Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։

Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։

Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Ռուսաստանը ողջունում է Մեքքայի դաշնագրի երկրների հետ Իրանի հանդիպումը

Ռուսաստանը ողջունում է հոկտեմբերի 26-ին Թեհրանում Իրանի ղեկավարության և Մեքքայի դաշնագրի մասնակից երկրների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Ողջունում ենք հոկտեմբերի 26-ին Թեհրանում իրանական կողմի և այսպես կոչված Մեքքայի դաշնագրի մասնակիցների միջև բարձր մակարդակի հանդիպման անցկացումը։ Հարևանների միջև կառուցողական երկխոսությունը, փոխադարձ վստահության վերականգնումը, անվտանգության շահերի փոխադարձ հարգումը չափազանց կարևոր են։ Հենց այս մոտեցումն է ընկած Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման ռուսական հայեցակարգի հիմքում, որը կոչված է նպաստելու ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում անվտանգության անբաժանելի ճարտարապետության ձևավորմանը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»,– նշել է դիվանագետը։

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են

Պարեկներին կաշառք առաջարկելու դեպք է արձանագրվել նոյեմբերի 1-ին։ Ժամը 23․50-ի սահմաններում պարեկային ծառայողները անկանոն վարելու համար Չարենցավան-Ալափարս ճանապարհին կանգնեցրել են «Դոջ» մակնիշի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու նպատակով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։

Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև հոկտեմբերի 28-ին։ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 22․35-ի սահմաններում ստուգման նպատակով կանգնեցրել էին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա։ Պարզվել էր, որ վարորդը ոչ սթափ էր։

Վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով Երևան քաղաքի բնակիչ 65-ամյա վարորդը պարեկներին 20 հազար դրամ կաշառք էր առաջարկել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

TRIPP-ի մաքսային գործառույթները ՀՀ պետական սուվերենության տիրույթում են․ ՊԵԿ նախագահ

TRIPP- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը։

«Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսը այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն՝ նշանակում է՝ ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»,– հայտարարեց նա։

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը հավելեց, որ օպերատորի՝ ֆրոնտ օֆիսի գործառույթների հստակ շրջանակը դեռ քննարկման փուլում է և կամրագրվի համապատասխան պայմանագրով ու փաստաթղթով։

Հարցին` ինչո՞ւ է նախատեսվում միջազգային օպերատորի մասնակցությունը, եթե մաքսային ծառայությունն անցնում է թվայնացման, Հակոբյանը պատասխանեց, որ միջազգային օպերատորի ներգրավումը նաև վստահության հարց կլուծի։

«Դրա անհրաժեշտությունը ոչ ծանրակշիռ, բայց ինչ-որ չափով կա»,– ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նմանատիպ վստահության մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների անցուդարձի համար, Հակոբյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելից տեղյակ չէ։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը շարունակվում է՝ անկախ TRIPP-ի գործարկումից։ Մշակվում է նոր թվային հարթակ, որը պետք է ինտեգրվի e-Gate համակարգին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների և մաքսային ծառայողների անմիջական շփումը։

TRIPP-ն Ադրբեջանին արված զիջում չէ․ Վոլոդյա Հակոբյան

TRIPP նախագիծը զիջում չէ Ադրբեջանին, այլ Հայաստանի համար միջազգային բեռնափոխադրումների կարևոր հանգույց դառնալու հնարավորություն։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը՝ մեկնաբանելով նախագծի վերաբերյալ ընդդիմության քննադատությունը։

Նրա խոսքով՝ TRIPP-ը Միջին միջանցքի մի մասն է, որը կիրականացվի Հայաստանի տարածքում՝ ամերիկյան ներդրումների հաշվին։ Երթուղուց կկարողանան օգտվել ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, ԱՄՆ-ը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներն ու այլ պետություններ։

«Ինչո՞ւ ԱՄՆ-ը եկավ ու ներդրումներ կատարեց Հայաստանում։ Մի՞թե տրամաբանությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ճանապարհ ստանա։ Իհարկե՝ ոչ։ TRIPP-ը Միջին միջանցքի մի մասն է, որից օգտվելու է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ի վերջո, Հայաստանը հնարավորություն ունի դառնալու աշխարհում կարևոր հանգույց՝ յուրատեսակ ցամաքային նեղուց», — նշել է Հակոբյանը։

Նա ընդգծել է, որ նախագիծը կարող է Հայաստանը վերածել միջազգային տրանսպորտային երթուղիների խաչմերուկի, մինչդեռ ընդդիմությունն այն ներկայացնում է որպես զիջում։

Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմության կողմից խաղաղության համաձայնագրի երաշխավորների հարցի քննարկումը վկայում է ոչ թե այդ փաստաթուղթը կամ TRIPP նախագիծը բարելավելու ձգտման, այլ երկու համաձայնագրերի իրագործումը տապալելու մտադրության մասին։

Հովհաննիսյանի պնդմամբ՝ դա կհանգեցնի նրան, որ Հայաստանը կրկին կախվածության մեջ կհայտնվի արտաքին ազդեցությունից։ Նա զիջումների մասին ընդդիմության հայտարարություններն անվանել է «ծխածածկույթ» և հայտարարել, որ իշխանությունները թույլ չեն տա տապալել երկրի անկախ ուղեգիծը։

«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)

