
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատասխանել Վլադիմիր Զելենսկու հեռախոսազանգին, եթե Ուկրաինայի ղեկավարը որոշի կապ հաստատել նրա հետ։ Այս մասին հայտն…
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
Գերմանիայում երեխաները Հելոուինի ժամանակ հավաքած քաղցրավենիքի մեջ ասեղներ և այլ վտանգավոր առարկաներ են գտել
Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասերում երեխաները Հելոուինի տոնակատարության ժամանակ հավաքած քաղցրավենիքի մեջ ասեղներ, մագնիսներ և այլ մետաղական առարկաներ են հայտնաբերել։ Ոստիկանությունը հետաքննություններ է սկսել և ծնողներին կոչ արել մանրակրկիտ ստուգել քաղցրավենիքը՝ նախքան երեխաներին այն ուտել թույլ տալը, հայտնում է tagesschau-ն։
Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆիլդերշտադտ քաղաքում երկու ընտանիք կաթնային և ընկուզային միջուկով վաֆլե բատոնների մեջ մի քանի ասեղ է գտել։ Ոստիկանության տվյալներով, ասեղները թաքցված են եղել քաղցրավենիքի ներսում և դրսից տեսանելի չեն եղել։ Նման ևս մեկ դեպք է գրանցվել Ռիլազինգեն-Վորբլինգենում, որտեղ առանձին փաթեթավորված վաֆլե բատոնների մեջ կողմնակի մետաղական առարկաներ են հայտնաբերվել։ Դրանց ճշգրիտ տեսակը դեռ չի հստակեցվում։
Թյուրինգիայում մետաղական ասեղներ են հայտնաբերվել Այխսֆելդ շրջանի մի քանի բնակավայրերում երեխաների հավաքած քաղցրավենիքի մեջ։ Ոստիկանությունը կարծում է, որ վտանգավոր առարկաները կարող էին միտումնավոր տեղադրված լինել քաղցրավենիքի մեջ՝ վնաս պատճառելու նպատակով։ Իրավապահները պարզում են, թե որ տներում են երեխաները ստացել այդ քաղցրավենիքը։
Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Ապենհայմ համայնքում իննամյա մի տղա ծամելու կոնֆետին ամրացված երկու փոքր մագնիս է հայտնաբերել։ Բավարիայում, այդ թվում՝ Լանդսհուտում, ծնողները նույնպես հայտնել են քաղցրավենիքի մեջ պտուտակներ և սուր մետաղական առարկաներ հայտնաբերելու մասին։ Առկա տվյալներով՝ այս միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունը ծնողներին խորհուրդ է տալիս ուշադիր զննել երեխաների հավաքած քաղցրավենիքը։ Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում քաղցրավենիքը պետք է պահպանել փաթեթավորման հետ միասին և գտածոյի մասին հայտնել ոստիկանությանը՝ ինքնուրույն չհանելով կողմնակի առարկաները, որպեսզի հնարավոր ապացույցները չոչնչացվեն։
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
Հրդեհ՝ Մրգաշեն բնակավայրում | Armat Media
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։19-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն բնակավայրում այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։00-ին, մարվել՝ 20։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 23 քմ), անասնակեր և վառելափայտ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ։
Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Bugatti Rimac ընկերության գլխավոր տնօրեն Մաթե Ռիմացը հայտարարել է, որ Խորվաթիայում գտնվող իր ձեռնարկության տարածքից գողացել են իր Bugatti Chiron Ավտոմեքենան,…
Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը հայտարարել է, որ անդրատլանտյան ստրկավաճառությանը երկրի մասնակցության համար պաշտոնապես ներողություն խնդրելը կլինի «անօգուտ ինքնաքննություն», գրում է The Guardian-ը։
Ըստ նրա, ստրկությունը չարիք էր, որին մասնակցել են բոլոր մայրցամաքների և աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդիկ։
Բադենոքն այս հայտարարությունն արել է բրիտանական իշխանությունների կողմից հնարավոր ներողության քննարկումների ֆոնին՝ Ազգերի համագործակցության կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, որը հաջորդ շաբաթ կանցկացվի Անտիգուայում և Բարբուդայում։ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը հայտնել է, որ դիտարկում է ստրկավաճառության մեջ Մեծ Բրիտանիայի դերի համար պաշտոնապես ներողություն խնդրելու հնարավորությունը։
The Guardian-ի համար գրված հոդվածում Բերնհեմն ընդգծել է, որ խոսքը ֆինանսական փոխհատուցում վճարելու մասին չէ։ Փոխարենը նա պատրաստ է քննարկել աղքատ երկրներին ավելի շահավետ պայմաններով պարտքերի վերակառուցման հարցում օգնություն տրամադրելը։
