադրությունից հետո չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պահանջներով հանդես կգա»,- նշել է նա։

Ինչ արել ենք ԼՂ-ում, անելու ենք ՀՀ-ում՝ աբսուրդ է, երբ սա հայտարարած ուժի ներկայացուցիչն է խոսում ԼՂ լուծարման մասին. Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին

02.11.2026

Քաղաքականություն

Ինչ արել ենք ԼՂ-ում, անելու ենք ՀՀ-ում՝ աբսուրդ է, երբ սա հայտարարած ուժի ներկայացուցիչն է խոսում ԼՂ լուծարման մասին. Վարդանյանը՝ Արթուր Խաչատրյանին