«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև

«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե, խոսքը միայն ձեր բարեկամների մասին չէ, բարեկամի բարեկամ, ընկերոջ բարեկամ․․․», «ձեր մորաքրոջ որդիներն աշխատում են ՊԵԿ-ում, ի՞նչ են աշխատում և ինչպե՞ս են հայտնվել ՊԵԿ-ում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողների հարցերը վեճի առիթ դարձան: «Չկա այդպիսի բան։ Ինձ համար էական չէ, թե ով է աշխատում ՊԵԿ-ում»,- վրդովվեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ «ՊԵԿ-ում գործում է հստակ աշխատանքի անցնելու ընթացակարգ, կա պատրաստման գործընթաց: Եթե մարդիկ այդ գործընթացը չեն անցնում, հավաստագիր չեն ստանում՝ չեն կարողանում անցնել աշխատանքի, իսկ աշխատանքի անցնում են մրցակցային հարցազրույցների հիման վրա։ Ինձ հետ ՊԵԿ եկել են շատ քիչ, սահմանափակ թվով մարդիկ և բոլորն անցել են այն ընթացակարգով, ինչ որ բոլորը»,- շարունակեց Հակոբյանը։

Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականները հիմնականում մարտական գործողություններ չեն վարել։

«Այժմ մենք մարտական գործողություններ չենք վարում։ Այս պատերազմի ժամանակի մեծ մասում մենք, ըստ էության, չենք էլ կռվել։ Մենք մի քանի անգամ շատ ուժեղ հարվածներ հասցրինք նրանց, իսկ հետո կանգ էինք առնում ու հետևում», — ասել է նա New York Post թերթի Pod Force One փոդքասթում։

Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ին «արդեն երկու անգամ» հաջողվել է փոխել իշխանությունն Իրանում։ Նա հերթական անգամ կրկնել է ամերիկյան վարչակազմի այն դիրքորոշումը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Հոկտեմբերի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանին մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Շաբաթ օրը նա հավաստիացրել է, որ Թեհրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, սակայն կասկած է հայտնել Իրանի հուսալիության վերաբերյալ։ Նա նաև հրաժարվել է միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք ծրագրում է հաջորդ շաբաթ վերսկսել իսլամական հանրապետության դեմ գործողությունները։ Axios պորտալի տեղեկություններով՝ Թրամփը մտադիր չէ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Թեհրանի հետ բանակցությունների վրա։

Երևանում Inotek խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ

Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 35-ամյա Վոլոդյա Փ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ Ադոնցի փողոցի 2/3 հասցեում գտնվող խանութ-սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com—ը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ խանութի դրամարկղից գողացել են մի քանի միլիոն դրամ գումար։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

կայքի տեղեկություններով՝ Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։

500 հազար մարդու ընտրակաշառք եք տվել, որ ՔՊ-ի օգտին քվեարկեն. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

500 հազար մարդու ընտրակաշառք եք տվել, որ ՔՊ-ի օգտին քվեարկեն. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միայն Երևանն ու Բաքուն. նոր երաշխավորներ չեն լինի․ Հովհաննիսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որևէ երրորդ կողմ չկա, իսկ կողմերի մոտ ծագող հարցերը պետք է լուծվեն անմիջապես Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա նոր երաշխավորներ չեն լինի։ Այդ երաշխիքները պետք է ապահովենք մենք ինքներս, դրանք պետք է լինեն երկկողմ», — հավելել է նա՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի երաշխավորների թվում ԱՄՆ-ին ընդգրկելու մասին հարցին։ Պատգամավորի խոսքով՝ երաշխիքների ապահովման պատասխանատվությունը պետք է ստանձնեն հենց կողմերը։

Հովհաննիսյանը նաև ներկայացրել է բանակցությունների և փաստաթղթի նախագծերի փոխանակման ընթացքը, որն ի վերջո հանգեցրել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Նրա խոսքով՝ կողմերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները, որոնց մի մասը հետագայում փոփոխվել, հանվել կամ վերաձևակերպվել է։

«Մենք ներկայացնում էինք մեր դիտողություններն ու առաջարկները, Ադրբեջանը՝ իրենը։ Այդ փոխանակումների ընթացքում եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի առաջարկները փոփոխվել կամ հանվել են։ Եղել են նաև իրավիճակներ, երբ Հայաստանի առաջարկները փոփոխվել, հանվել կամ վերաձևակերպվել են։ Մենք հասկանում ենք, որ բանակցությունների ընթացքը հենց դա էլ ենթադրում է», — նշել է պատգամավորը։

Նրա հավաստմամբ՝ այս գործընթացը շարունակվում է նաև հիմա՝ ներառելով երկու երկրների քաղաքական շրջանակներում և հասարակություններում առկա վիճելի հարցերը։

Արթուր Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանին զիջումներ անելու մասին պնդումները՝ լրագրողներին և ընդդիմության ներկայացուցիչներին կոչ անելով հստակ նշել, թե ինչ զիջումներ է արել Հայաստանը և Բաքվի որ պահանջներն է կատարել Երևանը։

«Ես անընդհատ տարբեր ձևակերպումներով լսում եմ «զիջումներ» բառը։ Ես ուզում եմ, որ լրագրողները, եթե նման հարցեր են տալիս, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչները հստակ ասեն, թե որոնք են եղել Հայաստանի Հանրապետության զիջումները, Ադրբեջանի որ պահանջներն է Հայաստանը կատարել, որ մենք հիմա մեզ թույլ տանք ասել, թե պետք է ևս մեկ վերջին զիջում անել, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի», — նշել է Հովհաննիսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ կողմերը կշարունակեն բանակցությունները և մինչև 2031 թվականը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։