Բադենոքը կարծում է, որ բրիտանացի առաջնորդները պետք է ազնվորեն խոսեն ողջ պատմության մասին, այլ ոչ թե ընտրեն միայն այն դրվագները, որոնք այսօր քաղաքականապես հարմար են։ Միաժամանակ նա հիշեցրել է անդրատլանտյան ստրկավաճառությանը վերջ դնելու գործում Մեծ Բրիտանիայի առաջատար դերի մասին։ Նա նաև հարց է բարձրացրել՝ արդյոք Կարիբյան ավազանի երկրները ներողություն կպահանջեն աֆրիկյան այն տիրակալների ու առևտրականների ժառանգներից, որոնք մարդկանց գերեվարում ու վաճառում էին և շահույթ ստանում ստրկավաճառությունից։
Բադենոքի կարծիքով, ներողություն խնդրելու կարիք չկա նաև այն պատճառով, որ նախկին վարչապետ Թոնի Բլերն արդեն արտահայտվել է այս թեմայով մոտ 20 տարի առաջ։ Նա մտավախություն ունի, որ պատմական արդարության համար պայքարող արշավների մասնակիցները պաշտոնական ներողությունը կընկալեն որպես դրամական վճարումներ պահանջելու առաջին քայլ։
«Համագործակցությունը պետք է առաջ նայի, այլ ոչ թե անվերջ հետ», — գրել է Բադենոքը սոցիալական ցանցերում։
Նա նաև կասկած է հայտնել՝ արժե՞ արդյոք, որ բրիտանացի ապագա առաջնորդները մասնակցեն կազմակերպության գագաթնաժողովներին, եթե քննարկումներն ավելի ու ավելի են կենտրոնանում հատուցումների վրա։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին BBC-ի եթերում հայտարարել է, որ անարդար է հատուցումների ֆինանսական պատասխանատվությունը դնել ներկայիս բրիտանացիների վրա, որոնք ստրկավաճառության հետ առնչություն չեն ունեցել։ Ըստ նրա, վարչապետը հնարավոր է համարում պաշտոնական ներողության հարցի քննարկումը, սակայն հատուցումները ճիշտ լուծում չի համարում։
ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ փորձ է արվում փոփոխել կանոնադրությունը․ «Արարատ-Արմենիան» դեմ կքվեարկի
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխություններին․
«Նախաբան
Սույն գրությունը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» պաշտոնական դիրքորոշումը քննարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք նաև գրավոր տարբերակով, քանի որ ակումբի ղեկավար անձնակազմը 2026 թվականի նոյեմբերի 4-ին գտնվելու է Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում, որտեղ «Արարատ-Արմենիան» հանդիպելու է «Տորենսեի» հետ՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի շրջանակում։
Սույն գրությունը պատրաստվել է՝ հիմք ընդունելով արդարության, անկեղծության և բացառապես Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացմանն ուղղված սկզբունքները։ Այն չի հետապնդում պոպուլիստական նպատակներ և միտված չէ որևէ կոնկրետ անձի օգտին կամ դեմ դիրքորոշում արտահայտելուն։
Առաջին հերթին պետք է նշել, որ թեև իրավական առումով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի արտահերթ ժողովը հրավիրվել է ՀՖՖ անդամների (ակումբների) նախաձեռնությամբ, սակայն իրականությունն այլ է։ Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները։ Առնվազն մեզ հայտնի չէ որևէ ակումբ, որն այդ գործընթացում նման դերակատարում է ունեցել։ Ակումբները պարզապես, ստորագրելով փաստաթուղթը, հայտնել են իրենց ցանկությունը՝ մասնակցելու արտահերթ ժողովին, որի ընթացքում պետք է ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՎԵՆ առաջարկվող փոփոխությունները։
Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Արարատ-Արմենիան» արտահերթ ժողովի նախաձեռնողներից մեկն է և կողմ է առաջարկվող փոփոխություններին։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ միացել է նախաձեռնությանը՝ նախապես իմանալով, որ քվորումն արդեն ապահովված է, ինչպես նաև նպատակ ունենալով լսել մյուս ակումբների դիրքորոշումներն ու հիմնավորումները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Հայտարարության տարածման պահին հայտնի չէր նաև արտահերթ ժողովի անցկացման ժամկետը, և դա թույլ էր տալիս հուսալ, որ «Արարատ-Արմենիան» նույնպես կկարողանա իր ներկայությամբ արտահայտել սեփական դիրքորոշումը քննարկվող հարցերի շուրջ։
Ակումբի վերլուծությունն ու եզրահանգումները
Առաջարկվող փոփոխություններն են.
– Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար սահմանված երկու պահանջների վերացումը, այն է՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերենին տիրապետելու պահանջները.
– սահմանել, որ եթե Գործադիր կոմիտեի նախագահը, փոխնախագահը կամ անդամները համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել են երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարելու դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։
Առաջին կետի վերաբերյալ բերվում է այն հիմնավորումը, թե իբր նշված պահանջները կարող են անհամաչափորեն նեղացնել հնարավոր թեկնածուների շրջանակը։ Թե ինչ է նշանակում «անհամաչափորեն», նախագծում չի բացատրվում։
Եթե Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի մշտապես բնակվելու պահանջը կարելի է քննարկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են իրականում գտնվել 25 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ, որոնք տիրապետում են հայերենին, սակայն վերջին տարիներին աշխատել են արտերկրում և ցանկություն ունեն հավակնելու Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնին (այդ թվում՝ ՀՖՖ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնին), ապա մյուս կետը շատ ավելի խնդրահարույց է։
Հայերենին տիրապետելու պահանջը բացառելը խիստ քննադատելի է, եթե չասենք՝ խայտառակ առաջարկ է։ Գործադիր կոմիտեի անդամը պետք է տիրապետի հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին, հասկանա տեղի մենթալիտետն ու առանձնահատկությունները, կարողանա «լեզու» գտնել տարբեր շրջանակների հետ։ Էլ չենք խոսում ուղղակի վարչարարությամբ զբաղվելու մասին, ինչը նույնպես ենթադրում է հայերենի իմացություն։
Այդ պահանջը բացառելը կարող է էլ ավելի ծանրացնել հայկական ֆուտբոլի վիճակը։
Հատկանշական է, որ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը նույնպես ենթադրում է հայերենի իմացություն։ Տվյալ պարագայում կանոնադրությունը, մի կողմից, որպես պայման սահմանում է ՀՀ քաղաքացիության առկայությունը, իսկ մյուս կողմից՝ ներկայումս առաջարկվում է հանել հայերենի իմացության պահանջը։
Ակումբը միանշանակ դեմ է նման փոփոխությանը և քվեարկելու է «Դեմ»։
Միաժամանակ, հիմք ընդունելով պարզ և անկեղծ կարծիք արտահայտելու սկզբունքը՝ «Արարատ-Արմենիան» կարծում է, որ նշված փոփոխությունները չեն առաջացել ինքնաբերաբար և չեն բխում որևէ համակարգային բարեփոխման անհրաժեշտությունից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ հենց այս փոփոխությունները։
Պատասխանը պարզ է․ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ փորձ է արվում փոփոխել կանոնադրությունը՝ այն համապատասխանեցնելով կոնկրետ թեկնածուի, կոնկրետ անձի համար։ Այս մոտեցումը ոչ միայն ընդունելի չէ, այլև խստիվ դատապարտելի է։ Ֆուտբոլը պետք է հիմնվի արդարության, հավասարության, մրցակցության և թափանցիկության հիմնարար սկզբունքների վրա։
Նույն մոտեցումը կիրառելի է նաև երկրորդ կետի փոփոխության դեպքում։ Ո՞ւմ համար է արվում այս փոփոխությունը, ինչո՞ւ հենց հիմա, ո՞վ է Գործադիր կոմիտեի այն անդամը, որը պաշտոնավարել է երկու տարուց պակաս և ցանկանում է պաշտոնավարել ևս մեկ ժամկետով։ Դատողությունը թողնում ենք ֆուտբոլային հասարակությանը։
Տվյալ պարագայում փորձ է արվում «անհայտ» նախաձեռնողի ձեռքով, հապճեպ ու հախուռն որոշումներով կյանքի կոչել մի նախագիծ (փոփոխությունների փաթեթ), որը, ըստ էության, ենթադրում է ինչ-որ անձի թեկնածության առաջադրումը առաջիկա ընտրություններում։
Ամփոփելով վերոգրյալը՝ «Արարատ-Արմենիան» հայտնում է, որ ներկայացված նախագծին դեմ է քվեարկելու»։
«Արագիլ»` Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____ Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալին…


