Բազմաթիվ գործատուների մոտ աշխատելը համարում ենք ստաժ՝ նույնիսկ առանց արխիվից բերած փաստաթղթի

Բազմաթիվ գործատուների մոտ աշխատելը համարում ենք ստաժ՝ նույնիսկ առանց արխիվից բերած փաստաթղթի

Բլոգեր «Georg X»-ը «Կիա»-ն և «Տեսլա»-ն վարել է առանց համապատասխան իրավունքի․ նախաքննությունն ավարտվել է

Բլոգեր «Georg X»-ը «Կիա»-ն և «Տեսլա»-ն վարել է առանց համապատասխան իրավունքի․ նախաքննությունն ավարտվել է

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Պարոն Ղազարյան, եթե ուսումնասիրեիք իմ հայտարարագրի եկամուտների մասը՝ կամաչեիք այս հարցը տալ. Թորոսյան

Պարոն Ղազարյան, եթե ուսումնասիրեիք իմ հայտարարագրի եկամուտների մասը՝ կամաչեիք այս հարցը տալ. Թորոսյան

Խեր լինի…


Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել՝ այս անգամ Սյունիքի մարզում։ Խոսքը TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման հ…

Հաճախորդները 4,9 մլրդ դոլար են հանել կոտրումից հետո աշխատանքը վերսկսած Binance բորսայի հաշիվներից

Binance-ի օգտատերերն աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայից դուրս են բերել շուրջ 5 մլրդ դոլար։ Բորսան կիրակի օրվա դրությամբ վերսկսել է աննախադեպ հաքերային հարձակումից հետո իրականացվող աշխատանքը, գրում է The Financial Times-ը։

DefiLlama հարթակի տվյալներով՝ երկուշաբթի առավոտվա դրությամբ հաճախորդները դուրս են բերել շուրջ 4,9 մլրդ դոլար։ Դա կազմում է կիբերհարձակմանը նախորդող օրը բորսայում պահվող ակտիվների ընդհանուր արժեքի մոտ 3%-ը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հաքերները Binance-ից գողացել են ռեկորդային՝ 6,3 մլրդ դոլար։ Կիբերհարձակումը հայտնաբերելուց հետո բորսան կասեցրել է միջոցների դուրսբերումը՝ հարձակվողների օգտագործած խոցելիությունները բացահայտելու և վերացնելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ հաքերները կարող էին չարտոնված գործարքներ կատարել՝ ծրագրավորողներից մեկի նոթբուքին հասանելիություն ստանալով։

FT-ն գրում է, որ անցած շաբաթ օրը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գողության համար մեղադրել է Հյուսիսային Կորեայի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորմանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ գողացված ակտիվները հետագայում կփոխարկվեն և «կլվացվեն»։

Binance-ի ղեկավար Ռիչարդ Թենը հայտարարել է, որ բորսան սեփական միջոցների հաշվին հաճախորդներին կփոխհատուցի կիբերհարձակման հետևանքով առաջացած բոլոր վնասները։

Binance-ի 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ բորսան որպես պահառու տնօրինում է շուրջ 162,8 մլրդ դոլարի ակտիվներ և ամբողջ աշխարհում ունի 335 մլն գրանցված օգտատեր։

«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)

«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ. պետական բյուջեի նախագիծը: Դիմելով նախարար Արսեն Թորոսյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Հասարակական ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր երկրում աղքատությունն ավելի վատացել է, բայց բարեկեցությունը ոնց որ ձեզ անձնապես է վերաբերվում, երբ նայում եմ ձեր եկամուտների հայտարարագիրը»: Ղազարյանի կողմից Թորոսյանի գույքի ցանկը թվելու ժամանակ նիստը վարող Նազելի Բաղդասարյանը միջամտեց. «Հիշեցնեմ, որ պարոն Թորոսյանի բյուջեն չենք քննարկում, այլ՝ պետական բյուջեն»: Ղազարյանն արձագանքեց. «Բայց ոնց որ իրենը պետությունից շատ ա… Ուզում եմ իմանալ՝ զգացել եք, որ սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել. կարծում եմ՝ դա պետք է հասարակությանը վերաբերեր»:

