«Անկարան ձգտում է ամրապնդել իր դիրքերը»․ Վահան Բաբայան

«Անկարան ձգտում է ամրապնդել իր դիրքերը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴ, ԹԵ՞ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆ.
     Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների համատեքստում Թուրքիայի միջնորդական դերակատարությունը կրկին հայտնվում է միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում։
     Անկարան ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ ներկայանալով որպես երկիր, որը կարող է երկխոսության հարթակ տրամադրել հակամարտող կողմերին։ Թուրքիայի համար սա պարզապես խաղաղության գործընթացին մասնակցելու հնարավորություն չէ, այլ նաև աշխարհաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու ռազմավարություն։
     Թուրքիան փորձում է միաժամանակ պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ և ամրապնդել իր դիրքերը Սևծովյան տարածաշրջանում։ Այս հավասարակշռությունը նրան հնարավորություն է տալիս հանդես գալ որպես միջնորդ, սակայն այդ դերակատարության հետևում կան նաև հստակ ազգային շահեր։
     Անկարայի համար յուրաքանչյուր հաջող միջնորդություն դիվանագիտական կապիտալ է, իսկ տարածաշրջանային բանակցություններին մասնակցությունը՝ միջազգային քաղաքականության մեջ իր կշիռը մեծացնելու գործիք։
     Հայաստանի համար այս զարգացումները ևս անչափ կարևոր են։ Թուրքիայի ազդեցության աճը Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում պահանջում է սթափ գնահատական և հետևողական արտաքին քաղաքականություն։
     Այսօր աշխարհաքաղաքական պայքարում հաղթում են ոչ միայն նրանք, ովքեր ունեն ռազմական կամ տնտեսական հզորություն, այլև նրանք, ովքեր կարողանում են իրենց դարձնել անփոխարինելի բանակցային հարթակ։
     Եվ հենց այդ կարգավիճակին է ձգտում Թուրքիան»։

36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք–Մարաշի բոլոր տարածքներում, նաև Կոտայքի մարզ որոշ բնակավայրերում

Նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ Բ/Կ, Պաշտպանության նախարարության շենքի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Ավան վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.

Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,

Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երկու մասնակից

Ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնության մրցումային 7-րդ օրը` նոյեմբերի 2-ին, Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Երևանի ժամանակով՝ 9:30-ին 85 կգ քաշային կարգի C ենթախմբում հանդես կգա Մարտին Պողոսյանը:

Նույն՝ 85 կգ քաշային կարգի B ենթախմբում` Երևանի ժամանակով ՝12:00-ին մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը:

Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին վերանորոգել ռազմական տեխնիկան

Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին կազմակերպել իր բանակի զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ Այս մասին, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԾ) ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Ստորագրվել է մի ամբողջական ծրագիր, որը ներառում է զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների արդիականացում և կառուցում», – նշել է Շուգաևը։

Սա վերաբերում է ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող սարքավորումներին։

ՌՏՀԾ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն այժմ ոչ միայն իր գործընկերներին առաջարկում է պատրաստի արտադրանք, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։

Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Վասիլի Օսմակովը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր Բաքվի կողմից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու ծրագրերի մասին։

ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ չեն հրաժարվի միջուկային զսպման ուժերի ամրապնդումից

Հյուսիսային Կորեան դատապարտում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ վերջերս անցկացրած «Iron Mace» համատեղ զորավարժությունները՝ հայտարարելով, որ դրանք «միջուկային պատերազմի փորձ են»։

««Iron Mace» ռազմատենչ անվանումով այս զորավարժությունները միջուկային պատերազմի ամենահրեշավոր փորձն են՝ ուղղված մեր պետության դեմ միջուկային զենքի կիրառմանը», – ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի առաջին տեղակալ Կիմ Չոն Սիկի հայտարարության մեջ։

Փհենյանի կարծիքով՝ անցկացվող զորավարժությունները հաստատում են ԿԺԴՀ-ի այն ջանքերի իրավացիությունը, որոնք ուղղված են «միջուկային ուժերի անընդհատ ամրապնդմանը, որոնք ունակ են հետևողականորեն արձագանքելու նույնիսկ նման միջուկային սպառնալիքին»։

«ԿԺԴՀ-ի պաշտպանական քաղաքականությունը, որն ուղղված է միջուկային պատերազմի զսպման երկրի ուժերի հետագա արագ ամրապնդմանը՝ ի պատասխան առկա բարդ և ապագա սպառնալիքների, որևէ փոփոխության չի ենթարկվի», – նշել է Կիմ Չոն Սիկը։

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսություն է իրականացնում ավելի լավ, քան նրանք՝ Վաշինգտոնի նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Այովա նահանգում կայացած հանրահավաքում, իր կողմնակիցներին հավաստիացրել է, որ նրանք չպետք է անհանգստանան Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրականացվող լրտեսության առնչությամբ, քանի որ Վաշինգտոնը նույնն է անում նրանց նկատմամբ։

«Ոմանք ասում են. «Չինաստանը լրտեսում է մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Մենք էլ նրանց ենք լրտեսում։ Մի՛ անհանգստացեք»։ Նրանք կրկնում են. «Սա սարսափելի է, Չինաստանն ու Ռուսաստանը լրտեսում են մեզ, պարո՛ն»։ Ես պատասխանում եմ. «Դա ճիշտ է։ Եվ մենք էլ նույնն ենք անում նրանց նկատմամբ։ Եվ նույնիսկ ավելի լավ ենք անում»», — հայտարարել է Թրամփը։

«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան

«Երեկ չկարդացած զրո նամակ ունեի, այսինքն՝ բոլոր նամակները կարդացել էի: Այսօր առավոտյան գալիս եմ, էլփոստս բացում եմ ու նամակներին ո՛չ վերջ կա, ո՛չ դադար: Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)

Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում բիզնես-ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով օդանավում գտնվող 9 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
     Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկնել էր Թեքսաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվում էր Բահամյան կղզիներ։
     Դեպքի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում է Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը (NTSB)։
     CNN-ի հաղորդմամբ՝ վթարից առաջ ինքնաթիռը մեկ րոպեում 27 հազար ֆուտով (մոտ 8,2 հազար մետր) իջել է, որից հետո թռիչքի հետագծման տվյալների փոխանցումը դադարել է։
     Հեռուստաալիքը, հղում կատարելով WPBF-ի տեսանյութին, նշում է, որ ընկնելու ժամանակ ինքնաթիռը բախվել է ճանապարհին։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ծովային ականների վրա է պայթել, ընդ որում՝ հզոր պայթյունի հետևանքով դրանցից մեկը՝ գերլցանավը, բռնկվել է, հաղորդում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով անցնում էին «չարտոնված երթուղով»։ Նշվում է նաև, որ լցանավերի վրա անջատել էին ավտոմատ նույնականացման համակարգի (AIS) հաղորդիչները, որոնք արբանյակային և ռադիոազդանշանների միջոցով փոխանցում են նավի գտնվելու վայրը՝ փորձելով ամերիկյան զինվորականների աջակցությամբ աննկատ անցնել նեղուցով։ Սակայն պայթյուններից հետո դրանք կանգ են առել։

Հայտարարության մեջ չեն նշվում նավերի անունները, ինչպես նաև տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների կամ զոհերի մասին։

Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրություններում

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան և փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վիլչևը հաղթում են Բուլղարիայի նախագահական ընտրություններում՝ քվեաթերթիկների 98,43 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
     Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել երեկ։ Քաղաքացիներն ընտրել են առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած երկու թեկնածուներից մեկին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Իլիանա Յոտովան և նախկին ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովը։
     Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Յոտովան ստացել է ձայների 57,63 տոկոսը, իսկ Գյուրովը՝ 39,4 տոկոսը։

Քվեարկության վերջնական արդյունքները կամփոփվեն մինչև նոյեմբերի 4-ը։