ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտնում է․ «2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։
     Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։
     Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։
     Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։
     Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։
     Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։
     «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»։

Դեպի Անթալիա ճանապարհին աղետալի պատահար է եղել


Թուրքիայի Քոնյա նահանգի Իսպարտա-Բեյշեհիր մայրուղում միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 45 մարդ է տուժել։ Նշվո…

Ալիևից մինչև Meta և Իլոն Մասկ․ RSF-ն ներկայացրել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկը

Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության վերացման միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ներկայացրել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկն՝ ընդգրկելով 33 անձի կամ խմբավորման, որոնք 2026 թվականին թիրախավորել են լրագրողներին և լրատվամիջոցներին։

Ինչպես նշում է RSF-ն, նրանց միավորում է մամուլի ազատության հանդեպ ատելությունը։

Նրանց զենքերը կարող են տարբեր լինել, սակայն նպատակը մեկն է՝ լռեցնել անկախ ձայները և ոտնահարել տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Մամուլը լռեցնելու նրանց գործիքակազմը ներառում է սպանություններ, ազատազրկումներ, քարոզչություն և «տրոլների բանակներ»։ Այս հեգնական «մրցանակաբաշխությունը» ցույց է տալիս լրագրությունը ճնշելու համար կիրառվող մարտավարությունների բազմազանությունն ու դաժանությունը։

«Մամուլի ազատության գիշատիչները» դասակարգվել են ըստ կատեգորիաների։ Դրանք են՝ քաղաքականություն, ուժային կառույցներ, իրավունք, տնտեսություն, հասրակություն։

Քաղաքականության ենթաբաժնում ներռվել են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը։

Ուժային կառույցներում «գիշատիչների» շարքերը համալրում են Իսրայելի պաշտպանության ուժերը, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, Բուրկինա Ֆասոյի խունտան և այլն։ Իրավունքի առումով՝ մամուլին ճնշողներից են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տնտեսապես մամուլին լռեցնողներից են Alphabet և Meta ընկերությունները, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և այլն։ Իսկ ահա հասրակական առմով՝ «բռնապետերից» են մեդիամենեջեր Մարգարիտա Սիմոնյանը և գործարար Իլոն Մասկը։

Պապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։

Պապիկյանը և Մաթիաշվիլին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Դիտել տեսանյութը

Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ

 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Համիկ Սայադյանին 2026 թվականի նոյեմբերի 23-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը Պեկին)»,- ասվում է որոշման մեջ:

Որտեղից է ֆինանսավորվում «Վարչաբենդը»


ԱԺ -ում, պետական բյուջեի քննարկման ընթացքում, ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ստեղծված վոկալ-գործիք…

2027-ի հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օգտագործումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է. 

«2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը և առկայությունը»։