«Իմ քայլը» հիմնադրամի հետ ձեր նախարարության համագործակցությունը շարունակվո՞ւմ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ քայլը» հիմնադրամի հետ ձեր նախարարության համագործակցությունը շարունակվո՞ւմ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, հրդեհը բռնկվել է քաղաքի Կայարանի հրապարակում գտնվող հետիոտնային կամրջի տարածքում։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է խանութներից մեկում ու տարածվել: Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հակոբյանը հայտարարել է, որ ՔՊ-ն պատրաստ է ճնշում գործադրել ընդդիմության վրա, որպեսզի այն կատարի «ժողովրդի կամքը»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ անհիմն է որակել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությունը։ Մանուկյանի գնահատմամբ՝ սահմանադրական հանրաքվեի հարցով ընդդիմության վրա հնարավոր հանրային ճնշման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը պետական հեղաշրջման և հասարակական բախումների կոչ են։

Հակոբյանի խոսքով՝ Մանուկյանը սխալ է հասկանում պետական հեղաշրջման էությունը։ «Պետական հեղաշրջում կլիներ, եթե ընդդիմությունը փորձեր տապալել գործող իշխանություններին։ Կարծում եմ՝ Մանուկյանը սխալ պատկերացում ունի պետական հեղաշրջման մասին», — ասել է նա։

Հակոբյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանում հավաքներ և ակցիաներ անցկացնելու իրավունքը պատկանում է բոլոր քաղաքացիներին և ընդդիմության մենաշնորհը չէ։ «Երբ նրանք հանրահավաքներ ու ակցիաներ են անցկացնում, ի՞նչ նպատակով են դա անում։ Դա նշանակո՞ւմ է, որ նրանք մեզ շանտաժի են ենթարկում։ Նրանք արգելված գործողություննե՞ր են կատարում, ճնշո՞ւմ են գործադրում մեզ վրա։ Հայաստանի Հանրապետությունում ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը», — նշել է խմբակցության քարտուղարը։

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է, որ իշխող ուժը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սահմանադրական գործիքներով ճնշում գործադրել ընդդիմության վրա՝ «ժողովրդի կամքն» իրականացնելու և խաղաղություն ապահովելու համար։ «Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության պետականության մասին է, եթե խոսքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար հավերժական խաղաղության մասին է, ապա այո՛, մենք ճնշում կգործադրենք ընդդիմության վրա, եթե անհրաժեշտ լինի, բնականաբար, սահմանադրական գործիքներով, որպեսզի նրանք կատարեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը», — ասել է Հովհաննիսյանը։

Մեկնաբանելով այն կարծիքը, թե այդպիսով ճնշում է գործադրվում նաև խորհրդարանական ընդդիմությանը ձայն տված 500 հազար քաղաքացիների վրա՝ պատգամավորը կասկածի տակ է դրել, թե որքանով են այդ ձայներն արտացոլում ընդդիմադիր ուժերի իրական աջակցությունը։ Նա պնդել է, թե քվեարկությունն ուղեկցվել է գումարների բաժանմամբ, կեղծ տեղեկությունների տարածմամբ և մարդկանց հարկադրաբար Հայաստան բերելով։ «Երբ դուք հիշատակում եք ընդդիմությանը ձայն տված 500 հազար մարդկանց, ես ձեզ կհիշեցնեմ բաժանված միլիոնավոր դոլարների, տարածված կեղծ տեղեկությունների, այն մարդկանց մասին, որոնց հարկադրաբար բերում էին Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք քվեարկեն իրենց օգտին», — նշել է իշխող կուսակցության ներկայացուցիչը։