
Ձախ արմատական խմբերի կողմից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում իրականացրած բողոքի գործողությունները վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Այս մասին հայտնում են տ…
Զաքարիա Սրբազանը Շվեդիայում անդրադարձել է քրիստոնեական բարոյականությանն առնչվող խնդիրներին
Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 1-ը՝ Շվեդիայի Հյոր քաղաքում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և Քարոզչական կենտրոնների տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նախորդ տարիներին պատրաստված փաստաթղթերը, անդրադարձ կատարվեց Եկեղեցու տեսանելի միությանը հասնելու մարտահրավերներին, ժամանակակից աշխարհում խաղաղության, արդարության, հաշտության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում Եկեղեցու կարևոր առաքելությանը, քրիստոնեական բարոյականությանն առնչվող ժամանակակից խնդիրներին, ինչպես նաև հոգևոր քարոզչական առաքելության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների գործածությանը:
Հոկտեմբերի 28-ին ժողովի մասնակիցները Լունդի համալսարանում մասնակցեցին «Երբ աշխարհը փլուզվում է, եկեղեցիները միավորվում են» խորագրով միջազգային գիտաժողովին, իսկ հոկտեմբերի 31-ին՝ Լունդի մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքին։
«Անկախության հռչակագրի նախաբանում կան ժամանակավրեպ նպատակադրումներ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ հերթական հակառեկորդն է գրանցել
Նշենք, որ երբ Էրդողանը ստանձնել էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ԱՄՆ 1 դոլարը արժեր 1 լիրա…
Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ Թուրքիայի ներսում ֆինանսական ցնցումները հերթական արժեզրկման առիթ են դարձել թուրքական լիրայի համար։
Թուրքիայում 1 դոլարը անցել է 50 լիրայի սահմանագիծը, այսինքն բոլոր ժամանակների ամենաբարձր կետը։
Նշենք, որ երբ Էրդողանը ստանձնել էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ԱՄՆ 1 դոլարը արժեր 1 լիրա
2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան․ Աննա Գրիգորյան
«Թող այդքան վստահ չլինի, 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Գրիգորյանի խոսքով՝ յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է սեփական խղճով, համոզմունքներով և ժողովրդի տված մանդատով։ Նա ընդգծել է, որ իրենց ընտրողները չեն լիազորել կողմ քվեարկել, իր բնորոշմամբ, «Ալիևյան Սահմանադրությանը»։
Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը գերագնահատում է իր հնարավորությունները։ Նա նշել է, որ 2018-ի համեմատ վարչապետի՝ մարդկանց համախմբելու մեթոդները փոխվել են, և այժմ հիմնականում օգտագործվում է վարչական ռեսուրսը, որը, Գրիգորյանի համոզմամբ, չի կարող մարդկանց դուրս բերել փողոց՝ նոր Սահմանադրությանը սատարելու համար։
Նա նաև զգուշացրել է, որ ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձերը կարող են հանգեցնել հակաօրինական գործողությունների հրահրման։
Թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 2-ի դրությամբ
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 2-ի դրությամբ։
- Bitcoin (BTC) — $78 259
- Ethereum (ETH) — $2 289
- Binance Coin (BNB) — $710
Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթների շարքում վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը գրանցել է OFFICIAL TRUMP (TRUMP)` +5%։
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցել է MemeCore (M)՝ −6%։
Տվյալները ներկայացված են նոյեմբերի 2-ի՝ շուկայական ցուցանիշներով։ Կրիպտոարժույթների գները փոփոխվում են իրական ժամանակում։
Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան – Կիպրոս հանդիպումը։ Տոմսերն…
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի. հայտնում են Ոստիկանությունից։
«Օդանավակայանի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամանման սրահի մաքսային զննման հատվածից քաղաքացու պայուսակը գողացել և 8000 դոլարն ու 50 հազար ռուբլին վերցրել է օտարերկրյա մեկ այլ քաղաքացի։
Համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։
29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հայտարարության մեջ։
Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (վիդեո)
Նոյեմբերի 2-ից Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման, հերթին հետևելու և հերթից հրաժարման առցանց ծառայությունները mankapartez.yerevan.am կայքից տեղափոխվել են YES՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ։
Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել YES հարթակ, գրանցվել կամ մուտք գործել YID միասնական մուտքի համակարգի միջոցով և ընտրել համապատասխան ծառայությունը։
Մանրամասներն՝ այստեղ:
Որտե՞ղ եք ծախսելու 4,5 մլրդ դրամը, եթե այլ ծախս չի նախատեսվում այդ մարզադաշտերը կառուցելու համար. Տիգրան Աբրահ
