Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավարտվեց COP17 համաժողովը, որին մասնակցեց Հայէկոնոմբանկը՝ ներկայացնելով կայուն զարգացմանը միտված բանկային լուծումներ՝ փորձագիտական համայնքի և գործարարների ակտիվ ներգրավմամբ:
Կանաչ գոտում գտնվող Հայէկոնոմբանկի տաղավարում համաժողովի այցելուները ծանոթացան բնապահպանական ֆինանսավորման գործիքներին, որոնք հնարավորություն են տալիս ապագային ուղղված գաղափարները վերածել իրական քայլերի:
«Դիտարկելով բնապահպանական խնդիրները որպես իրական տնտեսական գործոն՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց ակտիվ մասնակցություն ունենալ COP17 համաժողովին։ Մեր առանցքային նպատակն է համախմբել ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերը՝ կանաչ ֆինանսները տնտեսվարողների ավելի հասանելի դարձնելու համար: Հայէկոնոմբանկը մեծ ներդրում ունի ինչպես միջազգային ֆոնդերի աջակցությամբ, այնպես էլ սեփական ռեսուրսներով կանաչ տնտեսության խթանման հարցում, և նման մասշտաբային միջոցառումները կարևոր են կանաչ ֆինանսների հանրահռչակման համատեքստում», – իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը:
Կայուն զարգացում․ գաղափարից մինչև չափելի ազդեցություն
Հայէկոնոմբանկը շարունակում է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնությունները՝ վերականգնվող էներգիայի արտադրությունից մինչև էներգաարդյունավետության բարձրացում և ռեսուրսների արդյունավետ օգտագործում։
Բանկի գործող կանաչ պորտֆելի վերականգնվող էներգիայի ուղղությունը ներառում է շուրջ 121,000 կՎտ հզորությամբ տեղադրված արևային էներգիայի կայաններ, որոնք ունեն տարեկան մոտ 194 գիգավատ-ժամ մաքուր էլեկտրաէներգիա արտադրելու ներուժ։
Այս նախաձեռնությունները նպաստում են էներգասպառման և CO₂ արտանետումների նվազեցմանը՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու խթանելով կայուն տնտեսական զարգացումը։ Դրանք արտացոլում են Հայէկոնոմբանկի հանձնառությունը՝ ֆինանսական ռեսուրսները վերածելու չափելի բնապահպանական արդյունքների։
Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն
Համաժողովին մասնակցության շրջանակում Բանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ «Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով, որի ընթացքում պետության, բիզնեսի, միջազգային կառույցների և փորձագիտական համայնքի դիտանկյուններից քննարկվեց այն կարևոր դերակատարումը, որ ֆինանսական համակարգն ունի գաղափարները շոշափելի ու կայուն ազդեցության վերածելու գործում:
«Հայէկոնոմբանկը՝ որպես ֆինանսական կազմակերպություն և բանկային բրենդ, մասնակցում է COP17 նշանակալի միջոցառմանը՝ ընդգծելով բնապահպանական ծրագրերին և կանաչ ֆինանսավորմանը միտված պատասխանատվությունը: Առաջին անգամ մասնակցելով նման լայնամասշտաբ միջոցառման՝ Բանկը նպատակ ունի խթանել դրական փոփոխությունները և նպաստել հասարակության շրջանում բնապահպանական ծրագրերի և կայուն զարգացման մասին իրազեկվածության բարձրացմանը», – նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:
Երկխոսությունից՝ արդյունավետ լուծումներ․ հաճախորդների կարիքներին համահունչ ֆինանսավորում
Կարևորելով հաճախորդակենտրոն սպասարկման շարունակական կատարելագործումը՝ Հայէկոնոմբանկը համաժողովի շրջանակում անցկացրեց փոդքասթային քննարկումների շարք փորձագետների, գործարարների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նպատակն էր վեր հանել և քննարկել այն առաջարկները, որոնք թույլ կտան լավարկել կանաչ ֆինանսավորման գործիքակազմը՝ հաճախորդների կարիքներին առավելագույնս հարմարեցված լուծումներ առաջարկելու համար:
Իրական պատմություններ․ կանաչ ֆինանսավորման հաջողված փորձը
COP17-ի շրջանակում ներկայացրեց հաջողված բիզնես պատմություններ, որոնք ակնառու կերպով ներկայացնում են կանաչ ֆինանսավորման, նորարարական լուծումների և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների սիներգիկ ազդեցությունն իրական տնտեսության վրա:
Համաժողովի շրջանակում Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցեցին Կապույտ գոտում կազմակերպված «Ֆինանսական հատվածի ներգրավումը Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) իրականացման գործում» խորագրով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում դիտարկվեցին բնության համար դրական արդյունքների ապահովման ուղիները, ֆինանսական համակարգի անցումային ծրագրերն ու լանդշաֆտային մոտեցումները՝ որպես կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործնական և կայուն լուծումներ։
Հայէկոնոմբանկը, առաջնորդվելով կայուն զարգացման օրակարգով, շարունակում է հուսալի գործընկեր լինել կանաչ նախագծեր կյանքի կոչելու և դիմակայուն տնտեսության ձևավորելու գործում:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին 15 տարիների ընթացքում գիտնականները Սև և Ազովի ծովերի ջրատարածքում հայտնաբերել են ավելի քան 25 տեսակի կենդանի օրգանիզմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կուբանի պետական համալսարանի ջրային կենսառեսուրսների և ակվակուլտուրայի ամբիոնի վարիչ Ալեքսեյ Աբրամչուկը։
«Այս 15 տարվա կտրվածքով կարելի է ասել, որ գործընկեր գիտնականներն Ազով-սևծովյան ավազանի համար արձանագրել են ավելի քան 25 նոր տեսակների ի հայտ գալը, որոնք նախկինում այստեղ չեն հանդիպել կամ գրանցվել են միայն առանձին ջրատարածքներում», — նշել է Աբրամչուկը։
Նա պարզաբանել է, որ նոր տեսակները կարելի է բաժանել երկու խմբի՝ մարդու կողմից ներմուծված և Համաշխարհային օվկիանոսից Ազով-սևծովյան ավազան պատահաբար ներթափանցած։ Այն տեսակների շարքում, որոնցով մարդիկ արհեստականորեն բնակեցրել են ծովերը, կենսաբանն առանձնացրել է պելենգասին՝ կեֆալազգիների ընտանիքին պատկանող ձկնատեսակին։
«Ազով-սևծովյան ավազանի պայմանները պելենգասի համար ավելի նպաստավոր են, քան նրա պատմական հայրենիքում։ Փաստացիորեն, Հեռավոր Արևելքում պելենգասի բնիկ պոպուլյացիան առանձնյակների կենսաբանական բնութագրերով զիջում է Ազով-սևծովյան ավազանի ներկայացուցիչներին», — հավելել է գործակալության զրուցակիցը։
Ինքնուրույն Սև ծով են ներթափանցել ու հաստատվել, օրինակ, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում տարածված կլոր սարդինելաները, ինչպես նաև Միջերկրական ծովում բնակվող դորադոն։ Ազով-սևծովյան ավազանում նկատվել են նաև ոսկեգույն սպար, փոքրագլուխ կպչան ձուկ, ցլիկաձկան մի քանի տեսակ (այդ թվում՝ ոսկեգլուխ, Շտայնիցի և կարմրաբերան), քրոմոգոբիուսներ (քառաշերտ և զեբրային), կանաչ ծովաշնիկ և սովորական ասեղ-ձուկ։
Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է իրանական հակամարտության հարցում միջնորդների ջանքերին և պատրաստ է նպաստել լուծումներ գտնելուն։
Մոսկվան նաև հույս ունի, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը կվերադառնա նորմալ հուն՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը։
Ավելի վաղ The Atlantic-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու հնարավորությունը նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շուտով կլքի ցանկալի փեսացուների շարքը։ BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ ըմբիշն այս կիրակի կամուսնանա։
Հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում՝ հարազատների եւ մտերիմ մարդկանց շրջապատում։
Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին դարձել է 35 տարեկան: Նրա ընտրյալը եւս Գյումրիից է:

Նոյեմբերի 1֊ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ծննդյան օրն էր։ Հարգելի՛ Արամ Վարդևանյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդ…
Նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման, հերթին հետևելու և հերթից հրաժարման առցանց ծառայությունները mankapartez.yerevan.am կայքից տեղափոխվել են YES՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ։
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը։
Մանրամասներն՝ այստեղ: